00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժող, ես ձեր տեղը ամաչում եմ». նոր «Բազիլիո կատուն» գրավում է սոցցանցերի հայ օգտատերերին

© Sputnik / Asatur YesayantsСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգտատերերին միլիոններ են խոստանում իրենց անվան առաջին տառի դիմաց։ Հնարավոր է` սա պարզապես խաբեության շատ խորամանկ տարբերակ է։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի– Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են միլիոնների շահում խոստացող կեղծ էջերը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հերթական գրառումն է արել Facebook–ում։

Նա որպես օրինակ է բերել Roocky Bisnis Murakabi անունով էջի հրապարակումը։ Ակնհայտորեն ֆեյք էջից (ոչ մի հրապարակում, գլխավոր նկարն էլ ուրիշինն է) հրապարակած լուսանկարն առաջարկում է. «Ընտրեք ձեր անվան առաջին տառը և կստանաք ըստ ձեր անվան։ Դա արեք հավատքով»։ Ներքևում հայոց այբուբենն է, ամեն տառի դիմաց գումար է նշված (արժույթը նշված չէ)։ Ակնհայտ խարդախություն չկա. ոչ ոք չի խնդրում գումար ուղարկել կամ կասկածելի հղումներով անցնել։

Ադրբեջանական և այլ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգեր. ԱԱԾ–ն հորդորում է հետ չզանգել

«Էս տավարիցավությունը ունի հազարից շատ շեյր։ Ու նման գրառումները լիքն են։ Ժող, դուք սենց բաների հետևից մի ընկեք, ես ձեր տեղը ամաչում եմ», – գրել է Սամվել մարտիրոսյանը։

Նշենք` գրառման տեքստի մեջ ակնհայտորեն գուգլ–թարգմանչի «մատն է խառը»։ Կարելի է ենթադրել, որ հեղինակը նույնիսկ հայերեն չգիտի։ Անհայտ է` որտեղից է նա։ «bisnis» բառից կարելի է ենթադրել, որ նա Ինդոնեզիայից է (հենց այդպես է իրենց լեզվով գրվում բիզնես բառը)։ Բայց հնարավոր է` դա ֆեյք է։

Девушка держит в руках смартфон с открытым приложением Instagram - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ ֆեյք ստեղծող նոր ալգորիթմը գործարկվել է, Instagram-ի «լայքազրկումն» էլ` սկսվել

Վերջին ամիսներին այսպիսի հրապարակումները սոցցանցերում բավականին շատ են։ Ի՞նչ է պետք նման «Բազիլիո կատուներին»։ Փորձագետի կարծիքով` կարող է մի քանի պատասխան լինել։ «Ամենաանշառ» տարբերակը, որ ինչ–որ մեկը որոշել է կատակել ու զվարճանալու համար է էջը բացել։ Սակայն մեկ այլ բացատրություն էլ կա. չարագործներն այդպիսով «կարթ են գցում» ու առանձին հաղորդագրություններ ուղարկում այն մարդկանց, որոնք կխաբվեն դրանով։ Ամենակարևորը, որ խաբեբաները կարող են զանգվածային կերպով սպամ ուղարկելու փոխարեն աշխատել «թիրախային լսարանի» հետ։

Մարտիրոսյան. «Առաջնագծից բոլոր զանգերը կարող են գաղտնալսվել, ինչը վտանգավոր է»

Roocky bisnis էջում հայտնվել են նաև հայերեն մեկնաբանություններ։

«Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ գումարը»,– հարցնում է մի կին օգտատեր։

Հարցին ի պատասխան Roocky–ն առեղծվածային լռում ու անիմաստ ժպտում է։

Լրահոս
0