Բանկոմատ. արխիվային լուսանկար

Հայաստանում սկսել են ավելի ակտիվ օգտագործել բանկային քարտերը

82
(Թարմացված է 18:17 14.02.2020)
Հայաստանում բանկային քարտերը հիմնականում օգտագործում են աշխատավարձի համար։ Բայց վերջին շրջանում դրանց օգնությամբ սկսել են վճարումներ անել խանութներում և ռեստորաններում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ասաց, որ Հայաստանում բանկային քարտերով գործարքների թիվն աճում է։

Ավելացել է թե՛ գործարքների թիվը, թե՛ դրանց ընդհանուր ծավալը։ Այսպես, գործարքների թիվը հասել է գրեթե 35 տոկոսի` դառնալով 65 միլիոն։ Իսկ ծավալը կազմել է 2,3 տրիլիոն դրամ կամ 21 տոկոսով ավելի։ Այսպիսով, մի գործարքի միջին գործարքը կազմել է 36 հազար դրամ։ Նա նշեց, որ ներկայացված վիճակագրությունը վերաբերում է միայն Հայաստանում թողարկված քարտերին։ Ուստի այստեղ արտացոլված չեն արտասահմանյան քարտերով զբոսաշրջիկների ծախսերը։

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը

Հարկ է նշել, որ այդ գործարքների հիմնական շրջանառությունը (ամբողջ գումարի գրեթե երեք քառորդը) բաժին է ընկնում ոչ թե ապրանքներին և ծառայություններին, այլ կանխիկացված գումարին (մարդիկ ամսվա վերջին կամ սկզբին աշխատավարձ են հանում քարտից)։

«Այո, դա նույնպես, բայց ոչ միայն։ Որովհետև մենք տեսնում ենք քարտերի վրա փողի մնացորդի մասին տվյալները։ Այսինքն` մարդիկ կարող են աշխատավարձն ամբողջությամբ չհանել, ինչ–որ մասը թողնել քարտի վրա, որպեսզի հետո ծախսեն»,–հավելեց Սարգսյանը։

Բացարձակ թվերով այդ միտումը շատ մեծ չէ (անկանխիկ հաշվարկները գրեթե երեք անգամ զիջում են կանխիկին), բայց գործարքների ծավալները բավական արագ են աճում։ 2019թ.–ին աճել են մեկուկես անգամ (52 տոկոս) և կազմել 602 միլիարդ դրամ։

Քարտերով ծախսերն այդքան մեծ չեն (սրճարաններում և խանութներում), բայց երբեմն զգալի տոկոս են կազմում։ Երբ 2019թ.–ին Հայաստանում սկսվել է ավտոմեքենա գնելու բում, շատերը դրանք գնել են ոչ միայն կանխիկ գումարով, այլ նաև քարտերով։ Դա վերաբերում է ոչ միայն հայ գնորդներին, այլ նաև ԵԱՏՄ պետություններից հյուրերին, այդ թվում` Ղազմախստանից (որոնց անցած տարի հաճախ կարելի էր տեսնել Երևանի ավտոշուկայում)։

«Նրանց մի մասը վճարել է կանխիկ գումարով, մյուսները` քարտերով», – ասաց Բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Նշենք, որ 2019թ.–ին առևտրի և սպասարկման կետերում POS–տերմինալների թիվն աճել է։ Դրանց թիվը 8 700–ից հասել է 10 500–ի։ Ճիշտ է, որոշ խոշոր առևտրի կենտրոններում, հատկապես սուպերմարկետներում, կարող է մեկ տերմինալից ավելի լինել, բայց հիմնականում դրանք ոչ մեծ և միջին օբյեկտներ են։

Սարգսյանը հավելեց, որ նման խանութների ու ռեստորանների թիվն ավելանում է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։

Դայակ՝ պետության հաշվին․ որ դեպքերում է պետությունը կիսում ծնողի ծախսը

82
թեգերը:
գործարք, աշխատավարձ, Կենտրոնական բանկ (ԿԲ), բանկային գաղտնիք, բանկոմատ, Բանկ
Ըստ թեմայի
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
Բանկային գաղտնիքը չի օգնի. ԱԺ–ն փողերի լվացման դեմ նախագիծ է քննարկում
Ի՞նչ ունի պաշտոնյայի բարեկամ ուսուցիչը, կամ երբ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

53
(Թարմացված է 21:13 20.01.2021)
Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։

53
թեգերը:
Սահման, արգելք, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան
Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել  են անվտանգության հետ կապված հարցեր
Նիկոլ Փաշինյան

«Ուզում եք ասել` 90 տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է». Փաշինյան

23
(Թարմացված է 21:11 20.01.2021)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։

Նաիրա Զոհրաբյանը հարցրել էր, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, երբ ասել է, որ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը` Շուշին թողնելով մեր վերահսկողության տակ։

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։  Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,–ի պատասխան Զոհրաբյանի նշեց վարչապետը։

Նրա խոսքով` ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, դա միֆ է։ Փաշինյանի վստահեցրեց` միֆ է նաև, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

23
թեգերը:
Շուշի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխությունը»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին
«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան
Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին