Սերգեյ Բագրատյան

Բագրատյանն առաջարկում է պատգամավորներին զորահավաքներին զորակոչել ու տանել առաջնագիծ

136
(Թարմացված է 15:13 03.03.2020)
Պաշտպանության փոխնախարարն առաջարկը չողջունեց ու հիշեցրեց, որ պատգամավորների մեջ կան ծառայությունից ազատված անձինք։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է զորահավաքներին զորակոչել պատգամավորներին։ Այս առաջարկով նա հանդես եկավ այսօր ԱԺ նիստում, որին ներկա էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Խիստ կարևորում եմ, որ զորահավաքներին մասնակցեն նաև պատգամավորները։ Կարծում եմ` առանձին օրենքով փորձենք կարգավորել, որ պատգամավորները տարեկան առնվազն 2 շաբաթ լինեն առաջնագծում, հասկանան զինվորների հոգսերը, ՊՆ–ի թույլտվությամբ կոնկրետ գաղափարական աշխատանք տանեն։ Սա շատ կարևոր օրինագծերի համար հիմք կհանդիսանա, նաև` մենք մեր մաշկի վրա կզգանք զինվորի դժվարությունները»,– ասաց Բագրատյանը։

Պաշտպանության փոխնախարարը, արձագանքելով պատգամավորի առաջարկին, նշեց, որ օրենքով այդ պարտավորությունն ամրագրվել չի կարող, հատկապես, որ պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր առողջական խնդիրների պատճառով ազատած են զինծառայությունից ու զորահավաքներին մասնակցելուց։ Անգամ բանակում ծառայած պատգամավորները զորահավաքների ժամանակ չեն զորակոչվում։

Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ

«Որպես կանոն պատգամավորները հանված են կցագրման ցուցակներից, որովհետև որոշակի գործողությունների վերսկսման ժամանակ ԱԺ–ն իրականացնում է որոշակի գործառույթ` պատերազմ հայտարարելու, արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ գոնե օրենքի մակարդակով սրան չպիտի ձեռք տանք, այլապես Սահմանադրության հետ խնդիրներ կունենանք»,– ասաց Բալայանը։

Բանակում տեղի ունեցող դեպքերով հրճվող իրավապաշտպաններով կզբաղվեն իրավապահները. Բալայան

ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է տուգանք կամ ազատազրկում սահմանել զորահավաքային ծառայությունից`զորավարժանքից ու զորահավաքային զորակոչից խուսափողների համար։

136
թեգերը:
Պատգամավոր, առաջնագիծ, Բանակ, Գաբրիել Բալայան, Սերգեյ Բագրատյան, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Մարտիրոսյան. «Առաջնագծից բոլոր զանգերը կարող են գաղտնալսվել, ինչը վտանգավոր է»
Ինչի մասին է խոսում ՆԱՏՕ–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը
Ծնողական փառքի արժանացած ընտանիքները նաև նպաստ կստանան
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

189
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

189
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական
Սահման, արխիվային լուսնկար

Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները

487
(Թարմացված է 02:07 13.07.2020)
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանը հատելու երկու փորձ էին արել:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայկական զինված ուժերը խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած УАЗ-ը: Տեղեկությունը հայտնում է Banak.info կայքը, որի ձեռքի տակ են հայտնվել հայկական դիրքերին չհասած ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները։

УАЗ, на котором азербайджанские военные предприняли попытку захватить опорный пункт ВС Армении (12 июля 2020).
© Photo : Banak.info
Հայ զինծառայողները խոցել են ադրբեջանական УАЗ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: 

487
թեգերը:
Տավուշ, կրակոց, հայ-ադրբեջանական, Սահման
Ըստ թեմայի
Հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվը նվազել է. Արցախի ՊԲ
Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին