Դատարան. արխիվային լուսանկար

Եթե պաշտոնյաների ձեռք բերած գույքը գերազանցի 25 մլն դրամը, նրանք դատարանում կհայտնվեն

127
(Թարմացված է 13:49 04.03.2020)
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը հասավ ԱԺ։ Օրենքի ընդունումից հետո պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։ Այս շեմն է սահմանվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծում։

Օրինագիծն այսօր ԱԺ-ին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Բազմաթիվ գործիչների ձեռնտու է եղել այս նախագիծը ներկայացնել որպես կուլակաթափություն։ Կարծում եմ` պարզից էլ պարզ է այսպես ներկայացնելու նպատակը։ Սա գործիք է, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում, և որը Հայաստանում մինչև օրս չի կիրառվել՝ ի հեճուկս միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորների»,- ասաց Բադասյանը։

Նա նաև նշեց, որ օրենքը ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառելի չէ, դրա շահառուները բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաներն են։

Բացառություն կարող են կազմել պաշտոնյաների հետ փոխկապակցված այն անձինք, որոնց անունով ձևակերպված է կասկածելի ծագում ունեցող գույքը։

Ըստ նախագծի` ապօրինի գույքի ուսումնասիրություն իրականացնող իրավասու մարմինը պետք է ստեղծվի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։

Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին

«Ուսումնասիրության առաջին փուլում իրավասու մարմինն, առանց դրա մասին հայտարարելու, հավաքում է պոտենցիալ ապօրինի գույքի ձեռք բերման ու ծագման մասին տեղեկություններ։ Եթե օրենքով նախատեսված սահմանաչափը՝ 25 մլն դրամը գերազանցող գույք չի հայտնաբերվում, ուսումնասիրությունն ավարտվում է։ Հակառակ դեպքում վարույթը շարունակվում է, և իրավասու մարմինը դիմում է դատարան՝ հայցի անհրաժեշտ միջոցների ապահովման խնդրանքով»,-նախագծի դրույթները ներկայացնելով, ասաց նախարարը։

Վարույթի երկրորդ փուլում, ըստ նրա, իրավասու մարմինն արդեն պետք է տեղյակ պահի կողմերին, որպեսզի նրանք փաստեր ու դիրքորոշում ներկայացնեն։ Իսկ երրորդ փուլում գործի քննությունն արդեն կշարունակվի դատարանում՝ քաղաքացիական դատավարության ֆորմատով։

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

127
թեգերը:
Օրենք, օրինագիծ, ՀՀ Ազգային ժողով, Ապօրինի, գույք, Անշարժ գույք, պաշտոնյա
Ըստ թեմայի
Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները նախորդներից վտանգավոր են. Փաշինյան
Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները
Նախկին պաշտոնյան պետությանը 125 միլիոն դրամի վնաս է պատճառել
Արյուն

Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում

55
(Թարմացված է 15:01 27.09.2020)
Նախարարությունը կոչ է անում արյուն հանձնելու համար դիմել միայն Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ արյան բանկի մարզային կառույցներ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արյան պահուստային քանակը լրացնելու համար առողջապահության նախարարությունը կամավոր դոնորության կոչ է անում։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարության Facebook-ի էջում:

«Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր»,– նշված է ԱՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով շատերն են շ մոտենում տարբեր բուժհաստատություններ արյունատվության համար: Սակայն նախարարությունը կոչ է անում արյուն հանձնելու համար դիմել միայն Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ արյան բանկի մարզային կառույցներ:

Ի դեպ, արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:

Արյունաբանական կենտրոնն էլ տեղեկացնում է, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արյան բանկն աշխատում է նաև այսօր: Կենտրոնից հորդորում են արյունատվության համար մոտենալ անձնագրով:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

55
թեգերը:
արյուն, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի
«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը
Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա
Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ–ն

Գարեգին Բ–ն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

38
(Թարմացված է 14:42 27.09.2020)
Կաթողիկոսի և վարչապետի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միասնական ջանքերի ու համախմբվածության կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քննարկեցինք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Զրույցի ընթացքում շեշտեցինք աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Եկեղեցին զորակցություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

38
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը
Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ
Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
Пробоина в стене после артобстрелов Азербайджана

Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է վիրավորների լուսանկարները

0
(Թարմացված է 15:08 27.09.2020)
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստահավաք առաքելություն է սկսել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վիրավորների լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչներ են, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդանոցներում։

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն»,– լուսանկարներին կից հիշեցնում են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ հրապարակել էինք Արցախի ՄԻՊ–ի ունեցած տեղեկությունները, ըստ որոնց` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր, նրանց թվում կան երեխաներ և կանայք։

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծության ու ԱԹՍ-ների հարվածի թիրախում են հայտնվել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

0
թեգերը:
Լուսանկար, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), ՀՀ ՄԻՊ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա
Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան
Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը