00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի մասին է խոսում ՆԱՏՕ–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը

© Sputnik / Asatur YesayantsМинистры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили после совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн
Министры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили после совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը ՆԱՏՕ–ի անդամ երկրների և գործընկերների հետ մեկտեղ մտադիր է մասնակցել Noble Partner 2020 բազմազգ զորավարժություններին։ Այդ համատեքստում կրկին արդիական է դառնում արտաքին քաղաքական կուրսի և Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունների հարցը։

Մոսկվայի ՄՀՊԻ (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին իր երևանյան այցի շրջանակում հայտնեց առաջիկա բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին։

«Ուրախ եմ նշել, որ հայ զինծառայողները ՆԱՏՕ–ի երկրների և գործընկերների հետ միասին կմասնակցեն Վրաստանում կայանալիք Noble Partner-2020 միջազգային զորավարժություններին»,–ասել էր Ղարիբաշվիլին։

Ընթացիկ տարում կլրանա այս ձևաչափի հինգ տարին։ Անցած տարվա զորավարժությունները հայ զինվորականները բաց թողեցին։ Բայց այսօր նրանք պատրաստ են միանալ հարևան Վրաստանի զինծառայողներին, ինչպես նաև ՆԱՏՕ–ի նրա գործընկերներին։ Ինչպե՞ս մեկնաբանել այս իրադարձությունը։  Արդյո՞ք  այն կարելի է դիտարկել եթե ոչ որպես արտաքին քաղաքական շրջադարձ, ապա միջազգային ասպարեզում Երևանի քաղաքականության շտկում։

Երևան և Բրյուսել. անցալն ու ներկան

«ՆԱՏՕ–Հայաստան» թեման արդիական է թվում մի քանի պատճառով։ Նախ, Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական հանրությունում` Հյուսիսատլանտյան դաշինքի ուղղությամբ  նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարժը լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչն անհիմն չէ։ Եվրաատլանտյան ընտրության հռչակումը շատ դեպքերում, մեղմ ասած, Մոսկվայի հանդեպ անբարյացակամ գործողություններ են։ Առավել վառ օրինակ են Վրաստանն ու Ուկրաինան։

Министры обороны Армении и Грузии Давид Тоноян и Ираклий Гарибашвили после совместной пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ–ի Noble Partner 2020 զորավարժություններին

Երկրորդ` Հայաստանը հետխորհրդային պետությունների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում։ Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ–ական ձգտումներին հասցրել են ընտելանալ։ «Հյուսիսատլանտյան ընտանիքին» շուտափույթ միանալու օգտակարության մասին նրանց պաշտոնական ներկայացուցիչների հերթական հայտարարություններն ընկալվում են բացասական, սակայն որպես ինչ–որ սովորական բան։ Առավել ևս, որ Արևմուտքի երկրները ՆԱՏՕ–ական կարգավիճակի վերաբերյալ արագ լուծում չեն խոստանում Թբիլիսիին և Կիևին։ Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի հայտնի փորձագետը և Կիևում ԱՄՆ նախկին դեսպանը (այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2000 թվականներին) նկատում է. «Եթե նույնիսկ Դոնբասի հակամարտությունը կարգավորվի, կմնա Ղրիմի և Ռուսաստանի կողմից նրա ապօրինի անեքսիայի ու  օկուպացիայի խնդիրը»։

ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին

Նրա խոսքով` մինչ այդ հակամարտությունների լուծումը «Ուկրաինան չափազանց քիչ շանսեր ունի ՆԱՏՕ–ի անդամ դառալու համար»։

Սակայն Հայաստանի հարցը բոլորովին այլ է։ Այն Անդրկովկասի միակ երկիրն է, որը միաժամանակ և՛ ՀԱՊԿ, և՛ ԵԱՏՄ անդամ է։ Նա նաև դարձել է այն միակ պետությունը, որը Սիրիայում իր ռազմամարդասիրական առաքելությունն է տեղակայել` ի հեճուկս ամերիկյան վարչակազմի կոշտ առարկությունների:

Այս ամենից զատ, կովկասյան աշխարհաքաղաքականությունը, ինչպես և ցանկացած այլ աշխարհաքաղաքականություն, միշտ չէ, որ սև ու սպիտակ պատկեր է։ Երանգներն ու նրբերանգներն այստեղ միշտ ավելի շատ են, քան ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի կոշտ հակադրությունն է։ Ավելին, այն դեպքերում, երբ նման ընկալումը պետական և դիվանագիտական վերնախավի ուղեղներում է, իրավիճակի` բացասական սցենարով զարգացումն ավելի հավանական է։

Խոսելով Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի մասին` հարկ է հաշվի առնել, որ այստեղ շփումներն առաջացել են ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և ամենևին էլ ո՛չ «թվաշյա հեղափոխության» արդյունքում Նիկոլ Փաշինյանի կառավարության իշխանության գալու հետևանքով։

Դեռևս 2007 թվականի հունվարի 28-ին Երևանում, ազգային բանակի կազմավորման 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ,  ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար (այնուհետև նաև նախագահ) Սերժ Սարգսյանը հրապարակային հայտարարում էր ՆԱՏՕ–ի հետ իր երկրի կոոպերացիայի «մեծ նշանակության» մասին. «Համագործակցությունը նպաստել է բանակի արդիականացմանն ու միջազգային փորձի ներդրմանը»։

Հայկական զորախմբերը (թեկուզև սակավաթիվ) Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում ՆԱՏՕ–ի հովանու ներքո միջազգային գործողությունների են մասնակցել, ինչի համար բազմիցս բարձր գնահատականների են արժանացել դաշինքի ներկայացուցիչների կողմից։ Հարց` ինչո՞ւ։ Գործնական ի՞նչ օգուտ է ստանում նման գործընկերությունից ՀԱՊԿ անդամ երկիրը։

Պրագմատիկա և սահմանափակումներ

Նախևառաջ, Երևանը ձգտում է Արևմուտքում իր անմիջական կամ անուղղակի աջակցության համար գործի դնել հավանական բոլոր ռեսուրսները. դրանք են ԱՄՆ և Ֆրանսիայի բազմաթիվ համայնքները, ինչպես նաև լոբբիստական կառույցները։ Իրենց արդյունավետությունը նրանք ցուցադրեցին անցած տարեվերջին, երբ ամերիկյան օրենսդիր իշխանությունը ողջ պատմության ընթացքում առաջին անգամ համերաշխություն դրսևորեց և Օսմանյան կայսրությունում  ХХ դարի սկզբում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցում։ ԱՄՆ–ն նախկինի պես մնում է երկիր, որը պետական ֆինանսավորում է ցուցաբերում (թեկուզ ոչ նշանակալի) ԼՂՀ–ին։ Հայ լոբբիստներն ընդհանուր առմամբ Արցախի վերաբերյալ դրական կերպար են ձևավորել քաղաքական որոշ շրջանակներում։

Հայաստանը Տաջիկստանում մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժություններին

Боевые танки Абрамса на железнодорожной станции Пабраде примерно в 50 км к северу от Вильнюса (21 октября 2019). Литва - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ

Սակայն, ինչպես ասում են, միայն պատմական հարցը չէ։ Բավական պրագմատիկ պատճառներ էլ կան։ Երևանը չի ցանկանում թույլ տալ, որ կովկասյան աշխարհաքաղաքական սյուժեները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մոնոպոլացվեն Արևմուտքի համար։ Առաջին դեպքում այն ՆԱՏՕ–ի անդամ է (որը Դաշինքում ԱՄՆ–ից հետո մեծությամբ երկրորդ բանակն ունի), իսկ երկրորդ դեպքում` Վաշինգտոնի և Բրյուսելի կարևոր էներգետիկ գործընկեր։  Որպես հետևանք, արևմտյան ուղղությամբ սեփական կապերը հաստատելու ձգտում։

Սակայն ինչպիսին էլ լինի Երևանի շահը, հյուսիսատլանտյան դաշինքին նրա ինտեգրվելուն ուղղված մի շարք սահմանափակիչներ կան։ Ամենից զատ, նախևառաջ, Թուրքիայի գործոնն է։ Անկարան հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը ԼՂՀ հակամարտության հարցում և արտաքին աշխարհից Հայաստանի մեկուսացումը մեծացնող ենթակառուցվածքային նախագծերին։ Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բաքու  կատարած այցի ժամանակ երկկողմ ռազմավարական համագործակցության բոլոր այս ուղղություները վերահաստատվել են։  Ավելին, Թուրքիայի առաջնորդը կտրուկ արտահայտվել է ԵԱՀԿ ՄԽ–ի վերաբերյալ։ 

Ի դեպ, ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ համագործակցությունը Երևանում շատերի կողմից մեկնաբանվում է որպես ռիսկերի կանխում հենց թուրքական ուղղությամբ։ Հույս կա, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կկարողանան զսպել ու չափի մեջ պահել իրենց էքստրավագանտ դաշնակցին, այդ թվում` նաև Հայաստանի հանդեպ։

Սակայն հայ քաղաքական  գործիչները քաջ գիտակցում են, որ Անկարայի հետ միակողմանի զիջումների գնալու գնով ՆԱՏՕ–ի անդամ դառնալն անընդունելի է։ Առավել ևս, որ դաշինքը մտադիր չէ վերանայել ռազմավարական հարաբերությունները  Թուրքիայի հետ, իսկ ԵՄ–ն, չնայած Բաքվի` մարդու իրավունքները խախտելու մեջ մեղադրելուն, պատրաստ չէ մերձկասպյան հանրապետության հետ դադարեցնել էներգետիկ գործընկերությունը։ Ներկայում նման մոտեցման ռադիկալ վերանայումը քիչ հավանական է թվում։ Սակայն չի կարելի չնկատել, որ փորձագիտական և մեդիա դաշտերում, ինչպես նաև Հայաստանի սոցցանցերում ժամանակ առ ժամանակ նման սյուժեներ ուրվագծելու փորձեր են արվում  որպես «ամրոց–պետության» և Ռուսաստանի հետ դաշնակցության գոյության թերացումներ։ Չնկատել դրանք, դիտարկելով որպես բացահայտ մարգինալ, սխալ կլիներ։

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

Генеральный секретарь НАТО Йенс Столтенберг приветствует президента США Дональда Трампа на саммите лидеров НАТО (4 декабря 2019). Уотфорд - Sputnik Արմենիա
Ուզում են հա՛մ երկխոսել Մոսկվայի հետ, հա՛մ զսպել. ՆԱՏՕ–ն նոր քաղաքականություն է որդեգրել

Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո, չնայած Փաշինյանի և նրա բազմաթիվ համախոհների նախկին հռետորաբանությանը, հրաժարում եվրասիական ինտեգրումից տեղի չունեցավ։ Ավելին, մի շարք քայլեր ձեռնարկվեցին, որոնք կարելի է մեկնաբանել որպես հայ–ռուսական համագործակցության ուժեղացում։

Այդպիսով` Հայաստանն իր պրակտիկ գործունեության մեջ կրկին մի չափազանց կարևոր թեզ է ապացուցում։ Արտաքին քաղաքականությանը ձգտելու փոքր երկրի ցանկությունը ոչ միայն և ոչ այնքան ընտրություն է ուժերի տարբեր կենտրոնների միջև (ինչը բազմապատկում է ռիսկերը), այլ նրանց հետ հարաբերություններում modus vivendi–ն գտնելու փորձեր։  Երևանը ՆԱՏՕ–ական վեկտորի համար բազմաթիվ սահմանափակիչներ ունի, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցությունը շահավետ է թվում, և այսօրվա պայմաններում այն գրեթե այլընտրանք չունի։ Սակայն հայ դիվանագետները չեն կարող անտեսել աշխարհում ամենամեծ ռազմաքաղաքական դաշինքը, ինչպես և նրա առանձին անդամների դիրքորոշումները։  Նման դեպքերում պրագմատիկան առաջին պլան է գալիս։  Այն ռոմանտիկ պատրանքներից և մեծ սպասումներից առաջ է ընկնում։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Հայ զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին

Լրահոս
0