Վահագն Վերմիշյան

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

252
(Թարմացված է 17:02 14.02.2020)
Քրեական գործով անցնող անձանց ինքնությունը ԱԱԾ-ից չեն հայտնում, բայց հայտնի է, որ նրանցից 3-ը դատարանի որոշմամբ արդեն կալանավորված են:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։ 

«Նրանցից 3-ը դատարանի որոշմամբ 2 ամիս ժամկետով արդեն կալանավորված են»,–նշված է ԱԱԾ–ի մեկնաբանութան մեջ։

Քրեական գործով անցնող անձանց ինքնությունը ԱԱԾ-ից չեն հայտնում, ինչպես նաև չեն տրամադրում այլ մանրամասներ։

Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5–ին։

ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Նրա ձերբակալությունը տխուր և ուրախ իրադարձություն է. Փաշինյանը վիրավորված է Վերմիշյանից

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել էր։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել Ֆարխոյանին։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։

252
թեգերը:
Կաշառք, կալանք, Քրեական գործ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Վահագն Վերմիշյան
Ըստ թեմայի
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել
Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը` գրավի դիմաց ազատ արձակվել. ԱԱԾ
ԵՊՀ դասախոսին բռնել են կաշառք վերցնելու ժամանակ
Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

53
(Թարմացված է 14:17 19.01.2021)
Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին ներկայացնելիս:  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այդ ռեստարտը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»,–ասաց վարչապետը` նշելով, որ այդ ռեստարտն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան

Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

53
թեգերը:
Հայաստան, կառավարություն, Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար
Քրգործերի քննության արագությունը կմեծանա. Բադասյանը` նոր նախագծի մասին
Արմինե Հարությունյան

Արմինե Հարությունյանը նկարահանվել է իտալական հեղինակավոր «Grazia» ամսագրի համար

24
(Թարմացված է 14:46 19.01.2021)
Ճանաչված հայուհու հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և նորանոր հաջողություններ մաղթել նրան։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, նկարահանվել է իտալական «Grazia» ամսագրի համար։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armina 🇦🇲 (@deararmine)

Արմինեի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և մոդելին նորանոր հաջողություններ մաղթել։

«Գեղեցկուհի, լիքը հաջողություններ քեզ։ Կատարյալ։ Յուրահատուկ»,– գրել են նրանք։

Ավելի վաղ մոդելը նկարահանվել էր «The Muse Fashion» հայկական ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում։

Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։

«Gucci»–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը

Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում նորաձևության բարձր բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։

Ինչ տեսք ուներ «Gucci»–ի հայ մոդելը մանուկ հասակում. լուսանկար

24
թեգերը:
ամսագիր, Արմինե Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ձեր որդին հրաշք է». Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լոլիտան 6–րդ անգամ է ամուսնացել
«Ես սգում եմ բաց աչքերով». Անժելա Սարաֆյանը Instagram–ից ջնջել է բոլոր լուսանկարները
Ի հեճուկս 2020-ի․ որտեղ են ամանորյա արձակուրդներն անցկացրել հայտնի հայերը

Ինչպես անցավ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ակցիան. տեսանյութ

0
(Թարմացված է 14:57 19.01.2021)
Դատական նիստից առաջ դատարանի բակում հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները` չնայած առատ ձյանն ու ցրտին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։

Նրանց ձեռքին պաստառներ էին` «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։

Ասօր` ժամը 13։00-ին, մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

«Արցախում հայրս ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ հուշելով». Լևոն Քոչարյան

0