Երևան. արխիվային լուսանկար

Լավ լուր Սուրենյանից. արևմուտքից տաք օդային հոսանքներ են գալիս Հայաստան

431
(Թարմացված է 10:24 12.02.2020)
Գագիկ Սուրենյանը գրել է, որ գիշերն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Facebook–ի իր էջում լավ լուրը հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Սպասում ենք Միջերկրական ծովից համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցման. Սուրենյան

Նա գրել է նաև, որ այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։

Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն։

Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին

431
թեգերը:
Հայաստան, եղանակ, Գագիկ Սուրենյան
թեմա:
Եղանակը Հայաստանում (688)
Ըստ թեմայի
«Մի սանտիմետր ավելացրու` ցորենը ծածկվի». Սուրենյանի հումորային գրառման արձագանքները
Հյուր ունենք Սև ծովից. Սուրենյանը նորություններ է հայտնել
Գիշերային ցուրտը կմեղմանա. Սուրենյանը գրառում է արել