ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանն այլևս իշխանությունը յուրացնելու համար չեն մեղադրվում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, նախաքննական մարմնի կողմից նրանց առաջադրված նախկին մեղադրանքները փոփոխվել են։
Բաբլոյանի և Բաբայանի գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է որոշել քննչական մարմինը
Այսպես` եթե մինչ այս նախկին պաշտնյաները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը և պաշտոնեական կեղծիք կատարելը), ապա այժմ մեղադրանքի մի մասը` 300 հոդվածը փոխարինվել է 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Այս փոփոխությամբ, ըստ էության, առաջադրված մեղադրանքը մեղմացվել է, քանի որ, եթե 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված էր 10-15 տարվա ազատազրկում, ապա նոր առաջադրված 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 2-6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։
Հիշեցնենք, մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազությունը չէր հաստատել Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունն ու որոշում էր ընդունել գործը լրացուցիչ քննության վերադարձնելու։
Արա Բաբլոյանին էլ մեղադրանք առաջադրվեց. նա պատրաստվում է ապացուցել, որ արդար է
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը։
«Այսօր ուրախ ենք հայտարարել, որ մեր բոլորի բաղձանքն իրականացվել է։ Մեր շնորհակալությունը Պաֆոսի քաղաքապետ պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որևէ վարանման և երկմտանքի հաստատեց արդարությունը, երախտագիտությունն ենք հայտնում նաև քաղաքի ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Կիպրոսում հայ համայնքը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանությունից հետո։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երեք քաղաքացուց բաղկացած խումբը բարձրացել է Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և չի կարողացել իջնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը։
Երիտասարդները վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները 16-ամյա Ա․ Բ․-ին և 39-ամյա Վ․ Խ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։
Փրկարարները նաև 30-ամյա Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Մասկա» շոուի ժամանակ խուսափել է գովազդել ադրբեջանական թեյը։ Սա նկատել է լրագրող և հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և դրա մասին գրառում արել իր Telegram ալիքում։
Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել
«Հաղորդման գլխավոր հովանավորն է «Ազերչայը»: Ժյուրին գնահատում է մրցույթի մասնակիցներին և խմում «Ազերչայի» լոգոտիպով բաժակներից: Աչքի է զարնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ չի խմում, կամ բաժակը դնում է սեղանին այնպես, որպեսզի «Ազերչայ» մակագրությունը չերևա: Ուշագրավ պատմություն է, իհարկե. Գարիկը հայ է, իսկ հովանավորը` ադրբեջանցի։ Հաշվի առնելով հակամարտությունը` հակառակ պահվածքը, հավանաբար, շատ հարցեր կառաջացներ», – գրել է Սոբչակը։
Գարիկ Մարտիրոսյանը դեռևս չի մեկնաբանել դիպվածը։
«Ազերչայը» 2020-ի մարտից «Մասկա» հաղորդման հովանավորն է։
Նշենք, որ շոումենը ժյուրի է «Մասկա» հաղորդումում և չի կարող ազդեցություն ունենալ գլխավոր հովանավորի ընտրության վրա։