Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի թեման քննարկել է Բրյուսելում

117
(Թարմացված է 10:10 06.03.2020)
ՀՀ նախկին նախագահը բրյուսելյան այցի շրջանակում հանդիպել է Սլովակիայի նախկին վարչապետին, որը «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի նախագահն է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում  Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում է հենց Վիլֆրիդ Մարտենսի անունը կրող կենտրոնում, քանզի Մարտենսը Հայաստանի լավ բարեկամն էր, քրիստոնեադեմոկրատական արժեքների մեծ ջատագով, մի քանի անգամ այցելել է Հայաստան, և նրա անմիջական աջակցությամբ է սկիզբ դրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում:

«Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է». Մակինյան

Միկոլաշ Ձուրինդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի համագործակցության հեռանկարները:

Серж Саргсян встретился с председателем Центра европейских исследований Вильфред Мартенс Микулашем Дзуриндой (5 марта 2020). Брюссель
Սերժ Սարգսյանն ու Միկոլաշ Ձուրինդան

Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, որն իրականացվում է բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում:

«Լույս» հիմնադրամը հայտ է ներկայացրել անդամակցելու «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնին: Ձուրինդան իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռությանը:

Զրուցակիցներն ընդգծել են կրթական, վերլուծական, հետազոտական աշխատանքի կարևորությունը, այդ թվում` պոպուլիզմի դեմ պայքարի թեմայով:

Միկոլաշ Ձուրինդայի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և մարտահրավերներին:

Նշենք, որ Սարգսյանը երեկ հանդիպել էր նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը և համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։ Քրեական գործի շրջանակում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Երեկ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան 3–րդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ նա երկրից մեկնելու համար օրենքով սահմանված կարգով թույլտվություն է ստացել։

Հիշեցնենք նաև, որ «Լույս» հիմնադրամը, որը գործում է 2009 թվականից, օգնում էր Հայաստանի Հանրապետության` 18-40 տարեկան քաղաքացիներին կամ հայկական ծագում ունեցող անձանց, որոնք ընդունվում են «Լույսի» նախանշած 10 համալսարաններից որևէ մեկը։  «Թավշյա հեղափոխությունից» հետո «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտնել էր, որ հիմնադրամը դադարեցնում է աշխատանքը։ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ հիմնադրամը զբաղվել է փողերի լվացմամբ։ Ավելի ուշ հիմնադրամը հայտարարեց, որ շարունակում է գործունեությունը։

Նման արարք չէր կարող թույլ տալ. Արա Բաբլոյանը` Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին

117
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ. Սերժ Սարգսյան
«Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գովազդեր». Խաչատուր Սուքիասյանը` «Ռոսիա մոլի» բացման մասին
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի ու նրա կնոջ վերաբերյալ քրգործը կարճվել է
Ռոբերտ Քոչարյան

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

8
(Թարմացված է 13:13 30.05.2020)
Գլխավոր դատախազությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ, ու Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը հիմնավորում է դա։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիք է հրապարակել երեկ` մայիսի 29-ին։

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց։

1. Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8–11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ։

2. Եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։

3. Կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

4. Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

«Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության»,– հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության, Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

«Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

Դատախազությունը բազմիցս ասել է, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե ոչ:

«Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,– վստահեցնում է Գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Երկրորդ նախագահի փաստաբաններն ավելի քան մեկ տարի պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

8
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
Հայկ Կոնջորյան

«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

61
(Թարմացված է 13:03 30.05.2020)
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել։ Պատգամավորը սրտառուչ նամակ է գրել հորը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր մահվան առնչությամբ հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնջորյանի հայրը վարակված է եղել կորոնավիրուսով։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել է 8676–ի։

61
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, ԱԺ
Ըստ թեմայի
Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը