Մևլութ Չավուշօղլու. արխիվային լուսանկար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Չավուշօղլուի հանդիպումը Հայաստանին չի մտահոգել

103
(Թարմացված է 17:26 04.03.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դիտարկմամբ` հանդիպումն առաջինն ու վերջինը չէ, ասվածն էլ Հայաստանի համար նորություն չէ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումները։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ–ում այսպես պատասխանեց մարտի 2–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին։

«Մենք ամբողջովին վստահելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, գիտենք այդ հանդիպման մասին, գիտենք նաև, թե ինչպես ու ինչ մոտեցումներով են ՄԽ համանախագահներն աշխատում, որովհետև մենք ենք նրանց հետ աշխատում։ Դրանում որևէ արտառոց բան չկա, սա առաջին հանդիպումը չէ, եղել են նաև այլ երկրների հետ հանդիպումներ»,– ասաց Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմն այդ հարցում որևէ մտահոգույուն չունի։

Անդրադառնալով Չավուշօղլույի հայտարարությանը, նախարարը հայտնեց, որ այդ հայտարարությունը ևս հայկական կողմի համար որևէ նոր բան չէր պարունակում։

Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովի` միջուկային անվտանգության մասին մեղադրանքին

«Կարծում եմ, որ բոլորին ծանոթ է, որ Թուրքիան հայտնի է հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ներկայացվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ։ Ուստի Թուրքիան չի կարող որևէ ուղիղ դերակատարում ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում»,– ասաց Մնացականյանը։

Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2–ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը ներկա էին եղել համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Թուրք պաշտոնյան հանդիպման ժամանակ ասել էր, որ Մինսի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգումգրել էր, որ ԵԱՀԿ ՄԽ–ի  որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու սկզբունքների վրա։

Արձագանքելով Չավուշօղլուի հայտարարությանը` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ում գրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդն իրեն հիշեցրել է Ղուկասի ավետարանի հետևյալ խոսքերը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»:

Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել է ավելի արդյունավետ աշխատել

103
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Թուրքիա, Հայաստան, Մևլութ Չավուշօղլու
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Սումգայիթն առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին ավելի մեծ ոճիրներ. ԱԳՆ
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դեր ունենալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյան

Հայաստան–Իրան 3-րդ ԷՀԳ շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին. Պապիկյան

6
Նախարարը նշել է, որ մի քանի ամսվա հարկադիր պարապուրդի պատճառով Էլեկտրահաղորդման գծի շինարարության աշխատանքները կարող են հետաձգվել:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև 3-րդ  էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ)  շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև 2020 թվականի վերջը։ Մի քանի ամսվա պարապուրդը (կորոնավիրուսի պատճառով – խմբ.) ժամկետների հետ կապված խնդիրներ կառաջացնի, սակայն մենք կանենք ամեն ինչ և հույս ունենք, որ կհասցնենք աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում»,– ասաց Պապիկյանն ԱԺ–ում` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի և երկու երկրների կիրառած սահմանափակումների պատճառով իրանցի գործընկերներին երեք ամիս չէր հաջողվում Հայաստան ժամանել։

«Սակայն այսօր (շինարարությունն իրականացնող – խմբ.) ընկերության նախագծի մենեջերը արդեն Հայաստանում է: Հունիսի 1-ին Հայաստան կժամանեն ևս 5 ինժեներներ, իսկ երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է, որ ամբողջ թիմը, շուրջ 60 հոգի, տեղում կլինեն, և շինարարական աշխատանքները կշարունակվեն»,– նշեց նախարարը։

Ի՞նչ է լինելու Հայաստան–Իրան էլեկտրագծի հետ, եթե սահմանը երկար փակ մնա

Նախարարը հավելեց նաև, որ ՀՀ կառավարությունը  իրանցի մասնագետներին ազատել է վիզայի վճարներից։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական՝ «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։
Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

6
թեգերը:
կորոնավիրուս, Սուրեն Պապիկյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է հետաձգվում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում
Հայաստանը նոր նախագիծ կկազմի էլեկտրահաղորդման կարևորագույն գծի համար
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել
Դավթյան. «2020թ–ի առաջին կիսամյակում կունենանք 15-20% էլեկտրաէներգիայի անկում»
Ոստիկանական ավտոմեքենա

Արարատի մարզում երիտասարդը քրոջ նշանածին դանակահարել է նշանը հետ տալու համար

9
(Թարմացված է 20:53 27.05.2020)
Պատվախնդիր եղբորը դուր չի եկել երիտասարդի արարքը, որոշել հաշիվները պարզել ու դանակի հարվածներ է հասցրել նրան։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Արարատի մարզում` Երևան–Երասխ ճանապարհին գտնվող ռեստորանի բակում, երիտասարդների հանդիպումն ավարտվել է դանակահարությամբ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժինը Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Իսրայել Ա.-ն է: Նա բժիշկներին հայտնել է, թե վնասվածքները ստացել է Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանի բակում՝ իր ավտոմեքենայի առևանգումը կանխելիս, իբր դանակի հարվածները առևանգման փորձ անողն է հասցրել։

Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ 24-ամյա երիտասարդի պատմությունը հորինված է՝ իրավապահներին մոլորեցնելու և մեկ այլ անձի պաշտպանելու նպատակով։

Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից

Իրավապահները Իսրայել Ա.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Գ.-ին։ Պարզվել է, որ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում Սարգիս Գ.-ն և Իսրայել Ա.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Սարգիս Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Իսրայել Ա.-ի մարմնի տարբեր մասերին։

Երիտասարդների վեճի և դանակահարության պատճառը «հետ տված նշանն» է եղել։ Սարգիս Գ.-ն նշանադրված է եղել Իսրայել Ա.-ի քրոջ հետ և ինչ-ինչ պատճառներով չեղարկել է նշանադրությունը։ Իսրայել Ա.-ն էլ նախկին ապագա փեսային հրավիրել է կատարվածի մասին զրուցելու, իսկ հետո դանակահարել է նրան։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

9
թեգերը:
դանակահարություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Էջմիածնում մեկ անձի սպանած, մյուսին՝ դանակահարած 45-ամյա տղամարդը կալանավորվել է
Դանակահարություն մանկատանը. նախկին սանը «դաս է տվել» 16-ամյա պատանուն
Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն
Տիեզերագնաց

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

0
(Թարմացված է 21:17 27.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Ընդամենը մի քանի ժամից՝ մեր ժամանակով մոտավորապես կեսգիշերին, նշանակալի իրադարձության կարող է տեղի ունենալ։ Մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր դուրս կբերի մասնավոր ընկերության ստեղծած հրթիռը։
Մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր դուրս կբերի մասնավոր հրթիռը

Այո, խոսքը ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկին պատկանող «Սպեյսիքս» ընկերության մշակած «Քրյու Դրագոն» հրթիռի մասին է։ Ինչու եմ ասում, որ հրթիռի արձակումը կարող է տեղի ունենալ, այլ ոչ թե տեղի կունենա՝ եղանակն է պատճառը, մինչև հիմա Քանավերալ հրվանդանի շրջանում շարունակվում է ուժգին ամպրոպը՝ չընդհատվող կայծակներով։ Բոլոր դեպքերում, եթե այսօր հրթիռը չարձակվի, թռիչքը կհետաձգվի մինչև այս ամսվա վերջը։

Ամերիկացիների համար սա կրկնակի նշանակալից իրադարձություն է՝ սա նրանց քամբեքն է, վերադարձը, չէ՞ որ վերջին տասնամյակում միայն ղազախստանյան Բայկոնուրից էին թռչում տիեզերք։ Շատ հակիրճ ներկայացնեմ պատմությունը։ Հիշում եք, իհարկե, որ այսպես կոչված մաքոքային տիեզերանավերի օգտագործման 30 տարիների ընթացքում նրանցից երկուսը պայթել էին՝ 86 թվականին «Չելենջերը», իսկ 2003 թվականին` «Կոլումբիան»։ Այս ողբերգություններից հետո էլ ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, չհրաժարվեց բազմակի օգտագործման հրթիռների շահագործումից, բայց երբ 2011 թվականին պարզվեց, որ «Դիսքավերի» տիեզերանավից արձակման պահին մասեր են պոկվել, որոշվեց վերջնականապես հրաժարվել մաքոքներից։

Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ

Մնաց երկու տարբերակ՝ ամերիկացի տիեզերագնացներին ուղեծիր ուղարկել կա՛մ չինական, կա՛մ ռուսաստանյան հրթիռներով։ Չինական տարբերակից Կոնգրեսը հրաժարվեց 2011 թվականին` վախենալով այսպես կոչված արդյունաբերական լրտեսությունից։ Ընտրվեց ռուսաստանյան տարբերակը, մանավանդ որ ռուսների հետ համագործակցելու փորձ ամերիկացիներն ունեին դեռ խորհրդային տարիներից։ Մեր նոր սերունդն, իհարկե, տեղյակ էլ չէ, որ ժամանակին նույնիսկ այդպիսի սիգարետներ կային, որոնց տուփի վրա գրված էր՝ «Սոյուզ-Ապոլոն»։ Այո, 70-ական թվականներին սովետական «Սոյուզի» և ամերիկյան «Ապոլոնի» անձնակազմերը համատեղ թռիչքներ էին իրականացնում։

Ովքե՞ր են թռչելու այսօր կեսգիշերին։ Երկու փորձառու տիեզերագնացներ՝ Դագ Հերլին և Ռոբերտ Բենքենը։ Հետաքրքիր է, որ նրանք ոչ միայն մտերիմ ընկերներ են, այլև երկուսն էլ ամուսնացած են, եթե կարելի է այսպես ասել, տիեզերագնացուհիների հետ։ Հերլիի կինը երկու անգամ է եղել ուղեծրում, բայց հիմա արդեն հրաժարվել է տիեզերագնացի կարիերայից, տնային տնտեսուհի է դարձել և դաստիարակում է 10-ամյա որդուն, իսկ Բենքենի կինն ընդհակառակը` ընդգրկվել է այն անձնակազմում, որը մտադիր է 2004 թվականին վայրէջք կատարել լուսնի վրա։

Ինչու ամերիկացիներն ի վերջո որոշեցին հրաժարվել ռուսաստանցիների ծառայություններից։ Որոշ փորձագետներ պնդում են՝ հենց ռուսաստանցիներն էլ մեղավոր են։ Զգալով, որ ունեն դեպի միջազգային տիեզերակայան թռչելու մենաշնորհ, նրանք սկսեցին բարձրացնել գինը։ Կոնկրետ թվեր բերեմ։ Մոտ 10 տարի առաջ ՆԱՍԱ-ն մեկ տիեզերագնացի համար ռուսներին վճարել էր 20 միլիոն դոլար։ Այս տարվա հոկտեմբերին արձակվելիք հրթիռում տեղ զբաղեցնելու համար Ռուսաստանի իշխանություններն ամերիկացիներից պահանջում են 90 միլիոն։ Այնինչ իրականում այսպես կոչված տիեզերական զբոսաշրջիկների համար նախատեսված սակագները գնալով պիտի նվազեն։ Տեսեք։ 2008 թվականին միջազգային տիեզերակայանում երկու շաբաթ մնալու համար ամերիկացի գործարար Ռիչարդ Գերիեթը վճարել էր 30 միլիոն դոլար։ Իսկ հիմա Իլոն Մասկի ընկերությունն ասում է՝ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապագայում տիեզերական զբոսաշրջիկից մի օրվա համար կպահանջենք ընդամենը 35 հազար դոլար։

Մի խոսքով, եթե տիեզերական տուրիզմը Իլոն Մասկի շնորհիվ զարգանա, ամենևին չի բացառվում, որ իրականություն կդառնա նաև Հայաստանի նախագահի երազանքը։ Հիշենք, որ այս տարվա սկզբին Աբու Դաբիում կայացած համաժողովում Արմեն Սարգսյանն ասել էր. «Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, որ կթռչի տիեզերք»:

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

0
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ