Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Նախկին նախարարը չի մասնակցելու «Այո»–ի կամ «Ոչ»–ի քարոզչությանը. ինչո՞ւ

143
(Թարմացված է 13:54 12.02.2020)
Արդարադատության նախկին նախարարը հանցագործություն է համարում ՍԴ–ի դեմ արվող գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»–ի կամ «Ոչ»–ի քարոզչությանը, քանի որ գործընթացը հակասահմանադրական է համարում։

«Ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ, ուստի չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հարցը ոչ թե հակասահմանադրական է, այլ բովանդակային առումով անընդունելի է, պետք է «Ոչ»–ի ճամբար ստեղծեն»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ վտանգավոր տենդենց է նկատվում` եթե որևէ մեկն իր հետ համաձայն չէ, ուրեմն` հակաժողովրդական է։ Հարությունյանը վստահեցնում է` չկա որևէ բռնապետություն, որտեղ նույն մոտեցումը չի եղել։ Արդարադատության նախկին նախարարն ասում է, որ այս ամենը հաշվի առնելով էլ` չի կարելի վարչապետ և ժողովրդավարություն բառերի միջև հավասարության նշան դնել։

Հեղափոխությանն ասում եմ «այո». Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

Մյուս կողմից, սակայն, Դավիթ Հարությունյանն իրեն չի համարում ներկայիս իշխանության կոշտ քննադատողը, քանի որ նա տեսնում է թե՛ լավը, թե՛ վատը։ Օրինակ, դատաիրավական փոփոխությունների փաթեթում նախատեսված են նաև դրական փոփոխություններ։ Հարությունյանն ասաց` անգամ փչացած ժամացույցն օրական երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս։

Հիշեցնենք` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես փետրվարի 11–ին, խոսելով սահմանադրական բարեփոխումներին «Այո» կամ «Ոչ» ասելու մասին, հայտարարել էր, որ որևէ ճամբարում իրենց չեն տեսնում, չեն պատրաստվում դառնալ հակահերոս։

Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

«Օպերա լսեք, հանգստացեք». Նիկոլ Փաշինյանը խոսեց նախագահի որոշման մասին 

143
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Նախարար, Հայաստան, հանրաքվե, ՀՀ արդարադատության նախարարություն, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը
«Ես կառաջարկեի ընդհանրապես ՍԴ–ն վերացնել». ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին
Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են
«Մենք վստահության խնդիր ունե՞նք». ԱԺ փոխնախագահը հանրաքվեի այլ ենթատեքստը չի ընդունում