Վահագն Գևորգյան. արխիվային լուսանկար

«Աբովյանի քաղաքապետը լղոզում է իրականությունը». Կոտայքի մարզպետ

64
(Թարմացված է 13:59 10.03.2020)
Կոտայքի մարզպետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աբովյանի քաղաքապետին առաջադրված մեղադրանքին և դրա հետ կապված` վերջինիս առարկություններին։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը կանխամտածված խեղաթյուրում և լղոզում է իրականությունը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Գևորգյանի դեմ քրգործ հարուցվելու առնչությամբ վերջինիս մեկնաբանություններին։

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է

Մարտի 2–ին մեղադրանք առաջադրվեց Վահագն Գևորգյանին, ըստ որի` նա պաշտոնեական անփութություն է դրսևորել` թույլատրելով 2240 մետր մակերեսով հողամաս զավթել։ Օրեր անց Գևորգյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով ու հայտնեց` մեղադրանքն անհիմն է, քանի որ ինքը 2 անգամ վարչական տույժի է ենթարկել կառուցապատողին խախտումների համար։

«2019–ի փետրվարին Կոտայքի մարզպետարանն Աբովյանի քաղաքապետարանում իրականացրեց վարչական վերահսկողական գործառույթներ։ Այդ ընթացքում խախտումներ հայտնաբերվեցին` ֆինանսական, քաղաքաշինական, հողաշինական, աճուրդների հետ կապված։ Խախտումները, որոնք իրավական գնահատականի էին արժանի, փոխանցեցի դատախազությանը, որոնց հիմքով էլ քրգործ հարուցվեց»,–ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով` շինհրապարակը, որտեղ 19 շենք–շինություն է կառուցվում 5.4 հա է, որից 3.7 հա–ն համայնքային սեփականության հողեր են։ Այդ հողերի վրա սեփական շինությունների շինարարությունը չկասեցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, ինչ էլ եղել է։

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

Պետրոսյանի խոսքով` եթե կառուցում են 9-10 հարկանի շենքեր, որոնք չունեն շինթույլտվություն, այդտեղ կան սեյսմիկ ռիսկի, ջրագծերի, գազամուղների խնդիրներ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019թ. հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նշենք, որ Վահագն Գևորգյանը 2015թ. հունիսի 15-ին է ստանձնել Աբովյանի քաղաքապետի պաշտոնը, իսկ 2019–ին վերընտրվել է։

Եղվարդի ծննդատանն արդեն 20-ից ավելի ծնունդ է գրանցվել. մարզպետը խոսեց ԲԿ–ի ապագայի մասին

64
թեգերը:
Վահագն Գևորգյան (Աբովյանի քաղաքապետ), քաղաքապետ, Աբովյան, Ռոմանոս Պետրոսյան, Մարզպետ, Մարզ, Կոտայք
Ըստ թեմայի
Աբովյանի քաղաքապետը «պատասխան կտա՞» «I love Abovyan» ցուցանակի համար. «Ժամանակ»
Ազնիվ չես ինքդ քո և անցածդ ուղու հանդեպ. Կոտայքի մարզպետը պատասխանել է Սասուն Միքայելյանին
Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել