Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը

179
(Թարմացված է 17:00 11.02.2020)
ՀՀ երկրորդ նախագահն ասաց` հիմնավոր կասկածներ ունի, որ «Մարտի 1»–ի գործի 600 հատորում կան բավարար նյութեր՝ բացահայտելու 10 սպանությունները։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է 2008թ.–ին սահմանադրական կարգը տապալելու մեջ, այսօր հայտարարեց, որ քննությունն իրեն և իր փաստաբաններին չի տրամադրել քրեական գործի կարևոր նյութերը։

«Այս գործի նկատմամբ մոտեցումը խտրական է, ընտրողական։ Մենք չենք ստացել բոլոր նյութերը։ Եթե այս քրեական գործը շենքի հետ համեմատենք, սկսվել է տանիքից՝ սկզբից մեղավոր են նշանակել, հետո ընտրել են հոդվածը, որից հետո աբողջ նյութերից փորձել են ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում»,–դատական նիստի ընթացքում ասաց Քոչարյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, գործում ներառված է ընդամենը երկու նյութ` ստացված Ազգային անվտանգության ծառայությունից։

«Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում։ ԱԱԾ տնօրենը շաբաթը մեկը զեկուցում էր ինձ իրավիճակի մասին, և ես գործում այդ զեկույցներից ոչ մի նյութ չեմ տեսել։ Հիմնավոր կասկած ունեմ՝ 600 հատորում կան բավարար նյութեր՝ բացահայտելու 10 սպանությունները»,–ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ պարզապես չեն ուզում քննություն անել և պատճառներից մեկը կարող է լինել այն, որ դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործին։

«Բացի դրանից, ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե ոչ։ Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է»,-ասաց Քոչարյանը։

Նա հավելեց նաև, որ դատավոր Աննա Դանիբեկյանը բավական դժվար կացության մեջ է՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը, որը 2019թ–ի մայիսին ազատ է արձակել Քոչարյանին կալանքից, այնուհետև դարձել է «ծառայողական կեղծիքի մասին» գործի մասնակից։

«Դուք շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները։ Մենք ձեզ հետևում ենք և տեսնում, որ սա այն ցավոտ կետն է, որը հիշատակելու պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս»,–ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր, ոչ թե առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել էր:

«Մասկի շոու» և ձեռնաշղթաներ. Քոչարյանը խոսել է ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը, պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Քոչարյանը նույնիսկ բանտում էական ազդեցություն ունի գործընթացների վրա. Վարդանյան

179
թեգերը:
Դատարան, Դատավոր, Հայաստան, Աննա Դանիբեկյան (դատավոր), Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (376)
Ըստ թեմայի
Դատարանը քննում է Քոչարյանի գործով դատախազների բողոքը. փաստաբանները դեմ են դատավորին
Իրարանցում դատարանում. Քոչարյանի փաստաբանի ելույթը հունից հանեց տուժողներին
Վճռաբեկում էլ քիչ չեն արմենդանիելյանները. Ալումյանը` Քոչարյանի դատավարության մասին