ՀՔԾ

Սամսոնյանին հարցաքննել են «իկրայի գործով». նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

169
(Թարմացված է 17:06 15.02.2020)
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել, բայց նա հրաժարվել է ստորագրել այդ որոշման տակ։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնեց, որ որպես մեղադրյալ ՀՔԾ է կանչվել «իկրայի գործով»։

Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ Facebook–ի իր էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար։ Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ–ին հրահանգել էր զբաղվել այդ ռեստորանով։

«Ըստ էության, իմ կողմից սուտ մատնություն է համարվել ոչ թե իկրայի գնման, այլ Փաշինյանի` ՊԵԿ–ին հրահանգ տալու փաստը։ Այսինքն` ՀՔԾ–ն ընդունում է, որ իկրայի գնման փաստը կա։ Ամենամեծ աբսուրդն այն է, որ նախորդ անգամ, երբ կանչել էին ՀՔԾ, հրաժարվել եմ ցուցմունք տալ, սակայն հիմա ՀՔԾ–ն ինձ մեղադրյալ է համարում իբր թե իմ տված ցուցմունքի հիման վրա»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, բայց նա հրաժարվել է ստորագրել այդ որոշման տակ, ինչպես նաև հրաժարվել է ցուցմունք տալ։

«Մասկի շոու» և ձեռնաշղթաներ. Քոչարյանը խոսել է ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Սամսոնյանը նշեց նաև, որ գոհ չէ իր խափանման միջոցից։ Կուզեր` կալանավորեին իրեն, քանի որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է պարտադիր մեկին կալանավորել, ապա ինքը պատրաստ է լինել այդ մեկը։ Սամսոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նա հայտնեց նաև, որ գործով քննիչին ինքնաբացարկ են հայտնել։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն էլ հայտնում է, որ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով է մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 28-ին Սամսոնյանը բերման էր ենթարկվել և ժամեր անց ազատ արձակվել։

Մելիքյան. «Ակտիվիստների նկատմամբ կատարվածը համակարգային բնույթի ապօրինություն էր»

169
թեգերը:
հարցաքննություն, Նարեկ Սամսոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իմ ընկեր Թրյուդոն. Փաշինյանը սելֆի է արել Կանադայի վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանը նոր գրիչ է «գտել» Մյունխենում. տեսանյութ
ՀՀ–ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. Արման Սարգսյան
Արմեն Գրիգորյան. արխիվային լուսանկար

Որ դեպքում ՀԱՊԿ անդամները հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ նիստ կհրավիրեն

30
(Թարմացված է 20:54 14.05.2021)
ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ կոմիտեները գնահատական կտան իրավիճակին եռօրյա ժամկետում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Եթե եռօրյա ժամկետում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի հետ կապված ՀԱՊԿ անդամ կոմիտեները որոշակի լուծումներ առաջարկեն, ապա կարող է և ՀԱՊԿ խորհրդի նիստ չկայանալ, բայց եթե իրավիճակին գնահատական չտրվի և իրադարձություններն այլ կերպ զարգանան, ապա ՀԱՊԿ խորհրդի նիստ կգումարվի։

Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Եռօրյա ժամկետում ՀԱՊԿ կոմիտեները գնահատական կտան իրավիճակին և ըստ այդ գնահատականի՝ կորոշվի խորհրդի նիստ հրավիրելու հարցը։ ՀԱՊԿ խորհրդի նիստը պարտադիր չէ, եթե այս 3 կոմիտեները եզրակացություններ են ներկայացնում»,- ասաց նա։

Այնուհետև Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգը։

ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկից դիմում ստանալու դեպքում մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի (այժմ Տաջիկստանն է-խմբ.) հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրում, բացի նիստից, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների քարտուղարների կոմիտեն, ԱԳ նախարարների, ինչպես նաև ՊՆ նախարարների կոմիտեն իրավիճակը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են սկսում։

«Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը». Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

«Տեղեկացնեմ, որ և ՀՀ ԱԳ նախարարը, և պաշտպանության նախարարը, ինչպես նաև ես` ԱԽ քարտուղարս, այս ուղղությամբ նախնական աշխատանքներ իրականացրել ենք, մենք խոսել ենք ՌԴ մեր գործընկերների հետ, ներկայացրել ենք իրավիճակը, ԱԳ և ՊՆ նախարարները խոսել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, և կարող ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որ եռօրյա ժամկետում մեր կոմիտեները կարողանան ընդհանուր իրավիճակի վերաբերյալ գնահատական տալ»,- նշեց անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Այս պահին սահմաններին տիրող իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ է ընթանում։

30
Ըստ թեմայի
Սև լիճը ՀՀ հարավային ամենանեղ հատվածում է. Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի նպատակը
Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար
ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
Մակրոնն ու Փաշինյանը

Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

73
(Թարմացված է 20:15 14.05.2021)
Էմանուել Մակրոնն ասել է, որ դիտարկում է Սյունիքի սահմանների հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ, և Մակրոնի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ։ Ավելին, նա ասել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Ասել է, որ անվտանգության ՄԱԿ–ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց` կարևոր է, որ այս թեմայով անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։ Փաշինյանը հավելեց` Հայաստանը հետևում է այդ գործընթացներին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

73
թեգերը:
Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
Սև լիճը ՀՀ հարավային ամենանեղ հատվածում է. Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի նպատակը
ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան