Նիկոլայ Բաղդասարյան

Հ1-յան Հայաստան. «Իմ քայլը» վստահ է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն լինի

61
(Թարմացված է 11:28 06.03.2020)
ԱԺ–ում կրկին թեժ մթնոլորտ է։ Գևորգ Գորգիսյանը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել, երբ փորձել են տեսակցել կալանավորված Արսեն Բաբայանին։ Էդմոն Մարուքյանն էլ հիշեցնում է, որ նույն օրենքի նախաձեռնությամբ դեռ նախորդ իշխանությունների օրոք հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԱԺ-ի այսօրվա նիստը մեկնարկեց բուռն մթնոլորտում։ Պատճառը «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծն էր, որով սահմանվում է պատգամավորի՝ ՔԿՀ մուտք գործելու ու այնտեղ պահվող անձանց հանդիպելու իրավունքը։

Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ գործող օրենսդրությամբ էլ պատգամավորին թույլատրված է մուտք գործել ՔԿՀ։

«Պաշտոնապես հայտնում են, թե գործող օրենսդրությամբ որևէ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված կամ ձերբակալված անձին։ Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում,երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է դրված լինում տեսակցելու վրա»,- ասաց նա։

Ի պատասխան «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նույն օրենքի նախաձեռնությամբ դեռ նախորդ իշխանությունների օրոք հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը։

Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում

«Եվ եթե օրենքը հիմա չընդունվի, դուրս է գալու, որ նախորդ իշխանությունից հետո բան չի փոխվել։ Այս օրենքն ինդիկատոր է, և եթե այն չի ընդունվելու, ասեք, որ էլի քաղբանտարկյալներ են լինելու, ու դուք չեք կարողանալու նրանց հանդիպել»,- ասաց Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և հայտարարեց, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու այլևս չեն լինելու, օրենքներն էլ գործելու են այնպես, ինչպես գրված են։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ խնդիրը ոչ թե օրենքի հետ էր, այլ օրենքի կիրառման։ Պատգամավորին ուղղակի թույլ չէին տալիս մտնել կալանավորի, ձերբակալվածի մոտ»,- ասաց Հովակիմյանը։

Իշխանական ուժի ներկայացուցչին հակադարձեց «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ որոշ ժամանակ առաջ նոր Հայաստանում փորձել են մուտք գործել ՔԿՀ ու հանդիպել կալանավորված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։

«Փորձեցինք իրենից պարզել իրավիճակը, բայց մեզ արգելվեց։ Այո՛, մեզ թույլ տվեցին մտնել ներս, հրավիրեցին սուրճ խմելու, բայց մենք դրա համար չէին այնտեղ, չէ՞։ Հարգելինե՛րս, կրկին տպավորություն է, որ դուք ապրում եք Հ1-յան Հայաստանում»,- ասաց Գորգիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ գործող օրենքում գրված է, որ պատգամավորը կարող է ազատ մուտք գործել, բայց տեսակցելու մասին խոսք չկա, ինչն էլ մանիպուլյացիաների տեղիք է տալիս։

«Ասում են՝ գրված է. «Մուտք գործել»։ Մուտք գործեք, բայց տեսակցել չկա։ Բայց կներեք, ինչի համար ենք մուտք գործում, կարո՞ղ է գնում ենք մթնոլորտային ճնշումը չափելո՞ւ»,- ասաց Պետրոսյանը։

Երկարատև քննարկումներից ու փոխադարձ մեղադրանքներից հետո օրինագիծը դրվեց քվեարկության և 70 կողմ ձայնով ընդունվեց։ Նախագծին դեմ քվեարկեցին 21, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։

Օրենքը վերջնական ընդունվելու համար այն ԱԺ-ում պետք է անցնի ևս մեկ ընթերցում։

61
թեգերը:
Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), կալանավոր, Պատգամավոր, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Բագրատյանն առաջարկում է պատգամավորներին զորահավաքներին զորակոչել ու տանել առաջնագիծ
Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին
Գնել ես, ապացուցիր՝ ինչով. անկախության 30 տարվա պաշտոնյաների ունեցվածքը կստուգեն
Армяно-грузинская граница

Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը

29
(Թարմացված է 23:21 25.05.2020)
Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նորից է ներկայացրել է այն տարբերակները, որոնցով քաղաքացիները կարող են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս մնացել են Բագրատաշենի անցակետում։

Ավելի վաղ այդ մասին գրել էր shamshyan.com կայքը՝ նշելով, որ մոտ 130 մարդ որոշել են Ռուսաստան վերադառնալ անձնական ավտոմեքենաներով, սակայն կորոնավիրուսի շրջանում Վրաստանի հաստատած սահմանափակումների պատճառով մաքսատան ծառայողները թույլ չեն տալիս հատել սահմանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը նշեց, որ դեսպանատունը մի քանի անգամ նախազգուշացրել է, որ Վրաստանի տարածքով անձնական ավտոմեքենաներով տարանցումն այս պահին անհնար է այդ երկրի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով:

Այդ սահմանափակումները դեռևս գործում են։ Ավելին` այդ մասին տեղեկատվությունը հասանելի է։ Դեսպանատունն այդ քաղաքացիներին Ռուսաստան վերադառնալու մի քանի տարբերակ է առաջարկել՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տրանսպորտով, մասնավորապես՝ հարմարավետ ավտոբուսներով։

«Ընդ որում` եթե նրանք պատրաստ լինեն օգտվել դեսպանատան ընձեռած հնարավորություններից, ապա մենք ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համատեղ նրանց համար մշակել ենք այդ կենտրոնի տարածքում իրենց մեքենան անվճար ժամանակավոր պահպանության թողնելու հնարավորություն»,-հիշեցրել է Գուչկովը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մարդիկ, իբրև թե, չէին կարող գրանցվել մեկնելու համար, նրանց մոտակա չվերթի մասին հաղորդագրություններ չեն եկել և այլն, ապա, Գուչկովի խոսքով, դեսպանատունն ավտոբուսով վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների ցուցակներ է կազմել։ Անունները համաձայնեցվել են վրացական կողմի հետ՝ տեղափոխումը կազմակերպելու համար։ Համավարակի և հաստատված սահմանափակումների շրջանում դեսպանատունը այդկերպ երկու խմբի վերադարձ է կազմակերպել։ 

Իսկ «Госуслуги» հարթակում գործարկվել է օդային տրանսպորտով վերադառնալ ցանկացող քաղաքացիների գրանցման համակարգը։ Համակարգը նորմալ է աշխատում, մարդիկ կարող էին դրա միջոցով գրանցվել և ինքնաթիռով գնալ տուն։

Դեսպանատունը կրկին հիշեցնում է, որ տունդարձի կազմակերպման այս ամբողջ աշխատանքն իրականացվում է ՌԴ տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ համակարգմամբ՝ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

Դեսպանատնից նախազգուշացրել են, որ այս աշխատանքից դուրս ձեռնարկվող մասնավոր գործողությունները ոչ միայն կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց քաղաքացիների համար, այլև տուն վերադառնալու գործընթացի կազմակերպման զգալի խոչընդոտ դառնալ:

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Նշենք, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում առաջիկա չվերթերի և հայրենիք վերադարձի կազմակերպման կարգի մասին: Վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի տարբեր շրջաններ է մեկնել շուրջ 500 մարդ։

29
թեգերը:
կորոնավիրուս, Բագրատաշեն անցակետ, ավտոմեքենա, հայեր, հայ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում
Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը էլեկտրոնային գրանցումը կսկսի «մաքուր էջից»
Բժշկական դիմակ և ձեռնոց

Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան

148
Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներն ու ձեռնոցները պատրաստում են պոլիէթիլենից. դրանք զարգացած երկրներում օգտագործումից հետո վերամշակվում են։ Հայաստանում պլաստիկ թափոնները սովորական կենցաղային աղբ են համարվում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է մեկանգամյա օգտագործման ձեռնոցներից և դիմակներից առաջացած վտանգավոր թափոնների կտրուկ աճով և աղբի վերամշակման հնարավորությունների լայնացման աշխատանքներ է տանում, Հայաստանում քաղաքացիներին խորհուրդ են տալիս օգտագործած պաշտպանիչ միջոցները «դնել առանձին տոպրակի մեջ, հերմետիկ փակել և նետել»։ Հենց այսպիսի խորհուրդ է տվել քաղաքացիներին Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա անիմաստ է համարում «կորոնավիրուսային» թափոնների համար հատուկ աղբամանների տեղադրումը։

«Մենք նման փորձ ունենք հիվանդանոցներում և  հյուրանոցներում, այսինքն՝ վարակվածների օգտագործած պաշտպանիչ միջոցները նրանց ուտելիքի և անձնական օգտագործման առարկաների մնացորդների հետ միասին տեղավորվում են առանձին սանիտարական պարկերում և միայն դրանից հետո են տեղափոխվում աղբատար մեքենա»,-նշել է Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` քանի որ հանրապետությունում պլաստիկի վերամշակման գործարաններ չկան, ապա առանձին աղբամանների տեղադրումը ևս իմաստ չունի։

«Այն ընկերությունները, որոնք պլաստիկի համար առանձին աղբարկղեր են դնում, ուղղակի փորձում են «փիար անել»։ Պլաստիկի վերամշակում չի իրականացվում, և արդյունքում այդ թափոնները նետվում են նույն աղբավայրը, որտեղ և կենցաղային աղբն է։ Երևանի քաղաքապետարանը պլաստիկ թափոնների վերամշակման հետ կապված ծրագրեր ունի, բայց առայժմ դրանց մասին խոսելը վաղ է»,-նշեց Կուբատյանը։

Իսկ կարիք կա՞ անհանգստանալու, որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնները վերամշակելու հնարավորություն չկա։ Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ դա «չարյաց փոքրագույնն է»։

«Բնականաբար, պետք է միջոցներ ձեռնարկել, որ այդպիսի թափոնները հնարավորինս քիչ վնաս հասցնեն ոչ միայն բնությանը, այլև մարդկանց։ Սակայն մեր երկրում բնապահպանության և բնապահպանական մտածողության հետ կապված այնքան խնդիրներ կան, որ դրանց ֆոնին պլաստիկ թափոնների վերամշակման անհնարինությունը ողբերգություն չի թվում»,-նշեց Դանիելյան։

Բայց անփութորեն սովորական աղբարկղը նետված ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակներն ու ձեռնոցները սանիտարական ծառայությունների աշխատակիցների համար կորոնավիրուսով վարակման վտանգ են ստեղծում։ Պոլիէթիլենի մեջ փաթաթված դիմակները կարող են անվնաս լինել միայն այն դեպքում, եթե դրանք երեք օր մնացել են փակ տոպրակի մեջ և միայն դրանից հետո այդ նույն տոպրակով աղբն են նետվել։

«Էկո աղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանում կարելի է աղբի վերամշակումը կազմակերպել գրանտային ծրագրերի հաշվին, դրանցից մեկը ISSD-ն է։

 «Չնայած թափոնների վերամշակման տարբերակներն այնքան շատ չեն, որքան կուզենայինք, միևնույնն է աղբը միշտ և պարտադիր պետք է տեսակավորել։ Իսկ հետո կարելի է դիմել մեզ կամ այդ հարցով զբաղվող այլ կազմակերպությունների։ Ցանկության դեպքում միշտ կարելի է ելք գտնել»,-համոզված է Մկրտչյանը։

«Տոպրակ պետք չէ» շարժման  համակարգող Կարինե Վաննը դիմակային ռեժիմի հետ կապված պարետատան որոշումը ոչ խելամիտ է համարում։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

«Դիմակները պետք են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին, և բոլորովին իմաստ չունի զուր օգտագործել մեկանգամյա դիմակը` դնելով այն փողոցում կամ այգում զբոսնելիս կամ շուկա գնալիս»,-կարծում է ակտիվիստը։

Նրա խոսքով՝ մեկանգամյա ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակների ու ձեռնոցների վերամշակումն ամբողջ աշխարհի համար է բարդ գործընթաց, քանի որ դրանք ի սկզբանե վերամշակման համար չեն ստեղծվել։ Կարինեի տեսանկյունից՝ քանի որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնների վերամշակման գործուն եղանակներ չկան, ապա իշխանությունները պետք է փոխեն այդ որոշումը։

«Նրանք կարող են քաղաքացիներին խորհուրդ տալ թաշկինակներ կամ շարֆեր կրել, բայց ոչ մի դեպքում չստիպել մարդկանց մեկանգամյա օգտագործման դիմակներ կրել, որոնք, աղբավայրում հայտնվելով, բնությանը վնաս են հասցնելու»,-ասում է նա։

Մասնագետներն իբրև այլընտրանք խորհուրդ են տալիս բազմակի օգտագործման դիմակներ կիրառել։ Կարելի է դրանց մեջ մի քանի շերտ թանզիֆ դնել`այդպիսով ուժեղացնելով կտորի պաշտպանիչ հատկությունը։ Այդպիսի դիմակները օգտագործումից հետո պետք է լվանալ օճառով կամ այլ լվացող միջոցով, այնուհետև արդուկել գոլորշիով արդուկով։ Ապա, խոնավությունը վերացնելու համար, դիմակը պետք է արդուկել առանց գոլորշու։

Հիմա աշխարհի բազմաթիվ երկրներում թափոնների վերամշակման առավել արդյունավետ միջոցներ են փնտրում։ Իրավիճակը կարող են փոխել վերամշակման այլընտրանքային՝ քիմիական կամ բիոինժեներական մեթոդները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Քիմիական վերամշակման դեպքում պլաստիկը կարելի է բաժանել ելքային մոնոմեր մոլեկուլների, այնուհետև դրանցից միևնույն հատկանիշներով պոլիմեր առարկա հավաքել։ Իսկ բիոինժեներիայի շնորհիվ կարելի է ֆերմենտ մշակել, որը կքայքայի պլաստիկի 90% -ը։ Ինչպես ասում են՝ ցանկություն լինի, պլաստիկի վերամշակման տարբերակ էլ կգտնվի։ Իսկ առայժմ հարկ կլինի հետևել Երևանի քաղաքապետարանի խորհուրդներին և «պլաստիկը պլաստիկի մեջ դնել»։

148
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայաստան, աղբի վերամշակում, աղբ, պլաստիկ, ձեռնոց, դիմակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

0
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

0
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն