Սուրիկ Խաչատրյան. արխիվային լուսանկար

Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը

502
(Թարմացված է 20:19 04.03.2020)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է օրինական դաշտ բերել 10 տարի առաջ կառուցած առանձնատունը։ Երևանի քաղաքապետարանը Sputnik Արմենիային որոշ հետաքրքիր տեղեկություններ է հայտնել այս գործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է Երևանի քաղաքապետարան` շուրջ 10 տարի առաջ Երևանում ապօրինի կառուցած առանձնատունն օրինականացնելու խնդրանքով։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Խոսքը երևանցիներին քաջ հայտնի շքեղ առանձնատան մասին է, որը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ` Սարալանջի բարձունքում։ Դրա պաշտոնական հասցեն է Կարապետ Ուլնեցու 32/11։ Այն ամբողջությամբ անօրինական է, պաշտոնական որևէ փաստաթղթով գոյություն անգամ չունի, թեև կառուցվել է շուրջ 10 տարի առաջ ու բոլորի աչքի առաջ։

Особняк Сурена Хачатряна
© Sputnik / Stringer
Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը

Անօրինական կառուցված այդ ինքնակամ շինության մակերեսը 1698.8 քմ է։

Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունն օրինականացնելու մասին հիշել է 2018թ.–ի իշխանափոխությունից հետո միայն ու օրինականացման խնդրանքով դիմում ներկայացրել քաղաքային իշխանությանը։

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Պարզվում է` բացի անօրինական կառուցված առանձնատնից, Սուրիկ Խաչատրյանը նույն տարածքում չի բավարարվել միայն սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքով ու նաև համայնքին պատկանող հողատարածք է զավթել, որի չափերը քաղաքի իշխանությանը հայտնի չեն։

«Նշված հասցեում առկա է նաև ինքնակամ զբաղեցրած համայնքային հողամաս, որի մակերեսի վերաբերյալ տվյալներին չենք տիրապետում, քանի որ սեփականատիրոջ կողմից չափագրում չի պատվիրվել»,– նշված է Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկանքում: 

Քաղաքապետարանը մերժել է նախկին պաշտոնյայի դիմումը և դրան ընթացք չի տվել։

Այս պահին խնդիրը մասնագիտական ուսումնասիրության փուլում է։ Քաղաքային իշխանությունը խոստանում է ուսումնասիրության ավարտին հանդս գալ ավելի հանգամանալից պարզաբանմամբ։

Սյունիքի նախկին մարզպետն, ի դեպ, այս տարածքում միանգամից երկու հողամասերի սեփականատեր է. նրան է պատկանում ոչ միայն Կարապետ Ուլնեցու հ. 32/11, այլև հարևանությամբ գտնվող 32/12 հասցեում գտնվող հողամասը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից, որի համաձայն 2018թ–ին Սուրիկ Խաչատրյանի վարորդը` Արագած Ղևոնդյանը, որպես լիազորված անձ, դիմում էր ներկայացրել այդ երկու հասցեները 1 միասնական` Կարապետ Ուլնեցու փողոց, հ. 32/12 հասցեի ներքո միավորելու համար, ինչը և արվել էր քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի` 2018թ.–ի հուլիսի 19-ի որոշմամբ, քանի որ Տարոն Մարգարյանը դրանից 10 օր առաջ արդեն հրաժարական էր տվել։

Գրանցված չէ. կադաստրի պետի անկեղծությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին

Ինչպես արդեն հայտնել ենք` Սյունիքի մարզպետը նախկին պաշտոնյաներից միակը չէ, որ իշխանափոխությունից հետո որոշել է օրինականացնել ապօրինի կառուցած առանձնատունը։ Նույն հարցով քաղաքային իշխանությանն է դիմել նաև ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք` «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում ապօրինի կառուցված առանձնատների մասին կառավարության փետրվարի 20-ի նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` տարիներ շարունակ նախորդ իշխանությունները ՀՀ օրենքները հարմարեցրել են իրենց շահերին ու օրինականացրել իրենց ապօրինությունները։

Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում զավթված համայնքային հողատարածքներին ու կառուցված անօրինական առանձնատներին, վարչապետը նշել էր, որ քաղաքապետարանին ու Կադաստրի կոմիտեին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել տեղի կառույցների կարգավիճակն ու կայացնել համապատասխան որոշումներ։

Վարչապետը խոստացել էր հարկ եղած դեպքում կիրառել անցումային արդարադատության գործիքները, քանի որ տեղի ունեցածը, նրա բնորոշմամբ, արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած գործընթացների նկատմամբ։

Ո՞ւմ կդատեն Սևանին հատկացրած գումարները յուրացնելու համար. քրեական գործ հարուցվեց

502
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարան, առանձնատուն, Մարզպետ, Սուրիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Թանկարժեք առանձնատների սեփականատերերն ավելի շատ հարկ կվճարեն
Ի՞նչ ճակատագիր է ունեցել հայտնի հայերի տոհմը. Դոլուխանովների թբիլիսյան առանձնատան ներկան
Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը
Ջորջ Սորոս

Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման. ՀՀ երկրորդ նախագահ

3
Հայաստանում Սորոսի գրասենյակը նախկինում ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն էր, որը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի ներքին գործընթացների վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում։ Ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցության հարցը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։

Հայաստանի նման երկրի համար, որը հարևան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, ըստ Քոչարյանի, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:

«Մենք պետք է հակազդենք սրան»,–ասել է նա։

Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է դեռ իր նախագահության շրջանում, Քոչարյանը նշել է, որ նույնիսկ տեղյակ չի եղել այդ մասին։

«Հայաստանում Սորոսի գրասենյակը նախկինում ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն էր, որը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի ներքին գործընթացների վրա։ Բայց հետո նրանք իրենց տեղը պնդացրին` ստանալով հսկայական ֆինանսավորում»,–ասաց Քոչարյանը։

Նա համոզված է` Սորոսի արժեքները հակասում են այն դերին, որ ստանձնել է Հայաստանը տարածաշրջանում։

3
Արխիվային լուսանկար

ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Քոչարյան

2
(Թարմացված է 12:36 04.03.2021)
Պետք է գտնել ՌԴ-ի հետ ինտեգրման այնպիսի բանաձև, որը թույլ կտա կարճ ժամկետներում վերականգնել բանակի մարտունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 4-ին օրը ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա ուժեղանում է։ Մենք, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր ԶՈւ-ն»,-ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չի խոսում ոչ նյութական, ոչ էլ մարդկային կորուստների մասշտաբների մասին։ Սակայն վերականգնման համար, փորձագետների գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլար է անհրաժեշտ ։

«Պետք է ԶՈւ-ն վերականգնել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք»,-նշել է Քոչարյանը։

Նա շեշտել է, որ հսկայական աշխատանք է սպասվում. պետք է ունենալ համախմբված հասարակություն, ինտելեկտուալ էլիտա, որն ունակ է գիտակցել սպառնալիքներն ու լուծումներ գտնել։

2