Յուրի Խաչատուրով

Ապրիլյանի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Յուրի Խաչատուրովը. «Հրապարակ»

81
(Թարմացված է 10:24 04.03.2020)
Ազգային ժողովի հերթական նիստերը վերջացնելուց հետո Ապրիլյան քննիչ հանձնաժողովը օր կնշանակի, թե երբ պետք է «հարցաքննեն» Յուրի Խաչատուրովին։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Հրապարակը» թերթը գրում է, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։

«Յուրի Խաչատուրովի «հարցաքննության» նիստի օրը դեռևս կոնկրետ որոշված չէ։ Ամենայն հավանականությամբ, ԱԺ հերթական նիստերը վերջացնելուց հետո հանձնաժողովն օր կնշանակի»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկին հրավիրված էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Քննարկվում է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հրավիրելու հարցը։

Հիմա էլ եք կարծո՞ւմ, որ ապրիլյան պատերազմը ՌԴ–ն էր հրահրել. պատասխանում է Փաշինյանը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ` 6 ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 6-ին Անդրանիկ Քոչարյանի առաջարկով ԱԺ–ն որոշեց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով։

81
թեգերը:
հարցաքննություն, Յուրի Խաչատուրով, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել
«Լավ ենք անում». Դավթյանը` զինծառայողի մահվան դեպքով զորացրվածների անունը չհայտնելու մասին
Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

0
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով.

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

0
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

90
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

90
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը