Ռոբերտ Քոչարյան

Հայտնի է` երբ կհրապարակվի Քոչարյանի քրգործը կարճելու` փաստաբանական թիմի միջնորդության ակտը

118
(Թարմացված է 15:29 25.02.2020)
Միջնորդության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը, անթույլատրելի է, քանի որ այն 2008 թվականին չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության` քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ,  դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին, ժամը 13:00-ին:

Տեղեկությունն այսօր Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Միջնորդության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը փաստաբանների խոսքով անթույլատրելի է, քանի որ այն 2008 թվականին չի եղել և ներդրվել է ենթադրյալ արարքից (սահմանադրական կարգը տապալել, հեղ.) մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:

Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը

Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։

118
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, փաստաբան, Աննա Դանիբեկյան (դատավոր), Դատավոր, Դատարան, դատ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (387)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կաշխատի RT–ում
Կապ չունի` Սարգսյանի, թե Քոչարյանի աջակիցն է ձևավորելու «Ոչ»–ի շտաբը. Ալեն Սիմոնյան
Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի»