Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի

275
(Թարմացված է 23:47 20.02.2020)
ՀՀ վարչապետն անդրադարձել է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է մտածել այս տարի բանակում գրանցված մահվան 13 դեպքի մասին և մի քանի վարկածների հանգել։

«Բանակում մահվան դեպքերի պատճառը քրեական ենթամշակույթի առկայությունն է, որը պետք է արմատախիլ արվի: Քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի եղել այնպիսի ծավալների, ինչ ես հանձնարարել եմ, դրա համար էլ երկու պատասխանատուներն ազատվեցին գործից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետը:

Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

Վարչապետի խոսքով՝ մյուս վարկածներից մեկն էլ «լավ նկատառումով» արված փոփոխությունն է, երբ նախորդ տարի որոշեցին ավելացնել զինծառայողների ամսական գումարի չափը: Ըստ նրա՝ երբ դրամական միջոցներն ավելանում են, ավելանում են նաև «բազարները»: Նա ընդգծեց՝ սա ընդամենը վարկած է: Փաշինյանի խոսքով՝ շուտով աշխատանքային խումբ կստեղծվի, որը բանակի բարեփոխումները կդարձնի իր գերակայությունը: Նա հիշեցրեց նաև, որ 2019-ին բանակում զոհերի թվի պատմական մինիմում է եղել:

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Հնարավոր է` վարչապետն ընդունի որդեկորույս մայրերին. Ալեն Սիմոնյան

275
թեգերը:
Բանակ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1026)
Ըստ թեմայի
Ի՞նչ են մտածում քաղաքացիները զինծառայողների մահվան դեպքերի մասին. հարցախույզ Երևանում
Ինչպե՞ս կանխել ինքնասպանությունները զինված ուժերում. փորձագետի կարծիք
«Հորդորում ենք զերծ մնալ զգացմունքայնությունից». ՀՀ ԳՇ-ն` 13 մահացած զինծառայողների մասին
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

24
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

24
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

50
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

50
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ