Մոխրաման. արխիվային լուսանկար

Պատգամավորները դեմ էին, բայց կողմ քվեարկեցին. արգելված վայրերում ծխողները կտուգանվեն

144
(Թարմացված է 18:45 13.02.2020)
Ազգային ժողովը երկար ու բուռն քննարկումների արդյունքում ընդունեց Առողջապահության նախարարության առաջարկած հակածխախոտային օրենքը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային աղմկահարույց օրինագիծը, որին դեմ արտահայտվողների թվում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական խմբակցության ներկայացուցիչներն էին։

Ծխիր կանոններով. երբ և ինչու են բարձրացնելու ծխախոտի ու ալկոհոլի ակցիզային հարկը

Օրենքն արգելում է ծխելը հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարված որոշ փոփոխություններ անընդունելի որակեցին անգամ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամները։

Սասուն Միքայելյանն առաջարկեց դեմ քվեարկել օրինագծին կամ այն հետ ուղարկել լրամշակման։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը նշեց, որ նախարարությունը խոստացել է մի բան,  ներկայացրել ուրիշ բան։ «Պետք է դեմ քվեարկել օրենքի նախագծին»,– ասաց նա։

Օրինագծի առաջին տարբերակից երկրորդ ընթերցման համար ներկայացրած նախագծից հանվել է «կիսափակ» տարածք հասկացությունը։ Օրենքն այժմ արգելում է ծխելը միայն փակ տարածքներում: Փոխարենն ավելացվել է «հանրային սննդի բոլոր օբյեկտներ» արտահայտությունը։

Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

Օրենքը տուգանքներ է նախատեսում արգելված վայրերում ծխելու համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ողջունում են նախագիծը, նախաձեռնությունը, բայց տեսնում են որոշ խնդրահարույց կետեր։ Եվ քանի որ խմբակցությունում տարբեր կարծիքներ կան, որոշել են երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը թողնել ազատ:

Այդուհանդերձ, Թունյանն առաջարկեց նախագծի ընդունումից անմիջապես հետո ստեղծել աշխատանքային խումբ՝ օրենքում փոփոխություններ կատարելու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ կողմ է, սակայն պատրաստ են կողմ քվեարկելուց հետո ձևավորել աշխատանքային խումբ՝ շտկելու խնդիրները:

Նախագիծն ընդունվեց ձայների 76 կողմ, 16 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Բրոդսկին վատ օրինակ է, կամ հայերը պատրա՞ստ են սուրճն առանց ծխախոտի խմել

144
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, օրինագիծ, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Պատգամավոր, Օրենք, ծխախոտ
Ըստ թեմայի
Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ
Ինչ սահմանափակումներ են նախատեսված ծխողների համար
Դաս հայ գործարարներին․ ինչպես է «Թոմասյան» ծխախոտը նվաճել Եվրոպան
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

4
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

4
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

7
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

7
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա