Առանձնատուն

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում 756 շինություն կա. թողնելը մի խնդիր է, քանդելը` մեկ այլ

1281
(Թարմացված է 20:14 29.02.2020)
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Հաղթանակ» զբոսայգու շուրջ ստեղծված իրավիճակին ու դրա հնարավոր հանգուցալուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ` Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանին հարող տարածքում (Ազատության պողոտա–Սարալանջի պողոտա– Հմայակ Բաբայան և Հմայակ Բաբայան – Կարապետ Ուլնեցի–Արմեն Տիգրանյան փողոցներով պարփակված հատվածում), ընդհանուր առմամբ 756 միավոր անշարժ գույք կա։

Կադաստրային քարտեզների տվյալներում առկա այս տեղեկատվությանը Sputnik Արմենիային փոխանցեցին ՀՀ Կադաստրի կոմիտեից։

Թե դրանցից քանիսն են օրինական, քանիսը` ապօրինի, ու նախկին պաշտոնյաներից ում են դրանք պատկանում, Կադաստրի կոմիտեն խոստանում է պատասխանել միայն յուրաքանչյուր օբյեկտի դիմաց 1000 դրամ վճարելուց հետո։ Ասել է թե` հանրությանը հետաքրքրող այս հարցի պատասխանը լրատվամիջոցի համար կարող է արժենալ 756 000 դրամ։ Սա, ի դեպ, ոչ թե այդ պետական կառույցի քմահաճույքն է, այլ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի» պահանջ։ Օրենք, որում չնայած լրագրողական կազմակերպությունների երկարատև պայքարին, լրագրողական հարցումների համար այդպես էլ բացառություն չարվեց։

Ինչևէ, նույն հարցմանը Երևանի քաղաքապետարանը խոստացել է պատասխանել անվճար, բայց ավելի ուշ։

Պետք է բարելավել ոչ միայն Օպերայի շրջակայքը, այլև՝ Մոնումենտը. ահազանգում են բնապահպանները

Հիշեցնենք` «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում ապօրինի կառուցված առանձնատների մասին կառավարության փետրվարի 20-ի նիստում խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` տարիներ շարունակ նախորդ իշխանությունները ՀՀ օրենքները հարմարեցրել են իրենց շահերին ու օրինականացրել իրենց ապօրինությունները։

Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում զավթված համայնքային հողատարածքներին ու կառուցված անօրինական առանձնատներին, վարչապետը նշել էր, որ քաղաքապետարանին ու կադաստրի կոմիտեին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել տեղի կառույցների կարգավիճակն ու կայացնել համապատասխան որոշումներ։

Վարչապետը խոստացել էր հարկ եղած դեպքում կիրառել անցումային արդարադատության գործիքները, քանի որ տեղի ունեցածը, նրա բնորոշմամբ, արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։

Մինչ պատկան կառույցները քննարկում են խնդիրը, Sputnik Արմենիան էլ սպասում է Երևանի քաղաքապետարանի խոստացած տեղեկություններին` մենք հարցի բնապահպանական կողմի շուրջ զրուցեցինք «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանի հետ։

«Եթե մենք բնապահպանական տեսանկյունից նայենք, հսկայական ռեսուրս է ծախսվել, շինանյութ է ծախսվել, հող փորվել, փոշի առաջացել, այսինքն`Երևան քաղաքի բնապահպանական վիճակին այդ կառուցապատման հետևանքով արդեն իսկ մեծ վնաս հասցվել է։ Բայց հիմա եթե որոշվի դրանք քանդել` կարող է արդեն նոր բնապահպանական ճնշում առաջանալ` փոշի, շինարարական աղբ և այլն։ Էլ չենք խոսում ծախսված ռեսուրսների, շինանյութերի մասին»,– ասաց նա։

Առաջացած խնդիրն արդարության ճանապարհով լուծելու ու բնությունը չվնասելու լավագույն տարբերակն, ըստ Չաքրյանի, կարող է լինել ապօրինի կառույցները հանրայնացնելը։

Ի դեպ, Մարի Չաքրյանի խոսքով` թեև պաշտոնապես հայտարարվեց միայն «Հաղթանակ» զբոսայգու մասին, բայց նույն կարգավիճակում են նաև Երևանի մյուս կանաչ տարածքները։

Անկանխատեսելի Լորենցո Քուինը. ինչ կհորինի մեծ վարպետը Երևանի համար

«Եթե մենք նայենք Երևանի ցանկացած այլ տարածք, գրեթե նույն պատկերն է, որովհետև տարիներ շարունակ տեղի է ունեցել ապօրինի վաճառքներ, ամբողջ համակարգը կոռումպացված է եղել և, բնականաբար, համեղ պատառներին տեր են դարձել նրանք, ովքեր իշխանությունների գլխին կանգնած են եղել։ Եվ, փաստորեն,այնքան պատասխանատվություն էլ չեն ունեցել, որ գոնե օրինականություն ապահովեին, այսինքն` ունենային համապատասխան շինթույլտվություն, գոնե թղթաբանությունը կարգին լիներ, որ այսօր խնդիրների առաջ չկանգնեին»,– ասաց Չաքրյանը։

Զբոսայգու տարածքում նախկին պաշտոնյաների առանձնատներից ամենահայտնին, թերևս, Հովիկ Աբրահամյանի` ԱԺ–ի շենքը հիշեցնող առանձնատունն է, որի մասին ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք այս խնդրի շուրջ մեր նախկին հրապարակման մեջ` Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ այդ առանձնատան մի մասն օրինական է, մյուս մասը` անօրինական։

1281
թեգերը:
«Հաղթանակ» զբոսայգի, երևանցիներ, Երևան, առանձնատուն
Ըստ թեմայի
Գրանցված չէ. կադաստրի պետի անկեղծությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին
Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը
Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները
Երևան

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

9
(Թարմացված է 16:26 14.05.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ–ում և Արցախում 113 մշակութային կազմակերպություններ 1 օր անվճար կընդունեն այցելուներին

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մայիսի 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 15–ի գիշերը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

9
թեգերը:
Անձրև, եղանակ, Երևան, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ժոզեպ Բորել

ԵՄ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

39
(Թարմացված է 00:56 15.05.2021)
Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից, ընդգծել են ԵՄ–ում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵՄ–ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մտահոգիչ իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ։

«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի իմ անունից խոսել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ և այս ուրբաթ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` կոչ անելով երկու կողմին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի էսկալացիան», – ասվում է Բրյուսելում հրապարակված Բորելի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապ է պահպանել ԵԱՀԿ գործող նախագահության հետ։

«Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։

Հավելենք, որ սահմանում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համարել է սադրանք ադրբեջանցիների կողմից, կոչ է արել հետ քաշել զորքերն ու խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ին խախտել են Հայաստանի սահմանները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը հարցի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։

39
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի
Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ
Կութում իրավիճակը կայուն-լարված է. Հակոբ Ավետյան