Նիկոլ Փաշինյանը Սյունիքում, արխիվային լուսանկար

Փաշինյանն արձակուրդ է վերցնում ու մեկնում Սյունիք

130
(Թարմացված է 22:00 09.03.2020)
ՀՀ վարչապետը որոշել է ամբողջությամբ ներգրավվել «Այո»–ի քարոզարշավին։ Նա հայտնել է, թե որ ժամին որտեղ է հանդիպումներ ունենալու Մեղրու, Քաջարանի ու Տեղի բնակիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնում։ Նա Facebook–ի իր էջում գրել է, որ վաղվանից ամբողջությամբ ներգրավվելու է ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին:

«Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում»,– գրել է նա։

Փաշինյանի վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։

Ինչու որոշվեց ՍԴ հարցը լուծել հանրաքվեով. Բադալյանը` առաջիկա ընտրությունների մասին

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։

Կորոնավիրուսի պատճառով կարո՞ղ է հանրաքվեն չեղարկվել. պատասխանում է «Այո»-ի շտաբի խոսնակը

130
թեգերը:
հանրաքվե, Արձակուրդ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (973)
Ըստ թեմայի
Մելիքյան. «Մեզ զրպարտում են հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու համար»
Սահմանադրությունը լավ չեն կարդում. նախագահը` իր հասցեին հնչող քննադատությունների մասին
Հայրապետյան. Արձանագրում ենք «Այո»–ի օրինախախտումներն ու փորձում կանխել դրանց կրկնությունը
Հանրաքվեն ելք չէ. Պուերտո Ռիկոն` վառ օրինակ