Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները նախորդներից վտանգավոր են. Փաշինյան

167
(Թարմացված է 22:30 13.02.2020)
Վարչապետի խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում երկրի բյուջե վերադարձած 105 միլիոն դոլարը շատ փոքր ցուցանիշ է։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բեռլինում «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում Գերմանիայի գիտնականների ու փորձագետների առջև ելույթի ժամանակ ասաց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո հանրապետությունն ամեն օր պայքարում է կոռուպցիայի դեմ։

«2018 թվականից կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 միլիոն դոլար է բյուջե վերադարձվել։ Սա բավականին փոքր թիվ է, որը չի բավարարում ո՛չ ինձ, ո՛չ հայ ժողովրդին։ Հակակոռուպցիոն քաղաքականությունը մեր երկրում պետք է ավելի արդյունավետ լինի», – նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո նշանակված պաշտոնյաները չունեն ոչ մի երաշխիք, որ օրենքը խախտելու դեպքում կխուսափեն արդարադատությունից։

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր, բայց կոռուպցիան չի վերացել

«Մեզ համար նախկին ու ներկայիս կոռուպցիա գոյություն չունի։ Մի բան ասեմ` Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները մեզ համար ավելի վտանգավոր են, քան նախորդները»,–ասաց վարչապետը։

Նա նաև մանրամասն մեկնաբանեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն ու ասաց, որ երկրի իրավական դաշտում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Փաշինյանը Գերմանիայում է աշխատանքային այցով։ Փետրվարի 14-ին նա կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

Փաշինյանը շարունակում է դժգոհել. ինչու է ուշանում կոռուպցիայի դեմ պայքարը

167
թեգերը:
հանրաքվե, Գերմանիա, կոռուպցիա, Հայաստան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սուրենյանց. «Կոռուպցիան արմատախիլ անելու համար ինստիտուցիոնալ հիմքեր դեռ չեն ստեղծվել»
ԵՄ-ն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներում առաջընթաց է արձանագրել
ՊԵԿ աշխատակիցը պիտի այնքան վաստակի, որ կոռուպցիայի մասին չմտածի. Անանյան
Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

7
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

7
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

10
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

10
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա