Էդմոն Մարուքյան

«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է

243
(Թարմացված է 12:27 09.02.2020)
Էդմոն Մարուքյանի ելույթը շատերին էր տպավորել, անկախ քաղաքական կողմնորոշումից, մարդիկ նրա ելույթում ճշմարտություն են տեսել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտնի նիստից հետո նամակներով իրեն սպառնում են։

«Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին...»,– նշել է նա։

Մեկնաբանություններում Մարուքյանը պատասխանելով հետևորդների հարցերին` նշել է, որ երկուշաբթի օրը հաղորդում է տալու ոստիկանությունում, բայց այս կերպ ահազանգում է, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ ատելության մթնոլորտ է տիրում։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ նիստին, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում վարչապետը, ըստ Մարուքյանի, սպառնում է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դեմ լինել կամ իրավական ճանապարհով բողոքարկել նախագիծը, պատգամավորը հայտարարեց, որ բազմաթիվ ընթացակարգային խախտումներ կան, և նախագիծը չի կարող գնալ հանրաքվեի։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց որոշման նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։

Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա

243
թեգերը:
Facebook, սպառնալիք, Նիկոլ Փաշինյան, ԱԺ, հանրաքվե, Էդմոն Մարուքյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (87)
Ըստ թեմայի
«Այս օրերին ԱԺ-ում անկազմակերպ և խուճապային իրավիճակ էր». Սամսոնյան
Արմեն Սարգսյանը կարծիք ունի, բայց չի կարող արտահայտել. նախագահը հիշել է հին կատակը
Հանրաքվե անցկացնելու նախագիծը փոխանցվել է Սարգսյանին