Ոստիկան. արխիվային լուսանկար

Ոստիկանության նախկին պաշտոնյան 46 միլիոն դրամից ավելի գումար է «ստացել». տեսանյութ

71
(Թարմացված է 19:53 13.02.2020)
Ոստիկանության նախկին պաշտոնյան ապօրինի պայմանավորվածություններ է ունեցել: Նա ենթակայի միջոցով տնտեսվարողներից կանխիկ գումար է գանձել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար։

«ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության աշխատակիցը, որը պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետն էր, պաշտոնաթող գնդապետ, ապօրինություններ է կատարել։ Նա 2013-2018թթ տարբեր տնտեսվարող սուբյեկտների հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շենգավիթի նախկին ղեկավարը տնտեսվարողներից խոշոր գումար է հավաքագրել և յուրացրել. տեսանյութ

Բացի այդ, պաշտոնյան ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։

Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

«Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցսպասարկման կենտրոնի» տնօրենը գումար է յուրացրել

 

71
թեգերը:
Ձերբակալում, չարաշահում, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, ոստիկան
Ըստ թեմայի
Այգեկ գյուղի դպրոցի տնօրենն ավելի քան 10 մլն դրամ է յուրացրել դպրոցի բյուջեից. տեսանյութ
Չեն յուրացրել, չարաշահել են. Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են
Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում