Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը

«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

113
(Թարմացված է 16:04 21.02.2020)
2019 թվականի 10 լավագույն մարզիկներին պարգևատրելիս Հայաստանի վարչապետն ընդգծեց սպորտի կարևոր դերը պետության և հանրության համար։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Հակոբ Մկրտչյանը, հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը և Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանն այսօր` փետրվարի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում ստացան իրենց պարգևատրները` 2019 թվականի լավագույն մարզիկի պատվոգիր և դրամական պարգև։

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ`դեռ չի որոշել` ինչպես է ծախսելու ստացած դրամական պարգևը։

Гор Минасян (в центре) на церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Գոռ Մինասյանը պարգևատրվելիս

«Դեռ չեմ հասցրել այդ մասին մտածել։ Դեռ տարված ենք այս միջոցառմամբ։ Շատ ուրախ ենք, որ պետությունը նկատում ու գնահատում է մեր արդյունքները», – նշեց մարզիկը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ կարծում է, որ սպորտը ոչ միայն առողջ է պահում մարդուն, այլև շտկում է նրա արժեհամակարգը։

«Ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում». Արսեն Ջուլֆալակյանը վրդովված է

«Մարմնով ուժեղ մարդիկ հոգով էլ են ուժեղ` ներողամիտ են, մեծահոգի, ամուր։ Պետությունը նաև այս պատճառով է տարեցտարի ավելի մեծ ուշադրություն հատկացնում սպորտին», –իր խոսքում ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորեց սպորտի միջոցով քաղաքացիների մեջ բարձր արժեքների ներարկումը։

Премьер-министр Никол Пашинян на церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Նիկոլ Փաշինյանը պարգևատրման արարողությանը

«Ցավոք, մեր երկրում շատ երիտասարդներ տարված են քրեական մշակույթով։ Ես մեր մարզիկների դերը տեսնում են նաև այդտեղ։ Չեմպիոնները պետք է ճիշտ վարվելակերպի օրինակներ լինեն մեր երիտասարդների համար», – շեշտեց Փաշինյանը։

  • Ռուբեն Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը
    Ռուբեն Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Հակոբ Մկրտչյանը պարգևատրման արարողությանը
    Հակոբ Մկրտչյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Արսեն Հարությունյանը պարգևատրման արարողությանը
    Արսեն Հարությունյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Տիգրան Կիրակոսյանը պարգևատրման արարողությանը
    Տիգրան Կիրակոսյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Սլավիկ Գալստյանը պարգևատրման արարողությանը
    Սլավիկ Գալստյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Հովհաննես Բոչկովը պարգևատրման արարողությանը
    Հովհաննես Բոչկովը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Արթուր Ավետիսյանը պարգևատրման արարողությանը
    Արթուր Ավետիսյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռուբեն Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը
    Ռուբեն Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Արմեն Մկրտչյանը պարգևատրման արարողությանը
    Արմեն Մկրտչյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Արմեն Նազարյանը պարգևատրման արարողությանը
    Արմեն Նազարյանը պարգևատրման արարողությանը
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants.
Ռուբեն Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը

Նա ժպիտով հավելեց` նախագահական նստավայրում հավաքված բոլորը չեմպիոններ են` մեկը մարզական ոլորտում, մյուսը` քաղաքական։

Симон Мартиросян (в центре) на церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրման արարողությանը

«Չեմպիոնն այն մարդն է, որ անում է անհնարը։ Այստեղ մենք ունենք մարդկանց խումբ, որոնք լինի սպորտի, թե քաղաքականության ոլորտում, իրենց առաջ դրել են խնդիրներ ու անհնարինը հնարավոր են դարձրել։ Եվ կարևոր է, որ այդ ամենն արել են ոչ թե իրենց, այլ պետության համար», – մանրամասնեց վարչապետը։

Փաշինյանը կրկնեց երեկ կառավարության նիստին իր արտահայտած միտքն այն մասին, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկի է ունենալու։ Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանն ընդամենը 2 օլիմպիական ոսկի է վաստակել` 1996-ին Ատլանտայի ամառային օլիմպիադայից ոսկե մեդալով Հայաստան է վերադարձել ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը, 20 տարի անց էլ` 2016-ին, Ռիոյի ամառային օլիմպիադայից ոսկի է բերել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։

Բացի նախորդ տարվա 10 լավագույն մարզիկներից այսօր նախագահական նստավայրում պարգևատրվեցին և վաստակավոր մարզչի կոչում ստացան Երևանից Արշակ Հայրապետյանը և Կարեն Բաղդասարյանը, Գյումրիից Արմեն Մկրտչյանը և Կարեն Կարապետյանը, Արարատից Գառնիկ Ալեքսանյանը։ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

113
թեգերը:
պարգևավճար, պարգևատրում, Արայիկ Հարությունյան, Սիմոն Մարտիրոսյան, Հովհաննես Բաչկով, Արթուր Ալեքսանյան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին
Բարի գալուստ ռաֆտինգի հայրենիք, կամ առաջին «ռաֆտերը» եղել է Նոյը
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում
Արմեն Սարգսյան

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

5
(Թարմացված է 12:34 29.05.2020)
Արմեն Սարգսյանը կոչով դիմել է քաղաքացիներին ու շնորհակալություն հայտնել բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Չեմ ուզում` մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է: Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել»,-ասել է նախագահը:

Սարգսյանը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին՝ ևս մեկ անգամ հորդորելով լինել շատ ուշադիր, սկզբունքային ու կարգապահ:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար:

«Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»,- ասված է նախագաի ուղերձում։

Ի դեպ, նախագահն իր ուղերձը հղել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշական է, որ նախագահի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում ու լուսանկարներում հանդիպմանը ներկա Արմեն Սարգսյանը, Անահիտ Բախշյանն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցը դիմակներով չեն: Հանդիպման սկզբում նախագահն առաջարկում է հանել դիմակները՝ նշելով, որ միմյանցից բավական հեռավորության վրա են գտնվում:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

5
թեգերը:
Արմեն Սարգսյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է
Արխիվային լուսանկար

Հայաստանում 24 ժամով դադարեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

12
Կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է համապատասխան մարմինների կողմից հայտնաբերված խախտումների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 17572 ստուգում։ Ստուգումներն անցկացվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության և  Շուկայի Վերահսկողության տեսչական մարմինները։

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

12
Ըստ թեմայի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Կասեցվել է «Մարս Ավիայի» շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել