Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Կստեղծվի հանրաքվեի հռչակագիր. արդեն իսկ սահմանվել է 6 դրույթ

97
(Թարմացված է 12:51 11.03.2020)
Ցանկացողները կարող են մինչև մարտի 31–ը հանրաքվեի հռչակագրի վերաբերյալ առաջարկներ ուղարկել «Այո»–ի շտաբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավի ժամանակ հայտնեց, որ հանրաքվեի հռչակագիր կլինի։

«Մտածեցինք, որ հանրաքվեն շատ լավ առիթ է, որ նկարագրենք տեղի ունեցող պրոցեսի քաղաքական կոնտեքստը։ Հանրաքվեի հռչակագրով կտրվի վերջին 30 տարիներին տեղի ունեցած պրոցեսների քաղաքական գնահատականը»,–ասաց նա։

Փաշինյանը հայտնեց` ցանկացողները մինչև մարտի 31–ը կարող են առաջարկներ ուղարկել «Այո»–ի շտաբ։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը կքննարկի դրանք, և մարտի 31-ին կամ ապրիլի 2-3–ին հռչակագրի տեքստը կհրապարակվի։

Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է հանրաքվեի հռչակագրի հիմնական դրույթները, որոնք վեցն են։

Առաջին կետում սահմանված է, որ 1995–ից մինչև 2018 –ի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999–ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։

Ըստ երկրորդ կետի` ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձևավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի։ Այս երևույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչև հեղափոխությունը։

Երրորդ կետն էլ անդրադառնում է նախագահական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին։ Նշվում է` դրանք և Սահմանադրական դատարանը մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր, ինչի արդյունքում բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։

Այդ համատեքստում էլ չորրորդ կետում նշվում է, որ պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով։

Հրանտ Բագրատյանը կոչ է անում անհապաղ չեղարկել հանրաքվեն

Հինգերորդ կետը սահմանում է, որ ՀՀ–ում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ։

Իսկ եզրափակիչ 6–րդ դրույթն անդրադառնում է ընտրական համակարգին։ Ըստ այդմ, ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների և փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք։ Նշվում է, որ Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի դրանց արդյունքները կեղծելու որևէ երևույթ։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։

«Այո»-ի և «Ոչ»-ի հանդարտությունը պայմանավորված է քարոզարշավի երկար ժամկետով. Մուկուչյան

97
թեգերը:
Սահմանադրական դատարան, Սահմանադրություն, հանրաքվե, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով
«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան
Վարչապետ Փաշինյանն արձակուրդ կվերցնի հանրաքվեի քարոզարշավի օրերին. նախարար
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

92
(Թարմացված է 12:24 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության հետ կապված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։

Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

92
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

48
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

48