Դպրոց

Հարցը կենսաթոշակը չէ. ինչու են ուզում արտոնություն տալ հայոց լեզվի վրաստանցի ուսուցիչներին

132
(Թարմացված է 20:36 06.03.2020)
Եթե օրենքում փոփոխություններ մտցվեն, ապա դրանք կանդրադառնան ոչ միայն վրացահայերի, այլ նաև մեր այն հայրենակիցների վրա, որոնք օտար երկրներում զբաղվում են հայոց լեզվի դասավանդմամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մեր այն հայրենակիցները, որոնք նախկինում ապրել և հայոց լեզու են դասավանդել Վրաստանի դպրոցներում, հնարավոր է` կենսաթոշակ ստանան Հայաստանում` հաշվի առնելով նրանց աշխատանքային ստաժը։ Նախկինում մանկավարժները ոչ միայն պետք է ՀՀ քաղաքացի լինեին, այլև ապրեին Հայաստանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային փոխանցեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Թորոսյանն իր գործընկեր, պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ ԱԺ–ում հանդես եկան «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 14-րդ հոդվածում լրացումներ և փոփոխություններ անելու նախաձեռնությամբ։ Մասնավորապես, խոսքն այն կետի մասին է, որտեղ նշված է երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունքը։ Դա վերաբերում է մի շարք ոլորտների ներկայացուցիչներին, այդ թվում նաև մանկավարժներին։

«Մենք առաջարկում ենք փոփոխություն մտցնել օրենքում, որպեսզի Վրաստանում մանկավարժական գործունեություն ծավալող մեր հայրենակիցները կարողանան օգտվել կենսաթոշակային ապահովման ՀՀ օրենքով նախատեսված արտոնություններից», – ասաց Թորոսյանը։

Նախևառաջ, խոսքը էթնիկ հայ մանկավարժների մասին է, որոնք երկար տարիներ աշխատել են Վրաստանի հայկական դպրոցներում, սակայն այժմ ՀՀ քաղաքացի են և ապրում են Հայաստանում։

Փաշինյանն անձամբ է անձնագիր հանձնել 105-ամյա պապիկին. նա համբուրել է փաստաթուղթը

Թորոսյանի խոսքով` եթե օրենքի փոփոխությունները հաստատվեն, այդ քաղաքացիներին Հայաստանում կենսաթոշակ կվճարեն` հաշվի առնելով նրանց այնտեղի ստաժը։ Ներկա պահին անձանց այդ կատեգորիայի աշխատանքային ստաժը հաշվի չի առնվում, քանի որ նրանք Վրաստանի քաղաքացի էին և հետևաբար աշխատել են Վրաստանի պետական դպրոցներում։

Ինչ վերաբերում է Վրաստանում մանկավարժական գործունեությամբ զբաղվող և երկքաղաքացիություն ունեցող հայերին, ապա նրանք կկարողանան ընտրել, թե որ երկրում են ուզում կենսաթոշակ ստանալ։

«Հաշվի առնելով, որ կենսաթոշակի չափը երկու երկրում գրեթե նույնն է, կարծում եմ, որ իրենց համար այդ հարցն էական չէ», – նշեց Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ այս փոփոխությունները կխրախուսեն մանկավարժներին, որոնք տարիներ շարունակ օտար երկրում զբաղվել են հայոց լեզվի պահպանմամբ ու տարածմամբ` այդպիսով ներդրում ունենալով հայկական ինքնության պահպանության գործում։

«Իմ քայլը» իշխող խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե ինչու է նախաձեռնությունը մեկնարկել հենց Վրաստանից։ Նրա խոսքով` այդ թեմայով ամենաշատ դիմումները եղել են հենց այնտեղից։

«Մարդիկ ասում էին, որ մանկավարժական գործունեությամբ են զբաղվել, օտար երկրում հայոց լեզու սովորեցրել, սակայն կենսաթոշակ ստանալու ժամանակ նրանց ստաժը հաշվի չի առնվում», – ասաց Փամբուխչյանը։

210 հայ ուսանող Ռուսաստանում անվճար կրթություն ստանալու հնարավորություն կունենան

Նա ընդգծեց, որ եթե օրենքի փոփոխություններն ընդունվեն, ապա այդ արտոնությունը կտարածվի ոչ միայն վրաստանցի հայ մանկավարժների, այլ նաև ուրիշ երկրներում հայոց լեզւ դասավանդած մեր հայրենակիցների վրա։ Բայց պարտադիր պայման է լինելու ՀՀ քաղաքացիություն ստանալը։

132
թեգերը:
հայերեն, Թոշակ, Ուսուցիչ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ում 25 500 դրամից ցածր կենսաթոշակ չի լինի. ԱԺ–ն քննարկում է թոշակների բարձրացման հարցը
Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի
«Հայփոստի» մասնավորեցման դեպքում կենսաթոշակ ստանալու խնդիրներ կլինեն. Պապոյան
Կարեն Եղիազարյան

Գերհստակ պատկեր․ ֆինլանդահայ գիտնականը նկարահանման նոր տեխնոլոգիա է մշակում

42
(Թարմացված է 00:27 11.08.2020)
Առայժմ ստացված պատկերները զիջում են ոսպնյակային պատկերներին, բայց նոր մեթոդը հեռանկարային լուրջ առավելություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ֆինլանդիայի Տամպերե համալսարանի գիտնականներն աշխատում են լուսապատկերների ու տեսապատկերների նոր տեխնոլոգիայի վրա: Համալսարանի պրոֆեսոր Կարեն Եղիազարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս հստակ պատկեր ստանալ առանց ոսպնյակների օգտագործման և ճառագայթների կենտրոնացման (ֆոկուսավորման)։ Դրա փոխարեն ճառագայթները համաչափ բաշխվում են բարակ մետաղաթերթիկի վրա։ Ստեղծվում է լուսային ճառագայթների դիֆրակցիոն դրոշմ, որն այնուհետև պետք է վերածել տեսանելի պատկերի։ Դրա համար բարդ մաթեմատիկական և ինժեներային մոդելներ են ստեղծվում։

Աշխարհում այս տեխնոլոգիայի մշակմամբ նաև այլ հետազոտական կենտրոններ են զբաղվում (բացի Տամպերեի համալսարանից, նաև ԱՄՆ-ի Ռայսի համալսարանը)։ Առայժմ այդկերպ ստացված պատկերները զիջում են ոսպնյակային պատկերներին։ Բայց նոր մեթոդը հեռանկարային լուրջ առավելություն ունի, քանի որ լույսի ճառագայթները չեն հավաքվում, ինչպես ոսպնյակում, այլ ամբողջ պատկերը միանման հստակ է ստացվում։

Բացի այդ, տեսախցիկի և օբյեկտի միջև նվազագույն ֆոկուսային հեռավորություն չի պահանջվում, ուստի կարելի է նկարահանել նաև մանրադիտակային մակարդակում, ինչը շատ օգտակար է բժշկության մեջ։

Պատկերի մասին տեղեկատվությունը կոդավորվում է ոչ միայն լուսային ալիքների լայնույթում, այլև դրանց տատանման փուլերում։ Դրա շնորհիվ պատկերում անդրադառնում է անգամ մոլեկուլների կառուցվածքը, ինչը նույնպես կարևոր է թե՛ բժիշկների և թե՛ գիտնականների համար։

Հայկական ընկերությունը թոքերի օդափոխման համակարգեր արտադրելու արտոնագիր է ստացել NASA–ից

«Մենք արդեն հավաքել են լուսանկարահանման և տեսանկարահանման սարքերի նախատիպերը։ Կարողացել ենք դրա համար ներդրումներ ներգրավել շահագրգիռ մասնավոր ընկերություններից»,-ասաց Եղիազարյանը։

Տամպերեի համալսարանում ցանկանում են տեխնոլոգիայի մշակումը ավարտին հասցնել մոտակա մեկ-երկու տարում։

Հայաստանն արդեն 3D printing-ի աշխարհի քարտեզում է. բժիշկները կենդանի հյուսվածքներ են տպում

42
թեգերը:
գիտնական, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Շունչ քաշեցի՞ր, գնացինք առաջ. ի՞նչ է առաջարկել ՀՀ իշխանությունը բիզնեսի զարգացման համար
Հայկական շոու բիզնեսի աստղերը Սևանում

«Շնորհակալություն» կորոնային, կամ ինչպես են հայ հայտնիները հանգստացել Հայաստանում

211
(Թարմացված է 09:23 11.08.2020)
Հայկական շոուբիզնեսի ճանաչված դեմքերը և՛ հանգստանում են, և՛ իրենց վայելքի մասին «պատմում» իրենցով հետաքրքրվող օգտատերերին:

Հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հանգստանում են Հայաստանում։ Թե ով ինչպե՞ս և ո՞ր մարզում է անցկացրել հանգիստը տեղեկանում ենք հայտնիների սոցցանցային էջերից։ Հայկական շոու բիզնեսի անբաժան ընկերուհիներ, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանն իրենց կարճատև հանգիստն անցկացրել են Սևանա լճում։

Ընկերուհիներին են միացել նաև հայտնի երգահան Ավետ Բարսեղյանը , սիրված երգիչներ Միհրան Ծառուկյանն ու կինը՝ Արփինե Գաբրիելյանը։ Համատեղ լուսանկարը Սոֆի Մխեյանը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofi Mkheyan (@sofimkheyan)

«Թրջված ու սթրեսահան եղած վերադարձանք ափ, ֆանտաստիկ օր էր»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հաճելի հանգստից Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել նաև Նազենի Հովհաննիսյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Թրջված և երջանիկ»,- գրել է դերասանուհին։

Ճանաչված ու սիրված հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը խոստովանում է, որ կորոնավիրուսն իրեն օգնել է ավելի շատ բացահայտել Հայաստանը։ Նա իր հանգիստն է վայելում Լոռիում։

«Ուզում եմ ասել «շնորհակալություն» կորանային, որի շնորհիվ իմացա, որ մեր երկիրը շատ ծիտ ա, լիքը հավես տեղեր կան Հայաստանում, պետք է ուսումնասիրել ու ընդհանրապես` սիրել Հայաստանը»,- գրել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Նշենք, որ նույնիսկ հանգստի ժամանակ Արուսը չի դադարում հետևորդներին ժպիտ պարգևել։ Նա տեսանյութ է հրապարակել դաշտում արածող կովերի հետ՝ նշելով, որ շատ էր ուզում նրանց հետ նկարվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)

Ճանաչված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն էլ որոշել է հանգիստը վայելել Ստեփանավանում։ Իր ծննդյան նախօրեին դերասանն իրեն հատուկ խարիզմայով լուսանկար է հրապարակել ու հումորային գրառում կատարել։

«Թթվածինը զարգել է գլխուս»,- կատակել է դերասանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

Շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը, շոումեն, հումորիստ Վահե Զիրոյանը և դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որոնք բոլորովին վերջերս հաստատեցին, որ միասին են, հասցրել են լավ հանգստանալ Հայաստանի տեսարժան վայրերում։

Նրանք գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել Լոռու մարզում գտնվող Քոբայրի, Հոռոմայրի վանքերից, Դեբեդ գետից, Հերհերի ջրվեժից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Ճանաչված դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս տարի հասցրել է հանգստանալ Դիլիջանում, Ջերմուկում, իսկ այս պահին էլ Կիրովականում է, ինչպես ասում են՝ գործը համատեղում է հանգստի հետ։

«Հայաստանում հանգստանալու «պլյուսները» շատ-շատ են, կարելի է ասել «մինուս» գոյություն չունի։Մեր տեսարժան վայրերը հիասքանչ են, ունենք նաև սպասարկման բարձր որակ։ Միայն մի թերություն կա, որ բավականին թանկ է և սովորական ապրող մարդկանց համար Հայաստանում հանգստի կազմակերպումը հասանելի չէ։ Կուզեի, որ գները մի փոքր վերանայեին»,- ասաց դերասանը։

Ռաֆայելը, իրեն հատուկ հումորով, Instagram-ի իր էջում հանգստից լուսանկար է հրապարակել։ Կադրում դերասանը ձախ ձեռքում պահել է պաշտպանիչ դիմակն ու գրել՝ մոտս է, բայց մաքուր օդին չեմ դնում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rafayel Yeranosyan (@rafayel_yeranosyan)

Նշենք, որ Հայաստանում կան նաև ճանաչված դեմքեր, որոնք հնարավորինս փակ են պահում իրենց անձնական կյանքի մանրամասները և հազվադեպ են սոցցանցային տիրույթում ակտիվություն ցուցաբերում: Նրանց էջերում դժվար է գտնել հանգստի ու վայելքի մասին պատմող լուսանկարներ:

211
թեգերը:
Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Ավետ Բարսեղյան, Արուս Տիգրանյան, Դիլիջան, Սևան, շոու բիզնես, Նազենի Հովհաննիսյան, օգտատեր, Ռաֆայել Երանոսյան, Մկրտիչ Արզումանյան, Սոֆի Մխեյան, դերասան
Ըստ թեմայի
«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները
«Միշտ երազել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լուսանկար ունենալու մասին». Ռաֆայել Երանոսյան
«Երկու ոտքով աչք մտնելուց առաջ». Մկրտիչ Արզումանյանի «խորհրդանշական» լուսանկարը
Ինչպես կարելի է հեռու մնալ բոլոր գզվռտոցներից. խորհուրդ է տալիս Նազենի Հովհաննիսյանը

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ

0
(Թարմացված է 10:35 11.08.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանում կատարվող ճանապարհաշինական լայնածավալ ծրագրերի մասին։

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։

10 կմ երկարությամբ ճանապարհի  հիմնանորոգման համար հատկացվել է 1 մլրդ 6 մլն 800 հազար դրամ։

Կատարվում են հողային աշխատանքներ,  պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Այս ճանապարհը վերջին անգամ  նորոգվել է խորհրդային կարգերի օրոք` ավելի քան 40 տարի առաջ։

0
թեգերը:
ասֆալտ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան
Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը
Երկիր, որ յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին.Սարգսյան-Փաշինյան հանդիպման տեսանյութը