Զբոսաշրջիկը` Ծաղկաձորում

Լրագրողներն ավելի շատ են նյարդայնացնում, քան կորոնավիրուսը. կյանքի ռիթմը` Ծաղկաձորում

373
(Թարմացված է 08:32 07.03.2020)
Արդեն մեկ շաբաթ է, ինչ կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ շփում ունեցած 30 քաղաքացիները կարանտինի մեջ են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Մենք որոշեցինք պարզել, թե ինչպես է այդ փաստն ազդել հանգստավայր քաղաքի վրա և արդյոք նվազել է զբոսաշրջիկների հոսքը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Չնայած ձյունը դեռ չի հալվել, բայց Ծաղկաձորում եղանակը բավականին տաք է։ Դա շատերի համար անսպասելի է. ձմեռային երկարաճիտ կոշիկներով աղջիկները զբոսնում են մարզակոշիկներով ընկերուհիների հետ։ Եթե Հայաստանի մյուս բոլոր վայրերում մարդկանց ուրախացնում է գարնան գալուստը, ապա Ծաղկաձորում արևի առաջին վառ շողերը նման են թատրոնի առաջին զանգին. շուտով կսկսվի «Առօրյա կյանք» կոչվող ներկայացումը։

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում

Բանն այն է, որ այստեղ ավելի հաճախ գալիս են ձմռանը` դահուկ ու սահնակ քշելու, ձմեռային այլ սպորտաձևերով զբաղվելու։ Մարտին արդեն զբոսաշրջիկների հոսքը նվազում է։

Туристы в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծաղկաձոր

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ մարտի 1-ից տեղի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացված են կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ շփում ունեցած 30 քաղաքացիները, կարելի էր ենթադրել, որ քաղաքում մեզ բազմամարդ տեսարաններ չեն սպասում։ Սակայն քաղաքի ամենաշատ ժողովրդականություն վայելող վայրում` ճոպանուղու լեռան ստորոտում, մարդկանց մեծ խումբ էր հավաքվել։ Մեկը տաք հագուստ էր հագնում, մյուսը դահուկներ էր վարձում, երրորդը` ճոպանուղի նստելու իր հերթին սպասում։

Канатная дорога в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծաղկաձոր

Կիրիլն ու Անտոնը մեկ շաբաթով Մոսկվայից Ծաղկաձոր են եկել` հանգստանալու։ Կորոնավիրուսի մասին ավելի քան շատ են լսել։

«Կարծում եմ`ադեկվատ մարդիկ վիրուսին ադեկվատ են վերաբերվում և խուճապի չեն մատնվում։ Վերջին երկու ամսում ես հինգ քաղաքում եմ եղել, այդ թվում` Դուբայում։ Եվ ոչինչ, ողջ–առողջ եմ»,–ասում է Անտոնը։

Туристы в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջիկը` Ծաղկաձորում

Նրա ընկերը լավատեսությամբ հետ չի մնում։

«Այստեղ էժան է ու հետաքրքիր։ Առաջին անգամը չէ, որ Ծաղկաձոր ենք գալիս, և կարծում եմ` էլի կգանք»,–ասում է նա։

Տղաները կանգնած են խանութի մոտ, որտեղ կարելի է ձմեռային հագուստ, դահուկներ, սահնակներ և նման բաներ վարձել և/կամ գնել։ Եթե Երևանի շատ խանութներում վաճառողները դիմակներով ու ձեռնոցներով են, ապա այստեղ աշխատող աղջիկները լիովին «բաց են»։

«Ոչ մի բանից չենք վախենում։ Ինչի՞ց վախենանք։ Մեր զբոսաշրջիկներն էլ վախկոտներից չեն։ Հոսքը, իհարկե, նվազել է, բայց դա ավելի շատ եղանակի պատճառով է, ոչ թե կորոնավիրուսի։ Չնայած երեկ զբոսաշրջիկների նոր «խմբաքանակ» ենք նկատել»,–պատմում է վաճառողուհիներից մեկը։

Նրա գործընկերուհու խոսքով` կարանտին մտցնելուց հետո առաջին երկու օրը մարդիկ պակասել են, բայց հետո ամեն ինչ նորից սովորական հունի մեջ է ընկել։

Канатная дорога в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծաղկաձորի ճոպանուղին

Մի քանի դեռահաս դահուկներով կտրուկ և արագ իջնում են սարից։ Ստորոտին նրանց դիմավորում և աշխուժորեն ողջունում են երեք տղամարդ։ Դահուկավազքի պրոֆեսիոնալ մարզիչներ են, որոնք պարապում են իրենց աշակերտների հետ, կարծես ոչինչ չի եղել։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

«Ես անկեղծ կասեմ՝ դուք` լրագրողներդ, կորոնավիրուսի մասին հարցերով ավելի եք զզվեցնում, քան այդ խեղճ վիրուսը»,–ասում է մարզիչներից մեկը`այդպես էլ չներկայանալով և խնդրելով իրեն Ջոնի Դեփ անվանել։

Իսկ ահա մարզիչ Ոսկան Եղիազարյանն ավելի հեշտ է շփվում։

«Այստեղ ոչ մի վախ չկա ու չի էլ եղել։ Ահա իմ աղջիկը երեխաների հետ սահում է։ Եվ ամեն ինչ կարգին է։ Միայն թե այդ կորոնավիրուսի պատճառով ստիպված եղանք Թուրքիայի մրցումներից հրաժարվել»,–ասում է նա։

Եթե բնիկ ծաղկաձորցի Եղիազարյանը ոչնչից չի վախենում, ապա զբոսաշրջիկներն ու Հայաստանի մյուս քաղաքներից եկած հյուրերը գոնե սկզբում խուճապի մեջ են եղել։ Մեկ օրվա ընթացքում ավելի քան 300 մարդ չեղարկել է քաղաքի հյուրանոցներում ամրագրումը։ Մարդկանց չի հանգստացրել անգամ Հայաստանի վարչապետի և նրա ընտանիքի «ուսուցողական» այցը Ծաղկաձոր։

Туристы в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջիկները` Ծաղկաձորում

«Ռոսիա» հյուրանոցը կարանտինի առաջին օրերին սոցցանցերում փոքրիկ ակցիա էր կազմակերպել. աշխատողները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում նրանք «Արի Ծաղկաձոր» ցուցանակներով էին։ Հյուրանոցի ադմինիստրատոր Անի Սարգսյանն ասում է, որ յուրաքանչյուր երկրորդ զանգը կորոնավիրուսի հարցով էր։

Отель Россия в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ռոսիա» հյուրանոցի լողավազանը

«Բոլորին ստիպված էինք նույն բանն ասել. Ո՛չ, Ծաղկաձորում կորոնավիրուս և կորոնավիրուսով հիվանդներ չկան, կան մարդիկ, որոնք շփվել են վարակվածի հետ. նրանք մեկուսացված են։ Առաջին օրերին մարդիկ չեղարկում էին համարների ամրագրումը, բայց հիմա, փառք Աստծու, խուճապը նվազել է, մարտի 8-ի համար բացարձակ բոլոր համարներն ամրագրված են, հանգստյան օրերին մոտ 150 այցելուի ենք սպասում»,–ասաց ադմինիստրատորը։

Администратор отеля Россия Ани Саркисян
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ռոսիա» հյուրանոցի ադմինիստրատոր Անի Սարգսյանը

Այս, ինչպես նաև մյուս հյուրանոցների բակերում, սրճարաններում ու ռեստորաններում, հրապարակներում, փողոցներում, քաղաքում ամենուր կարելի է մարդկանց մեծ հոսք տեսնել։ Ոչ մեկի դեմքին բժշկական դիմակ չենք նկատել (երևանցիները կարող են օրինակ վերցնել), ոչ ոք վախեցած տեսք չուներ։ Իսկ մի երիտասարդ ժպտալով ասաց. «Ես և՛ ծխում եմ, և՛ խմում, ձեր կորոնավիրուսն ինձ ի՞նչ կարող է անել»։

«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

Այո՛, Ծաղկաձորի սառը լեռնային օդն օգտակար է ոչ միայն առողջության, այլև հոգեբանության առումով։ Հավանաբար դրա շնորհիվ է, որ քաղաքի բնակիչներն ու այցելուները սթափ են նայում իրականությանը և խունկ վառելով, սխտոր ծամելով ու բարձրաձայն կախարդական հմայախոսություններ կարդալով չեն զբաղվում։

Туристы в Цахкадзоре
© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջիկները` Ծաղկաձորում

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքով պայմանավորված, մարտի 1-ից 30 քաղաքացի մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Երկրում չեղարկվել են նախատեսված մասսայական միջոցառումները, բոլոր դպրոցներում և բուհերում մեկշաբաթյա (մինչև մարտի 9-ը) արձակուրդ են հայտարարել։

Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի

373
թեգերը:
Ծաղկաձոր, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կանանց նվեր կամ կորոնավիրուսի հախից գալու միջոց. Գագիկ Սուրենյանը +24 աստիճան է խոստանում
Երկաթուղում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ են անցկացնում
Արցախում կորոնավիրուս չկա. նախարարությունը հայտարարություն է տարածել
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

71
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

71
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Երևան, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է

25
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց։ Հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք փողոցը որոշել են հատել հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են:

Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Մինչ դեպքի վայրում աշխատել է հետաքննիչը, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել

25
թեգերը:
Մահ, հետիոտն, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային
Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել
25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից