Օգտատերը համակարգչի առաջ. արխիվային լուսանկար

Երևանում ադրբեջանցիներ չեն շրջել. ԱԱԾ–ն գտել է աղմկահարույց տեսանյութի «հերոսին»

376
(Թարմացված է 20:28 29.02.2020)
Պարզվել է, որ տեսանյութը տարածել է Ադրբեջանում բնակվող «Դավուդ Գաջիև» տվյալներով օգտատերը, որն իր կեղծ հակաիշխանական դիրքորոշմամբ շահել էր ՀՀ քաղաքացու վստահությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի–Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն ու պաշտոնական կայքում տեսանյութ տարածել։ Ըստ դրա`փետրվարի 26-ին «Գոռ Մադիգ Գրիգորյան» տվյալներով օգտատերը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնն ու լսվում է ադրբեջաներեն տեքստ։

«Սալամ ալեյքում. մենք հիմա գտնվում ենք ադրբեջանական հնագույն քաղաք Երևանում»:

Այս տեսանյութը ենթադրում էր, որ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և տեսանկարահանումներ իրականացնում, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված։

ԱԱԾ–ի աշխատակիցների հետ զրույցում Գրիգորյանը պատմում է, որ տեսանյութն ուղարկել է փետրվարի 26-ին իր Facebook–ի ընկերներից մեկը։

Իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժված է։ Տարածված տեսանյութի չմոնտաժված տարբերակի հեղինակը մի կին է, որն այն համացանցում հրապարակել է դեռևս 2018 թվականի սկզբին։ Նա հայերենով պատմել է Երևանում գտնվող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։ Մոնտաժված տեսաշարին ավելացվել է նախապես արված ադրբեջաներեն ձայնագրությունը։

Սկանդալային «Դիանա Հարությունյանին» ազատ կարձակեն. ինչո՞ւ է ֆեյքերի դեմ պայքարն անիմաստ 

Հասկանալով, որ տեսանյութը որոշակի խուճապ է առաջացրել համացանցում` Գրիգորյանը փորձել է գտնել տեսանյութի սկզբնաղբյուրը։ Պարզվել է, որ Facebook-ի ընկերն էլ իր հերթին տեսանյութը ստացել է Ադրբեջանում բնակվող «Դավուդ Գաջիև» տվյալներով օգտատիրոջից։ Վերջինս իր կեղծ, հակաիշխանական դիրքորոշմամբ շահել էր ՀՀ քաղաքացու վստահությունը։

«Մոտ երկու տարի առաջ Facebook–ում ծանոթացել եմ Ադրբեջանում բնակվող, ազգությամբ լեզգի ներկայացող Դավուդ Գաջիևի հետ, որը մշտապես քննադատում էր ադրբեջանական իշխանություններին իրենց ազգային խտրականության համար, ինչով շահել էր իմ վստահությունը։ Դավուդ Գաջիևի էջը նման է ֆեյքայինին, բայց ես շարունակել եմ նրա հետ նամակագրությունը, այդ ընթացքում նրա իրական լուսանկարը չեմ տեսել, ձայնը չեմ լսել»,–ԱԱԾ–ի հետ զրույցում նշում է Գրիգորյանին տեսանյութն ուղարկած օգտատերը։

Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»

Վերջինս, չգիտակցելով, որ տեսանյութը ադրբեջանցիների քարոզչամեքենայի ձեռքի գործն է, տարածել է այն` Facebook–ում ուղարկելով իր մի քանի ընկերների։

Այդպես արագորեն համացանցում տարածվել, ապա նաև բացահայտվել է ադրբեջանական կողմի հերթական փորձը` հայ հասարակության շրջանում խուճապ և անվստահություն սերմանելու համար։

376
թեգերը:
Հայաստան, ադրբեջանցի, Ադրբեջան, տեսանյութ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն ԵԿՄ կնիքով հաստատված կեղծ փաստաթղթեր է բացահայտել
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ
ԱԱԾ–ն պարզել է, որ կեղծ օգտատերերն ահաբեկչության կոչեր են տարածել Facebook-ում
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Փաշինյան

10
(Թարմացված է 12:39 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

10
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

17
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

17
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

«Ո՛չ, հարգելի դատարան». զավեշտալի դեպք կառավարության նիստի ժամանակ. տեսանյութ

0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ծիծաղով ընդունեց փոխնախարար Գրիգորյանի շփոթմունքը:

Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի դեպք տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի միջև:

Փոխնախարարը ներկայացում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, երբ վարչապետը պարզաբանեց, որ նախագիծը կոչված է կանխելու դատարանի որոշմամբ շինարարության դադարեցման արատավոր դեպքերը:

«Իսկ եթե դատարանը որոշի, որ այդ մարդու շինարարությունը 5 տարով կասեցվում է, հետո պարզվի, որ ապօրինի է կասեցվել այդ մարդու վնասը ով է փոխհատուցելու»,- հարցրեց Փաշինյանը:

«Ո՛չ, հարգելի դատարան»,- սովորույթի համաձայն ասաց իրավաբան աշխատած փոխնախարարն ու առաջինը հենց ինքն էլ ծիծաղեց իր շփոթմունքի վրա:

Վարչապետն ու ներկաները ևս ծիծաղեցին:

«Մասնագիտական է»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

«Այո՛, մասնագիտական է»,- արձագանքեց փոխնախարարն ու շարունակեց պատասխանը՝ ասելով, որ փոխհատուցման հարցը ներկայացրած նախագիծը չի կարգավորում:

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 19-ի է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Մինչ այդ նա 2011թ.–ից իրավաբանական ոլորտում է աշխատել։ Եղել է «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերության իրավաբանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբանը, ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամը փորձագետը։

 

 

0