ՃՈ մեքենա. արխիվային լուսանկար

Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել

119
(Թարմացված է 18:48 09.03.2020)
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի  49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

Իրավապահները խուզարկում են «Վստրեչի ապերի» տունը. կան բերման ենթարկվածներ 

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

Մարտի 6-ին դատարանը Արամ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն էր կայացրել։

Հիշեցնենք` փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ փետրվարի 4–ի լույս 5–ի գիշերը, ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող` Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնել էին, որ գիշերը «Վստրեչի ապերի» տանը գործողություններ են իրականացվել կոնկրետ քրեական գործի շրջանակներում։

Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Նա նշել էր, որ ոստիկանները բաժին են տարել իր պաշտպանյալի տանը եղած բոլոր տղամարդկանց։

«Վստրեչի ապերի» եղբորորդուն` Արման Վարդանյանի մեղադրանք է առաջադրվել առևանգման համար, նրա բարեկամին՝ կողոպուտի: Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում ամուսինների ցուցմունք է, որոնք նշել են, որ ենթադրում են, թե իրենց որդուն առևանգել է Վարդանյանը։

Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր

119
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, հետախուզվող, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել
Ինչ առգրավեցին «Վստրեչի ապերի» տնից. խուզարկության ժամանակ մորը տեղափոխել են հիվանդանոց
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր
Կանգառ, Երևան, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևները վերադառնում են. եղանակի տեսություն

19
(Թարմացված է 16:26 12.08.2020)
Հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևները կգրանցվեն հատկապես կեսօրից հետո և գիշերային ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ը Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Օգոստոսի 13-17-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

 

19
թեգերը:
Անձրև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով
Կոռկոշ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

43
(Թարմացված է 15:38 11.08.2020)
Թթվաշ պտուղների գրեթե բոլոր սիրահարները սառցախցիկում կամ մուրաբայի տեսքով պահեստավորած կոկռոշի պաշար են ունենում։ Թե ինչ օգուտ է տալիս այս հատապտուղը և ինչու չի կարելի այն չարաշահել՝ ընթերցեք մեր հոդվածում։

Կոկռոշը սննդարար և շատ օգտակար հատապտուղ է: Որպես կանոն, մեկ հատապտուղը կշռում է 3-6 գրամ: Հատապտուղները կարող են լինել կանաչ, դեղնասպիտակ, վարդագույն, կարմիր կամ մուգ մանուշակագույն: Կարող են լինել շատ քաղցր կամ մի քիչ թթվաշ։ Բայց գույնից կամ համից այս հատապտղի օգտակար հատկություններն ամենևին էլ չեն փոխվում։

Крыжовник
Կոկռոշ

Հատապտուղը պարունակում է սննդային մանրաթելեր, դաբաղանյութեր, օրգանական թթուներ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։ Կոկռոշը պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր՝ PP, E, C, B9, B6, B2, B1, A, բետա կարոտին, նիկել, ցինկ, կալիում, մագնեզիում, մեծ քանակությամբ երկաթ և այլն: Սակայն այս հատապտղի կարևորագույն առաքելությունը դեպրեսիան բուժելը և տրամադրությունը բարձրացնելն է, ինչը հնարավոր է դառնում հասուն հատապտուղներում երջանկության հորմոնի՝ սերատոնինի պարունակության շնորհիվ։

Կոկռոշի օգտակար հատկությունները․

  • Ամրացնում է արյան անոթները
  • Դանդաղեցնում է սկլերոզի զարգացումը և ուռուցքների աճը
  • Մարմնից հեռացնում է տոքսինները և կարգավորում մարսողությունը
  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Չեզոքացնում է մարմնի բորբոքային գործընթացները
  • Արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն
  • Կանանց մոտ կարգավորում է դաշտանային ցիկլը
  • Ապահովում է տղամարդկանց հորմոնալ հավասարակշռությունը
    Крыжовник
    © CC0 / pxhere
    Կոկռոշ

Հակացուցումները

  • Կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման
  • Բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Սրում է ալերգիկ ռեակցիաները
  • Նորածինների մոտ մետեորիզմ է առաջացնում
  • Զարգացնում է գաստրիտը կամ ստամոքսի խոցը
    Кексы с крыжовником
    © CC0 / LUM3N / Muffins
    Կոկռոշով կեքս

Ինչպես ընտրել կոկռոշ

Հատապտուղների կեղևը պետք է լինեն առաձգական։ Եթե պտուղը պինդ է, այն դեռ խակ է, որքան փափուկ է, այնքան ավելի հասուն է։ Հատապտուղները պետք է լինեն չոր, ոչ կպչուն։ Խորհուրդ է տրվում գնել պոչիկներով հատապտուղներ․ դրանք ավելի երկար են պահպանվում։

Ինչպես պահպանել կոկռոշը

Սառնարանում հատապտուղները կարելի է պահել 2 շաբաթ, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ ընդամենը 5 օր, այն էլ՝ եթե ջերմության տատանումներ չկան։ Երկարաժամկետ պահպանելու համար կոկռոշը սառեցնում են, չորացնում կամ մուրաբա պատրաստում։

43
թեգերը:
օրգանիզմ, հատապտուղ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում
Արայիկ Հարությունյան

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են նախատեսված

6
(Թարմացված է 09:32 13.08.2020)
Արցախի Հանրապտության և Հայաստանի Հանրապետության սահմանին տեղադրված անցակետում սահմանափակումները շարունակում են գործել։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետությունում ևս արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվել է։ Այդ մասին որոշում է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Որոշման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

Հիշեցվում է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245)։

Արցախի նախագահի հրամանագրի 2-րդ կետը վերաբերում է Արցախ մուտք գործելու սահմանափակումներին։

Ըստ այդմ, անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հրավիրված արտահերթ նիստում որոշում կայացրեց Հայաստանում 5–րդ անգամ երկարաձգել մարտի 16–ից հայտարարված արտակարգ դրությունը։ Այն կավարտվի սեպտեմբերի 11–ին, ժամը 22։00–ին։

6
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ պետք է իմանան Արցախ մեկնողները
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել
Արցախի նախագահի նստավայրը հնարավոր է՝ Շուշի տեղափոխեն
Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն