Հայկ Կոնջորյան. արխիվային լուսանկար

Մեկնարկից 5 րոպե անց Աժ նիստն ընդհատվեց. իշխող խմբակցությունն ընդմիջում պահանջեց

96
(Թարմացված է 11:55 05.03.2020)
Ազգային ժողովի օրակարգում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստի աշխատանքն ընդմիջվեց մեկնարկից շուրջ 5 րոպե անց։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց։

Խորհրդարանը պետք է քննարկեր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Սա ձեր հեղափոխության ատրիբուտն է. Մանուկյանը կոչ է անում «պլստալու» առիթ չտալ դատավորներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։

«Մենք կանենք որոշ առաջարկներ, և եթե դրանք ընդունվեն ու դատավորների անկախության վերաբերյալ մեր ունեցած մտահոգությունները փարատվեն, հաջորդ անգամ կողմ կքվեարկենք»,- ասաց Մարուքյանը։

Դատավորները քիչ են, դատարանները` գերծանրաբեռնված. Թաթոյանը` ՀՀ դատական համակարգի մասին

Նշենք, որ կառավարության ներկայացրած նոր օրինագծերի փաթեթը նախատեսում է 3 մարմին, որոնք վերահսկելու ու վերստուգելու են դատավորների գործունեությունը։

Նախագծով դատավորների նշանակման տարիքային շեմը նվազեցված է ներկայիս 28-ի փոխարեն 25 տարեկան։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ԱԺ-ում նախագծի ներկայացման ժամանակ հայտնել էր, որ փաթեթն անցել է միջազգային փորձաքննություն։

Վենետիկի հանձնաժողովն օրինագծի վերաբերյալ ներկայացրել է դրական կարծիք։

Դատավորներին կընտրեն հոգեբանական թեստով

96
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Դատավոր, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Սա ձեր հեղափոխության ատրիբուտն է. Մանուկյանը կոչ է անում «պլստալու» առիթ չտալ դատավորներին
Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին
25 տարեկանը փոքր չէ՞ դատելու համար. Ղազարյանը խնդիր է տեսնում