Դավիթ Անանյան

ՀԿ-ների հաշվետվողականությունն ու «բարի թագավորի» վարկածը. Անանյանը նախագիծ ներկայացրեց

55
(Թարմացված է 13:44 06.03.2020)
Ազգային ժողովում ներկայացվեց հասարակական կազմակերպություններին վերաբերող նախագիծը։«Իմ քայլի» պատգամավորներից մեկը խոստովանեց` հեղափոխությունից առաջ այդ նախագծին դեմ կլիներ, բայց հիմա կոչ է անում իր գործընկերներին ընդունել այն։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հասարակական բոլոր կազմակերպությունները ստիպված կլինեն թափանցիկ աշխատել ու տարեկան հաշվետվություն ներկայացնել իրենց ֆինանսական մուտքերի ու ելքերի մասին։ ՀԿ-ների մասին օրենքում փոփոխության նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ հանրային հաշվետվողականության անհրաժեշտությունը բխում է հանրային պահանջից։

«Գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու հաշվետվողականության սկզբունքի պահպանումն է։ Մենք տարիներ շարունակ խոսել ենք, որ պետք է բոլորս լինենք թափանցիկ և հանրության առաջ հաշվետու»,- ասաց Անանյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը մտահոգվեց` բա որ ապագայում մի իշխանություն գա ու փորձի այդ պահանջը ՀԿ–ների դեմ որպես ճնշում կիրառել։ 

«Թե 5 տարի հետո ինչ կարող է անցնել իշխանության մտքով, կախված է նրանից, թե ինչ մտքի թռիչք կունենա ձեր նշած իշխանությունն ապագայում։ Համենայն դեպս չեմ կարծում, որ այդ դեպքում միայն այս օրենքի վրա կսևեռվեն։ Օրինակ` կարող է ուզեն Սահմանադրություն փոխել»,- ասաց Անանյանը։

Ռոբին Հուդը, շուն Թալեաթն ու մայրական ծեծը. ինչ անել, երբ արվեստը բռնություն է քարոզում

Հատկանշական է, որ անգամ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում խոստովանեց, որ հեղափոխությունից առաջ այդ նախագծին դեմ կլիներ, բայց հիմա կոչ է անում իր գործընկերներին ընդունել այն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ հիշեցրեց՝ օրենքներն ընդունվում են ոչ թե տվյալ օրվա, այլ բոլոր ժամանակների, բոլոր իշխանությունների համար։

«Բարի թագավորների կամքին մենք չպիտի ապավինենք»,- ասաց նա։

Նշենք` նախագծով նախատեսվում է, որ ֆինանսական հաշվետվություններում, բացի ֆինանսական մուտքերից ու ելքերից, պետք է ներկայացվեն նաև կատարած ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ՝ սկսած ծրագրի անվանումից, իրականացման վայրից, ծախսված գումարից, մինչև դրանցում ներգրավված կամավոր աշխատողների մասին տեղեկություններ։

Երկրորդ փորձը. ի՞նչ են պայմանավորվել հայ և վրացի խորհրդարանականները

55
թեգերը:
ԱԺ, Դավիթ Անանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դատավորների ու պաշտոնյաների ունեցվածքի մասին օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին
Սահմանադրությունը լավ չեն կարդում. նախագահը` իր հասցեին հնչող քննադատությունների մասին
Հայաստանում բռնության կոչ անող պաշտոնյան կզրկվի պաշտոնից, քաղաքացին կազատազրկվի
Ալեքսանդր Լապշին

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

14
(Թարմացված է 23:46 14.07.2020)
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Elbit Hermes 900 մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքին և հպարտացել հայ տղաներով։

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Այն իսկապես հզոր է, առկա է տասնյակ երկրներում և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ»,-գրել է Լապշինը։

Բլոգերը պարզաբանել է, որ Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ. դրա վրա զենք չկա: Սարքի խնդիրն այլ է. այն զբաղվում է հետախուզման, ռադիոալիքների ընդհատման աշխատանքներով և ստեղծում է դժվարություններ ինչպես ավիացիայի, այնպես էլ ցամաքային զորքերի գործունեության համար:

Լապշինի խոսքով՝ դրանք արտադրվել են 2009 թվականից և դրսևորել են իրենց լավագույն ձևով: Այլ աղբյուրների համաձայն` Ադրբեջանում կա մոտ 10 այդպիսի սարք: Ներկայում այն դարձավ մեկով պակաս:

«Փաստորեն, սա առաջին անգամն է, որ խոցվել է այս մակարդակի սարք: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել խոցել այն, չնայած այն բանին, որ նման անօդաչու թռչող սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ: Այնպես որ, բրավոր հայ զինծառայողներին, շատ ապրեք, տղե՛րք»,-գրել է բլոգերը։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Լապշինը խոսքով՝ ինքը հարց է ուղղել իր ընկերոջը, որը տարիներ շարունակ աշխատել է իսրայելական Elbit Systems ընկերությունում` որպես հրահանգիչ ինժեներ, և իր մասնակցությունն է ունեցել ինչպես այս, այնպես էլ այլ անօդաչու սարքերի ստեղծման գործում։ Ինժեների խոսքով՝ միայն կատարյալ ստրուկներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել այդ «թռչող ուղեղը»։

«Տրամաբանական է․ այդ ադրբեջանցիները չէի՞ն, որ Բուդապեշտում կացնահարեցին քնած հային, իսկ ինձ չորս հոգով փորձում էին խեղդել Բաքվում»,-եզրափակել է բլոգերը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

14
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Արծրուն Հովհաննիսյան

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան

79
(Թարմացված է 23:38 14.07.2020)
Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակն ու կատարված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին օրերին ստեղծված լարվածության նվազում կա, օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են։ Այս վիճակը սկսվել է այսօր, ժամը 18։00-ից։ Տեղեկությունը Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը»,-օրվա ընթացքում կատարվածը ներկայացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փաստորեն թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։

Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չունենք։ ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է հակառակորդին բոլոր հանարվոր ձևերով։ Նրա խոսքով՝ կիրառվել են հրետանային միջոցներ, նաև տանկեր։

Անդրադառնալով 5 վիրավորին՝ Հովհաննիսյանը նշեց, որ բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել։

Պատասխանելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս օրերի ընթացքում մեր կողմից խոցվել է մոտ 10-ին ԱԹՍ։

«Արցախի և ՀՀ սահմանի ողջ երկյանքով այլ լարվածության օջախներ չեն առաջացել»,-հայտնեց նա։

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Պատասխանելով Sputnik Արմենիայի՝ հակառակորդի զինտեխնիկայի շարժի մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը հստակ տիրապետում է իրավիճակին և հետևում Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեղաշարժերին, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ ուժեր և ինչ տեղաշարժեր են գրանցվել։

Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն այս պահին կատարում է իր խնդիրը և պահեստային ուժերի օգտագործման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

79