Նիկոլ Փաշինյան

«ԵԿՄ–ն չպիտի դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս». Փաշինյանը` ԵԿՄ դերի մասին

48
(Թարմացված է 15:51 05.03.2020)
Փաշինյանն ասաց` երբ հնարավոր կլիներ քննարկման առարկա չդարձնել հարցը, թե արդյոք մենք կկարողանանք մեր շահերին համապատասխան լուծել Արցախի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Երկրապահ կամավորական միությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի կողմերից մեկն է, հատկապես` իր բովանդակային գոյությամբ։ ԵԿՄ–ում կայացած Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանն այս միտքն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` 90–ականներին կերտած մեր մասշտաբային հաղթանակը պիտի շարունակվեր կրթության, գիտության, տնտեսության բնագավառներում, և այսօր մեր հանրության շրջանում երբեք քննարկման առարկա չէր լինի` մենք կկարողանա՞նք մեր շահերին համապատասխան լուծել Արցախի հարցը, կկարողանա՞նք դիմագրավել մարտահրավերներին։

Բանակի հանդեպ անվստահությունը կործանարար է պատերազմող երկրի համար. Իշխանյան

«Երկրապահ կամավորական միության դերի և նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ և մոտեցումներ։ ԵԿՄ–ն չպիտի դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս։ Ազատամարտը, որ մեր ձեռք բերած արժեքն է, չպետք է սեփականաշնորհվի որևէ մեկի, որևէ ուժի, որևէ քաղաքական իշխանության կողմից։ Որովհետև դա համաժողովրդական ձեռքբերում և հարստություն է։ Եվ դրանով հպարտանալու առիթ պիտի ունենա Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի»,–ասաց վարչապետը` հավելելով, որ ԵԿՄ-ի գործունեության առանցքը պետք է լինի հաղթանակը դարձնել յուրաքանչյուր քաղաքացունը։

«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին

Անդրադառնալով ԵԿՄ–ի դերին` Փաշինյանը նշեց, որ այն պետք էլի մեր ժողովրդի և ԶՈւ հաղթական ոգու պահպանողն ու զարգացնողը։ ԵԿՄ–ն որպես կառույց պետք է դառնա մեր ԶՈւ ամենաօպերատիվ ռեզերվը, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բովանդակային, հոգևոր առումով։ ԵԿՄ–ն պետք է լինի մեր հաղթանակների պահապանը։

48
թեգերը:
Վազգեն Սարգսյան, Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (973)
Ըստ թեմայի
Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. շրջանառվում է ԵԿՄ անդամների անունները
ԱԱԾ-ն ԵԿՄ կնիքով հաստատված կեղծ փաստաթղթեր է բացահայտել
«Վերջին շրջանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել». Թաթոյան