ԱԱԾ. արխիվային լուսանկար

ԱԱԾ–ն Հայաստանում ֆինանսական բուրգի մասնաճյուղի գործունեություն է բացահայտել

350
(Թարմացված է 12:07 11.02.2020)
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու, արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։ Տեղեկությունը հաղորդում է ծառայության պաշտոնական կայքը։

Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել

ԱԱԾ–ի ստացած փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:

ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում

«Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում, անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին,–ասվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու, արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։

ԱԱԾ նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում. «Ժողովուրդ»

350
թեգերը:
Հայաստան, ֆինանսական բուրգ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին
Շանտաժով փող են աշխատել. ԱԱԾ–ն 7 տարվա վաղեմության դեպք է բացահայտել
Վանեցյանը պատրաստվո՞ւմ էր հեղաշրջման. ԱԱԾ-ն պատասխանել է վարչապետի աներորդուն