ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին, ժամը 09:25-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:
Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը:
Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում
Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի «կամակորությունը» հաղթահարելի է. բեռնափոխադրողները կրկին ձյան գերության մեջ են