«Բիլայն» ընկերություն

«Beeline»–ի «հայկական» ապագան կպարզվի 2 ամսից. տեղական օպերատորն «աչք ունի վրան»

211
(Թարմացված է 13:22 11.02.2020)
Ucom–ն ուզում է գնել Beeline–ի հայկական բիզնեսը, որպեսզի ընդլայնի բաժանորդների թիվն ու ենթակառուցվածքը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ երկու ամսից պարզ կլինի` Beeline–ին թույլ կտան վաճառել բիզնեսը Հայաստանում, թե ոչ։

Նա հիշեցրեց, որ գործարքի մասին հայտը ստացել են դեկտեմբերի վերջին, և հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը տա 90 օրվա ընթացքում։

«Եթե մենք եզրակացնենք, որ օպերատորների թվի կրճատման պատճառով նրանց միջև մրցակցությունը կկրճատվի, մենք այդ գործարքին համաձայնություն չենք տա, կամ կտանք, բայց որոշ վերապահումներով», – ավելացրեց Գևորգյանը։

Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ իր հերթին նշեց, որ երկու ընկերություններն էլ (և՛ Ucom–ը, և՛ Beeline–ը) համեմատաբար քիչ բաժանորդներ ունեն, այդ պատճառով երկու բիզնեսների միավորումը նպատակահարմար է։ Պետական հանձնաժողովի տվյալներով` ՄՏՍ Արմենիայի ծառայություններից օգտվում է հանրապետության բաժանորդների 59%–ը, Beeline–ից` 28%–ը, Ucom–ից` 13%–ը (տվյալները հաշվարկվել են sim-քարտերի քանակով, որոնց թիվը յուրաքանչյուր բաժանորդի մոտ կարող է լինել մեկից ավելի)։

«Բաժանորդների մեր բազաները համեմատաբար փոքր են, այդ իսկ պատճառով ավելի լավ է դրանք միավորել։ Առավել ևս, որ երկրի բնակչությունը չի աճում, իսկ եկամուտը նվազում է։ Չէ՞ որ հեռախոսային զանգերի զգալի մասը OTT-ծառայություններ է տեղափոխվել` WhatsApp, Viber և Facebook», – ավելացրեց նա։

Եսայանի խոսքով` ընկերությունների եկամտաբերությունը կրճատվում է, իսկ ծառայությունների սակագները չեն աճում։ Նա հիշեցրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում հեռահաղորդակցության ոլորտը եթե ոչ միակ, ապա սակավաթիվ ոլորտներից է, որտեղ գները չեն աճել, այլև հակառակը` անընդհատ նվազել են։

Մյուս կողմից` ընկերությունը չի ցանկանում կրճատել իր աշխատակազմը։ Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին, և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

«Այս աշխատատեղերը պահպանելու համար մենք ուզում ենք հնարավորինս շատ ծառայություններ վերցնել մեզ վրա և ոչ թե պատվիրել դրանք կողքից։ Դա է պատճառը, որ մեզ համար շատ կարևոր են մարդկային ռեսուրսներն ու Beeline–ի ենթակառուցվածքը», – ասաց Եսայանը։

«Beeline»–ը Ucom–ին վաճառելուց առաջ հաշվի կառնվի ԱԱԾ կարծիքը

Հիշեցնենք, որ Beeline ապրանքանիշով գործում է Veon ընկերությունը, որի գլխամասային գրասենյակն Ամստերդամում է։ Ամենամեծ բաժնետերը LetterOne ընկերությունն է, որի սեփականատերը ռուսաստանցի խոշոր գործարարներ են` Միխայիլ Ֆրիդման, Գերման Խան և Միխայիլ Կուզմիչև։

Նշենք, որ վերջին տարիների ընթացքում Beeline–ը հեռացել է Տաջիկստանի շուկայից։

211
թեգերը:
Հայաստան, Beeline Armenia
Ըստ թեմայի
Իտալացի ինժեներների ծրագրերը Հայաստանում. նոր «օպտիկայից» մինչև Գյումրու հին կենտրոն
Հայաստան եկող ինտերնետային մալուխը գաղտնի չեն վաճառի Ադրբեջանին. վրացի պաշտոնյա
Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում
Сирун Минас

Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

4
Լուսանկարում երևում է, որ Սիրունը ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Նորաթուխ մայրիկ, պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջում որդու ծնվելուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

Լուսանկարում երևում է, որ Սիրունն ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։ Հետևորդները շատ են հավանել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։

«Սիրուն ջան, շնորհավորում եմ, առողջ և հաջողակ բալիկ մեծանա»,« Աստված օրհնի ու պահպանի ձեր ընտանիքը»,« Սիրունի սիրուն ընտանիքը»,«հրաշք զույգ եք»,–գրել են նրանք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք, Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։ Որդու անունը Սիրունը դեռ չի հայտնել։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

4
թեգերը:
դերասանուհի, ամուսին, երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուն Մինասը գիտի` ինչու է Երևանում խինկալին ավելի համեղ, քան Թբիլիսիում. լուսանկար
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». հղի Սիրուն Մինասը մոր հետ լուսանկար է հրապարակել
Անհավանական գեղեցկություն․ սևամորթ հայ բժշկուհի ու շոուվուման Սիրուն Մինասը հղի է
ՀԴՄ

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

4
(Թարմացված է 15:03 10.08.2020)
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման ավելի շատ դեպք է գրանցել, քան 2018թ-ի հունվարից հետո իրականացրած այլ ստուգումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք: Ըստ ՊԵԿ-ի, սա 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Խախտումներն արձանագրվել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների իրականացրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ ՊԵԿ-ը եզրակացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներն ավելի շատ հարկային անկարգապահություն են դրսևորել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Կոմիտեն զգուշացնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարկ վճարողներին էլ հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

4
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)