00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բռնության կոչ անող պաշտոնյան կզրկվի պաշտոնից, քաղաքացին կազատազրկվի

© Sputnik / Aram NersesyanПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բռնության կոչերը, որոնք կհնչեն նաև սոցիալական կայքերում, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվելու պատճառ դառնալ։ Քրեական օրենսգրքի նախագիծը քննարկվում է ԱԺ-ում։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում առկա է անհանդուրժողականության մթնոլորտ, և շատերը հրապարակայնորեն, այդ թվում՝ սոցցանցերում, բռնության կոչեր են անում։

Հայտարարության առիթը Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծն է, որով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության քարոզի ու կոչերի համար և որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։

«Այժմ քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործությունների հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու կամ քարոզելու համար։ Առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության, սեռական ազատության պաշտպանության համար»,- ասաց փոխնախարարը։

Գալյանի հայտարարությունը չվրիպեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունից։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատավորների ու պաշտոնյաների ունեցվածքի մասին օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին

«Շատ լավ է, որ դուք նշեցիք, որ մեր հանրության մեջ մեծ է ատելությունը, որովհետև տևական ժամանակ, երբ ես ու իմ գործընկերներն այս ամբիոնից ասում էինք, որ ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը վաղուց արդեն օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ, մեզ այս ամբիոնից պատասխանում էին, որ դա ձեզ միայն թվում է, որ երևի միայն ձեր հանդեպ են այդպես, որ Հայաստանը Էլդորադո է, որտեղ բոլորը փողոցում բոլորին գրկում, սիրում, համբուրում են»,- ասաց Զոհրաբյանը։

Սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը զայրացավ, որ մեկ տարի առաջ տված հանձնարակականը չի կատարվել

Ինչ վերաբերում է նախագծին, ընդդիմությունն այն ողջունում է, բայց նաև մտավախություն հայտնում դրա կիրառման վերաբերյալ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նախագիծը «հում» որակեց՝ հավելելով, որ օրենքի ձևակերպումները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս՝ երկակի, եռակի ու անգամ քառակի ստանդարտների կիրառման հնարավորություն տալով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում ևս ընդգծեց, որ թեև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կրում էր «սիրո և հանդուրժողականության» անունը, բայց դրանից հետո Հայաստանում բռնության ու ատելության մթնոլորտ ձևավորվեց, որում պարբերաբար հնչում են ատելության ու բռնության կոչեր։

Премьер-министр Никол Пашинян во время обсуждения законопроекта О госбютжете РА 2020 в Национальном собрании (28 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Տիկին Թանդիլյան, նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ եք». վարչապետը հարցախույզ սկսեց

«Այս հոդվածն ընդունելով՝ մենք նաև կոչ ենք անում մեր հասարակության անդամներին, հատկապես քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, հատկապես պատգամավորներին, կուսակցությունների ղեկավարներին, գործադիր իշխանության անդամներին ու ղեկավարներին, որ իրենց հրապարակային խոսքերում բացառեն բռնության որևէ կոչ ու որևէ արտահայտություն, որովհետև նրանց հասարակական դիրքը բարձր է, նրանց խոսքն ավելի շատ է տարածվում, ու եթե քաղաքական պատասխանատվություն ունեցող անձը բռնության խոսք է ասում, հասարակության մյուս անդամներին թվում է, որ դա օրինաչափ է, և իրենք ևս պետք է դա կատարեն»,- ասաց Սիմոնյանը։

Ի դեպ, նշենք, որ օրենքի նախագիծը պաշտոնատար անձանց համար հավելյալ պատիժ է սահմանում, որով նրանք կարող են որոշակի ժամկետով զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Շարքային քաղաքացիների համար սահմանվում է 50-150 հազար դրամի տուգանք, 2 ամիս կալանք կամ 1 տարվա ազատազրկում։

Նշենք, որ կառավարության առաջարկած օրինագիծը քրեական պատասխանատվություն է սահմանում «անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու» համար։

Մեկնարկից 5 րոպե անց Աժ նիստն ընդհատվեց. իշխող խմբակցությունն ընդմիջում պահանջեց

Լրահոս
0