Թեհրան

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի

174
(Թարմացված է 12:06 02.03.2020)
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշել է վերականգնել Իրանի հետ վիզային ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման տարածաշրջանային իրավիճակը հաշվի առնելով` ՀՀ կառավարությունը որոշել է երկարացնելու ու խստացնել հայ–իրանական սահմանին կիրառված հաղորդակցման սահմանափակումները։

ՀՀ կառավարությունը որոշել է վերականգնել Իրանի հետ վիզային ռեժիմը։

«Հինգ օրվա մեջ Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի,– կորոնավիրուսը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,– մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ու կառավարությունն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ, և ինչով կարողանանք կաջակցենք մեր հարևան ու բարեկամ ժողովրդին»։

ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում նաև Իրանի հետ բեռնափոխադրումները սահմանափակելու ուղղությամբ` վարորդներին կոչ անելով հնարավորինս հրաժարվել Իրանի տարածք մուտք գործելուց ու այնտեղից բեռներ ներկրելուց։

Վարչապետը հանձնաժողովի նիստում նաև հորդորել է ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սահմանափակել ուղևորությունները դեպի Իտալիա և Թուրքիա։

Այլ ուղղություններ, ՀՀ վարչապետի խոսքով, առայժմ չեն սահմանափակվում, քանի որ գնահատվել են ամենառիսկայինները։

«Ցավոք սրտի, պետք է ասենք, որ մենք սրանով մենք ոչ թե երաշխավորում ենք հետագա տարածման հնարավոր դեպքերը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ բոլոր թվարկված որոշումները ՀՀ կառավարությունը կհաստատի այսօր նիստում։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։

174
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը հասավ Հայաստան. ինչ տվյալներ կան
«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չհաղթահարենք». Փաշինյանը հայտնեց դասերը հետաձգելու մասին
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը
Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը
Верховный орган партии Дашнакцутюн

ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան

2
(Թարմացված է 22:49 13.07.2020)
Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել` դիմելով միջազգային հանրությանը։

«Դիմելով միջազգային հանրությանը` կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»,–նշված է ՀՅԴ–ի հայտարարության մեջ։

Դաշնակցությունը կարծում է, որ Ադրբեջանն իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով թիրախավորվել է ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծելով խաղաղ բնակավայրեր:

ՀՀ և Արցախի ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ըստ Դաշնակցության, դատապարտված են ձախողման հայոց բանակի հակազդման շնորհիվ:

Կուսակցությունն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը` ասելով, որ Թուրքիան հերթական անգամ ապացուցում է իր` ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։

2
թեգերը:
Ադրբեջան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի գործընկերոջը ներկայացրել է սահմանին տիրող վիճակը

15
(Թարմացված է 22:16 13.07.2020)
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցի միջոցով մանրամասներ է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

«ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանն ընդգծել  է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների անթույլատրելիությունը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել` դատապարտելով Ադրբեջանի ԶՈւ–ի գործողությունները և դրանք դադարեցնելու կոչ անելով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

15
թեգերը:
հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Սահման, Նախարար, Վրաստանի Հանրապետություն, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը