Ստեփանավանի դենդրոպարկի մուտքը. արխիվային լուսանկար

Փաշինյանն առաջարկում է վերանայել դենդրոպարկի մուտքի գինը. լեհերի համար բացառություն կարվի՞

372
(Թարմացված է 12:20 07.03.2020)
ՀՀ վարչապետը շրջակա միջավայրի նախարարին հանձնարարեց զարգացնել նաև Երևանի ու Իջևանի բուսաբանական այգիները, բայց «վետերոկի» չվերածել։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. 200 դրամը չափազանց ցածր գին է Ստեփանավանի դենդրոպարկի նման գեղատեսիլ տարածք մուտք գործելու համար։ Այսօր դենդրոպարկում շրջայցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջարկեց վերանայել գնային քաղաքականությունը, ինչին ի պատասխան դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը մտավախություն հայտնեց, թե մուտքի արժեքը բարձրացնելուց հետո շրջակա գյուղերի բնակիչները կդադարեն այգի այցելել։

«Օտարերկրյա զբոսաշրջիկների համար գինը մի քիչ թանկացնենք, ասենք` դարձնենք 500 դրամ»,– պարզաբանեց վարչապետը։

Այս առաջարկին արդեն տնօրենը դեմ չէր։

«Լեհաստանից եկողների համար բացառություն կարող ենք անել։ Հայաստանցիների ու լեհերի համար բացառություն կանենք, մյուսների համար մի քիչ կթանկանա»,– կատակով ավելացրեց վարչապետը` նկատի ունենալով տնօրեն Լեոնովիչի ազգային պատկանելությունը։

Դենվերի Բուսաբանական այգում ծաղկել է Տիտանական ամորֆոֆալուսը

Բանն այն է, որ Վիտալի Լեոնովիչը հայտնի բուսաբան Էդմոնդ Լեոնովիչի որդին է. սկզբում հայրն է ղեկավարել Ստեփանավանի դենդրոպարկը։ Ծնվելով լեհ կոմս Ստեցևիչ-Լեոնովիչի ընտանիքում ու մանկությունն ու երիտասարդությունն անցկացնելով Վրաստանում, Լեոնովիչն ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտն ու գործուղվել Հայաստան։ 1932 թվականին հաստատվել է Ստեփանավանում և ամբողջ կյանքն աշխատել դենդրոպարկում։ Մահից հետո էլ նրան հուղարկավորել են դենդրոպարկի տարածքում։ Իսկ իր կիսատ թողած աշխատանքն առ այսօր շարունակել է որդին`պարկի ներկայիս տնօրեն Վիտալի Լեոնովիչը։

Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ու վերակազմակերպել նաև Երևանի ու Իջևանի բուսաբանական այգիները։

Նախարարը հայտնեց, որ այդ այգիներում տասնյակ տարիներ ոչ մի ներդրում չի արվել։ «Բնությունը շատ լավն է, բայց ոչ մի ենթակառուցվածք չկա»,– ասաց Գրիգորյանը։

Դենդրոպարկի ողջ հմայքը. Ստեփանավանի կանաչ դրախտը տեսեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Որպես խնդրի լուծում Փաշինյանն առաջարկեց այս այգիներում ևս ՀՀ քաղաքացիների համար մուտքավճարը պահպանել ներկա մակարդակով, բայց զբոսաշրջիկների համար թանկացնել, որպեսզի առաջացած գումարներն ուղղվեն տարածքների բարեկարգմանը։

Բուսաբանական այգիները մասնավոր կառավարման հանձնելու առաջարկը ևս Փաշինյանը չմերժեց։

«Կարելի է, ինչու չէ։ Բայց եթե շատ խիստ պայմաններ լինեն։ Եթե արդյունքում չի դառնալու «վետերոկ»»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ ցանկացած ծրագրի արդյունքում դենդրոպարկերի էությունը չփոխվի։

Մի կաթիլ ջուրն ու երկնքից թափվող կրակը. Բուսաբանականի տարածքի կեսից ավելին չի ոռոգվում

372
թեգերը:
Ստեփանավանի դենդրոպարկ, Նիկոլ Փաշինյան, Լոռի, Ստեփանավան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1092)
Ըստ թեմայի
Դանիելյան. «Զբոսաշրջիկներ ենք հրավիրում, որ աղբանո՞ց ցույց տանք»
Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը․ չեղարկված ուղևորությունների վնասները Հայաստանում
Կանանց յոթնյակը գաստրոբակ է բացել Արագյուղում. ի՞նչ անակնկալներ են սպասում զբոսաշրջիկներին
Արխիվային լուսանկար

Հայ-վրացական հարաբերություններ. ինչպիսի՞ն կլինեն դրանք ընտրություններից հետո

39
(Թարմացված է 00:05 27.10.2020)
Հայաստանն ու Վրաստանը կապված են եղբայրական դարավոր հարաբերություններով։ Կարծես թե ծեծված արտահայտություն է, բայց այն արդիական է ինչպես երբեք՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի ու Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայ-վրացական հարաբերություններն անկախության առաջին իսկ տարիներից զարգացման յուրահատուկ դինամիկա ունեն։ Երևանի ու Թբիլիսիի փոխգործակծությունը յուրահատուկ է դարձնում նաև այն հանգամանքը, որ երկու երկրներում էլ, անկախ թե ով է իշխանության ղեկին, հասկանում են՝ երկկողմանի հարաբերությունները պետք է խորացնել։ Հետևաբար, հոկտեմբերի 31-ին կայանալից խորհրդարանական ընտրությունները քիչ կազդեն Թբիլիսիի ու Երևանի փոխհարաբերությունների վրա։ Սրանում վստահ են փորձագետներն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողությունները Վրաստանում նախընտրական ներքին անհաշտությունների ֆոնին իսկական փորձություն դարձան պաշտոնական Թբիլիսիի համար։ Վրաստանը Հայաստանի ու Ադրբեջանի համար պարզապես հարևան երկիր չէ։ Թբիլիսին Երևանի ու Բաքվի հետ բազմակողմանի փոխներգործության քաղաքականություն է վարում, այն ստիպված է խուսանավել՝ չվնասելու ու հարևաններից ոչ մեկի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Սակայն Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի ընտրած չեզոք դիրքորոշումը միշտ չէ, որ Վրաստանի օգտին է գործում։

Այնուամենայնիվ, Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն կարծում է, որ երկիրը կարողացել է ստեղծված բարդ իրավիճակում իրեն արժանապատվորեն դրսևորել։

«Ընթացող իրադարձությունների ֆոնին մեր կառավարության կողմից Հայաստանի հանդեպ ոչ մի փոփոխություն չեմ կանխատեսում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարը հատել է անցակետը ու շարժվում է դեպի Հայաստան

Նա նշեց, որ Ղարաբաղում ընթացող հակամարտության ֆոնին Վրաստանն իսկապես բարդ իրավիճակում հայտնվեց։ Սակայն իշխանությունը պետք է այնպես գործի, որ հարևաններից ոչ մեկը չզգա, թե Թբիլիսին որևէ մեկի կողմից է։ Նա ողջունում է Վրաստանի իշխանության հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, նաև՝ Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչներին սեղանի շուրջ նստեցնելու գաղափարը։

«Կարող են դժվարություններ լիներ, հարևան երկու երկրները կարող են հայտարարել, որ Վրաստանն ավելի շատ հակված է այս կամ այն կողմին։ Դիվանագիտության համար սա բարդ պահ է», - ասաց Մամրաձեն։ Նա կարծում է, որ Վրաստանը պետք է շարունակի համոզել բոլորին, որ չեզոք քաղաքականություն է վարում։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա Մամրաձեն իշխող կուսակցության հաղթանակն է կանխատեսում։ Փորձագետը վստահ է, որ, ըստ ամենայնի, «Վրացական երազանք» իշխող դաշինքը կպահպանի իր դիրքերն ու կկարողանա խորհրդարանում բավարար քվե հավաքել կառավարություն կազմելու համար։

Իսկ բեռնե՞րը

Հայ-վրացական հարաբերությունների համար սեպ դարձան, ճիշտ է՝ ոչ թե պաշտոնական մակարդակով, այլ մեդիաոլորտում, flightradar24 կայքի տվյալները։ Հատկապես Ղարաբաղում հակամարտության սկզբում օգտատերերը կադրեր էին տարածում, որ Իսրայելից ու Թուրքիայից չվերթեր են իրականացվում Ադրբեջան։ Հրապարակումների հեղինակները մեղադրում էին Վրաստանին, որ այն թույլ է տալիս Ադրբեջանին իր տարածքով ռազմական բեռներ անցկացնել։

Դրանից հետո Վրաստանի մի շարք բարձրաստիճան անձիք, այդ թվում՝ երկրի վարչապետ Գերոգի Գախարիան, հայտարարել են, որ երկրի օդային տարածքն ու ցամաքային ճանապարհները փակ են ռազմական նշանակության բեռների համար ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար։

Մամրաձեն համամիտ է դրա հետ։ Փորձագետը նշեց, որ եթե դա այդպես չլիներ, միջազգային հանրության կողմից դժգոհություններ կլինեին Վրաստանի նկատմամբ։

«Սեպտեմբերի 27-ից տրանսպորտային ոչ մի ինքնաթիռ Վրաստանով Թուրքիայից Ադրբեջան չի մեկնել, բացառապես ուղևորատար չվերթեր են իրականացվել», - պարզաբանեց Մամրաձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը ուղևորատար ինքնաթիռը ստուգելու իրավունք ունի, սակայն դրա համար խիստ պատճառներ ու ապացույցներ են պետք, որ ինքնաթիռը ստանդարտներին չհամապատասխանող բան է փոխադրում։ Դրանից հետո Վրաստանը պետք է դա փաստացի ներկայացնի կողմերին ու ICAO միջազգային կազմակերպությանը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ հարցին պատասխանելով նշեց, որ տեղեկատվական պատերազմը ոչ ոք չի չեղարկել։

Փորձագետի խոսքով՝ նման գրառումները, ապատեղեկատվական բնույթ ունեցող տարատեսակ տեսանյութերը ուղղված են բնակչության որոշակի շերտի, որը զուրկ է քննադատական մտածողությունից։

Մելիքյանը նշեց, որ այդ հարցում մեծ դերակատարություն ունեն նաև ներքաղաքական հակասությունները, որոնք ուժեղացել են Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին, քանի որ երկրում խոշոր հայկական ու ադրբեջանական համայնքներ կան։

«Կան որոշակի ուժեր, որոնք տեղեկատվական կանխամտածված արտանետումներ են կազմակերպում ու հակակրանքի ալիք բարձրացնելու նպատակով ապատեղեկատվություն են տարածում։ Այդ տրամադրությունները տեսնում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Դրա դեմ պետք է պայքարել, պետք է ստուգել տեղեկությունը, օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից», - ասաց Մելիքյանը։

Արդյո՞ք ընտրությունները կազդեն Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունների վրա

Մելիքյանի խոսքով՝ թեև հայ-վրացական հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում կայուն զարգանում են, այս կամ այն քաղաքական ուժերն ազդում են փոխներգործության տեմպերի վրա։ Մելիքյանը հիշեցրեց, որ երբ 2012 թվականին Վրաստանում իշխանության եկավ ներկայում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ստեղծվեց նաև այն հատուկ ընկալումը, որ Երևանը կարևոր է Թբիլիսիի համար։

Այդ համատեքստում Վրաստանում կայանալիք ընտրությունները կաևոր են ոչ միայն այդ երկրի, այլև Հայաստանի համար։

Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել

«Երևանի համար նույնպես կարևոր է, որ հետընտրական իրավիճակը Թբիլիսիում կայուն լինի, քանի որ ցանկացած ապակայունացում Վրաստանում ու Իրանում կարող է որաշակի հետևանքներ ունենալ Հայաստանի համար», - նշեց Մելիքյանը։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 31-ին։ Դրանց կմասնակցի 48 կուսակցություն ու երկու դաշինք։ Ընտրողները պետք է 150 պատգամավոր ընտրեն․ 120 համամասնական ու 30 մեծամասնական համակարգով։

39
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստան եկող բեռնատարում ռազմական բեռ չի հայտնաբերվել. Վրաստանը հերքել է Ադրբեջանի սուտը
Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին
Համակարգիչ

Ադրբեջանցիների տարածած ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ ՀՀ զինված ուժերի ծառայողներ. ՄԻՊ

131
(Թարմացված է 00:03 27.10.2020)
ՄԻՊ–ի փաստական տվյալների համաձայն` տեսանյութերը համացանցում են տեղադրվում մոնտաժված ու մշակված վիճակում, այսինքն` անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանց ուսումնասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։

«Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։ Ընդ որում, ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ–ի փաստական տվյալների համաձայն`ցանկացած պարագայում այդ տեսանյութերը տեղադրվում են մոնտաժված ու մշակված վիճակում, այսինքն` անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ:

Նշվում է, որ ադրբեջանական նշված սոցիալական ցանցերի էջերի կամ օգտահաշիվների ընդգծված առանձնահատկություններից է այն, որ դրանք հաճախ արված են հայկական էջերին ու օգտատերերերին մոլորեցնելու համար՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք վարվում են հայկական աղբյուրներից կամ հայկական էջեր են։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը ու դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։ Ընդ որում, այդ տեսանյութերում բոլոր վայրագություններն ու դաժանության տեսարանները Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է ներկայացնել առանց մշակման՝ այնպես, ինչպես դրանք ուղարկվում են հայկական էջերին ու օգտատերերերին, որպեսզի մեր միջազգային գործընկերները կարողանան պատկերացում կազմել իրական վիճակի մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

131
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին
Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին