Զինվորներ

«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ

411
(Թարմացված է 16:52 08.03.2020)
Հայ զինվորները սրտի թրթիռով ու մեծ կարոտով են շնորհավորում իրենց մայրերի, քույրերի,տատիկների ու սիրելի աղջիկների տոնը։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Կանանց տոնին` մարտի 8–ին նվիրված թերևս ամենահուզիչ շնորհավորանքները կարելի է լսել հայրենիքի համար ծառայող պատանիների շուրթերից։ Հատկապես ծառայության տարիներին երիտասարդ տղաներն էլ ավելի են արժևորում մոր դերն իրենց կյանքում:

Տեղին է կանանց իրավունքների բարձրաձայնումը. ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են կանանց

Աշխարհում մայրական սիրուց է սկսվում ամեն լավ բան։ Կյանք պարգևելու վեհ առաքելությունից հետո մայրը շարունակում է կարևոր դեր ունենալ մարդու, հասարակության ու հատկապես պետության կյանքում: Չէ որ հենց մայրական սերն է ծնում սեր առ հայրենիք, որը երբեք չի վերջանում, ինչպես մայրական զգացմունքները:

Sputnik Արմենիան իր ընթերցողների համար առանձնացրել է տարբեր տարիներին  առցանց տիրույթում տեղ գտած հուզիչ տեսանյութերը, որոնցում զինվորները շնորհավորում են իրենց մայրերի, քույրերի և սիրած աղջիկների տոնը։

Այս տեսանյութում մի խումբ զինվորներ ասմունքում են Հովհաննես Շիրազի «Քեզ ոչ թե հույսի ընդունայն խոսքեր...» մոր մասին հայտնի բանաստեղծությունը։

«...Մա՛յր իմ, արևներ կուզեի քեզ տալ,

Քեզ ոչ թե հազար գարնան արևներ`

Կյանքի ծովերը կուզեի քեզ տալ,

Որ դար ու դարեր քո սիրով անամպ

Լցնեիր կյանքը քո սուրբ սրբությամբ,

Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ...»

Երիտասարդը հմայում է իր անկեղծ ժպիտով ու գրագետ խոսքով։ Նա շեշտում է, որ իր համար կրկնակի տոն է, քանի որ ոչ միայն մեկամսյակ է, այլև մարտի 25–ին իր մայրիկի ծննդյան օրն է։

Այս տեսանյութում էլ 23 երիտասարդներ 8–ի տեսք են ընդունել։ Զինվորներից մեկը կանգնել է մեջտեղում և շնորհավորանք է ասում, որից հետո տղաները ծափահարում են։

5 զինվոր իրար խոսք շարունակելով շնորհավորում են իրենց մայրերին քույրերին և բոլոր կանանց։

Sputnik Արմենիայի ողջ անձնակազմը միանում է մեր զինվորների շնորհավորանքներին և երախտագիտության զգացումով ցանկանում հատկապես շնորհավորել զինվորների մայրերին, որոնց ծնած ու դաստիարակած զավակների շնորհիվ է մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված, իսկ արժանապատիվ խաղաղությունը` երաշխավորված:

411
թեգերը:
Բանակ, Զինվոր, մայր, Կին, Մարտի 8
Ըստ թեմայի
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին
Ladaniva–ի հայ երգչուհին կնստի «Լադա Նիվայի» ղեկին ու կբացահայտի Հայաստանը
Կանայք Հայաստանի Ազգային ժողովի պատմության մեջ
Արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «Կացինը», «Պնդուկը, «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշն» ու «Իքիբիրը»

3
(Թարմացված է 22:22 19.04.2021)
Ոստիկանությունն այսօր մայրաքաղաքում իրականացրել է հատուկ գործողություն ու բերման ենթարկել 50-ից ավելի անձանց։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։

Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։

Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։

3
թեգերը:
քրեական հեղինակություն, ոստիկան
Ըստ թեմայի
Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել
ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Վլադիմիր Պողոսյան

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

65
(Թարմացված է 22:09 19.04.2021)
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս ամիսներին փորձում է պատասխանատվությունը գցել զինվորականների վրա։ Սակայն գեներալներն իրենց ճշմարտությունն ունեն, որը հաճելի չէ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրեց աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետևանքները համարում է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաև բազմաթիվ ուղեկցող երևույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասում է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշում է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը և նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Պողոսյանը հիմա դժվարանում է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ և ծրագրեր։ Բայց նշում է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

65
թեգերը:
Վլադիմիր Պողոսյան, Պատերազմ, խորհրդական, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը