Հայաստանը քայլերթով շնորհակալություն հայտնեց Սիրիային Ցեղասպանության ճանաչման համար

Շուքրան, Սիրիա․ Հայաստանը քայլերթով շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության ճանաչման համար

241
(Թարմացված է 18:16 16.02.2020)
Սիրիան աշխարհի 38-րդ երկիրն է, որը ճանաչեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի կոտորածը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Ժաննա Պողոսյան․ Այսօր Երևանի կենտրոնը գունավորվել էր․մի քանի տասնյակ մարդիկ քայլերթ էին իրականացնում՝ ծածանելով տարբեր երկրների դրոշներ։ Յուրաքանչյուր հայ Երևանում իրար կողքի տեսնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի ու Լիբանանի դրոշները կարող էր գլխի ընկնել, որ այդ երկրներին այս պահին միավորողը Հայաստանի հետ նրանց բարեկամությունն է և Հայոց ցեղասպանությունը նրանց կողմից ճանաչելու փաստը։

Шествие благодарности Сирии за признание Геноцида армян (16 февраля 2020). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Հայաստանը քայլերթով շնորհակալություն հայտնեց Սիրիային Ցեղասպանության ճանաչման համար

Այսօր ցեղասպանությունը ճանաչած 37 երկրների դրոշների շարքում հայտնվել էր նաև Սիրիայի կարմիր-սև-սպիտակը։ Այս տարվա փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Քայլերթի «նորեկ» դրոշակը միանգամից աչքի է զարնում, այն բռնել են Հայաստանի եռագույնից անմիջապես հետո, ու հենց դրա շուրջ են հավաքվել պաստառներով մարդիկ։ Պաստառներից շատերի վրա Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի նկարն է։

Барабанщики у посольства во время шествия благодарности Сирии за признание Геноцида армян (16 февраля 2020). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Հայաստանը քայլերթով շնորհակալություն հայտնեց Սիրիային Ցեղասպանության ճանաչման համար

Ակցիան մասնակիցներն անվանել են «երախտագիտության քայլերթ» ու պարբերաբար վանկարկում են «շուքրան, Սիրիա» (արաբերեն`շնորհակալություն)։ Դրոշներով մասնակիցները` երաժիշտների ուղեկցությամբ, քայլում են Երևանի կենտրոնական փողոցներով ու կանգ առաջ Հայաստանում Սիրիայի դեսպանատան մոտ։ Դեսպանատան դռները բացել են, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ուզում են շնորհակալություն հայտնել, ներս մտնեն, ու բոլորը ներս մտան։ Աշխատակիցները միանգամից բարձրախոսի հարցը լուծեցին։ Հավանաբար, նման միջոցառումներ հաճախ չեն լինում այստեղ, քանի որ բարձրախոսի գնապիտակն անգամ չէին հասցրել պոկել։

Միջոցառումը սկսվում է Հայաստանի ու Սիրիայի օրհներգներով։ Ներկաների մեծ մասը երկու օրհնգերն էլ երգում է։ Նրանց շարքում շատ են սիրիահայերը, որոնց համար այն փաստը, որ իրենց երկրորդ հայրենիքը ճանաչել է Ցեղասպանությունը, ասես մեծ տոն լինի։ Օրհներգները լսելուց հետո հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում 1915 թվականի ջարդերի 1,5 միլիոն զոհերի ու 2011 թվականից մինչ այսօր սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների հիշատակին։

Երախտագիտության խոսք են ասում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն  ու Հնչակյան կուսակցության անդամ Վազգեն Մեսրոպյանը։ Երկուսն էլ ընդգծում են, որ 21-րդ դարի Թուրքիան չի փոխել իր ձեռագիրն ու հիմա էլ Սիրիայի տարածքում է սպանում խաղաղ բնակչությանը։

Арцвик Минасян, представитель партии Дашнакцутюн, в посольстве Сирии (16 февраля 2020). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյան

«Միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելով կարելի է կանգնեցնել Թուրքիային, որն Օսմանյան կայսրության  անմիջական ժառանգորդն է ու զերծ պահել հետագա սարսափելի գործողություններից։  Այս քայլով Սիրիան ապացուցեց, որ մեր երկրների բարեկամությունը շատ ամուր է։ Ցեղասպանությունից փրկված բազում հայեր Սիրիայում են ապաստան գտել։ Իսկ հիմա, երբ Սիրիան ծանր ժամանակներ է ապրում, Հայաստանը տուն է դարձել ոչ միայն սիրիահայերի, այլև բազում սիրիացիների համար», - նշեց Արծվիկ Մինասյանը։

«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն խոսքը սկսեց հայերեն բարևելով, ինչին դահլիճը ծափահարություններով արձագանքեց։ Նա ասեց, որ հավաքված հայերն իր քույրերն ու եղբայրներն են, որից հետո նորից ծափահարություններ հնչեցին։

«Հայոց ցեղասպանությունը եղել է Արևմտյան Հայաստանի տարածքում, կոտորածը հասել է մինչև Սիրիայի հողեր։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Սիրիան իր ներդրումն է անում պատմական իրականությունն ընդունելու հարցում», - նշեց դեսպանը։

Посол Сирии в Армении Могаммед Хадж Ибрагим (16 февраля 2020). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմ

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը քաղաքացիական պատերազմի ժամանակ Սիրիային աջակցելու, այդ թվում նաև՝ մարդասիրական առաքելության իրականացնելու համար։

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13–ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ 20-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը ներկայացրել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը։

241
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արծվիկ Մինասյան, Դեսպան, Հայոց ցեղասպանություն, Սիրիա
Ըստ թեմայի
Ի՞նչ կա դրա մեջ, ցեղասպանությունը ճանաչելը նաև քաղաքական քայլ էր. Աբաս Ջումա
Ծանրակշիռ ավանդ. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի որոշմանը
Պետրոսյան. «Մեր տարածաշրջանում Թուրքիայի ախորժակը կարող է զսպել միայն Ռուսաստանը»
Մարտական խաչ

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

43
(Թարմացված է 23:35 04.03.2021)
Նրանք հետմահու պարգևատրվել են մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Արիության մեդալով՝

Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,

Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,

Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,

Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,

Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,

Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,

Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,

Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։

43
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

79
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

79
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ