Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн

«Փաշինյանը խախտել է անմեղության կանխավարկածը». մաքսակետի տեսուչի փաստաբանները վրդովված են

300
(Թարմացված է 21:28 08.02.2020)
Բավրայի մաքսակետի աշխատակիցը, որը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, հայտարարել է, որ հրաժարվում է առերես հարցաքննությունից։ Փաստաբանները վստահեցնում են, որ նրան խոշտանգելով հարցաքննել են։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է անմեղության կանխավարկածը։ Նման հայտարարությամբ են հանդես եկել փաստաբաններ Վահան Հովհաննիսյանն ու Սյուզաննա Խչեյանը։

Հայտարարությունն առնչվում է Բավրայի մաքսակետի տեսուչի գործին։ Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ նա կաշառք է ստացել Հայաստան ներկրվող բեռը մաքսային հսկողության չենթարկելու համար։

Բացահայտված փաստի մասին, մինչ նախաքննական մարմնի պաշտոնական հայտարարությունը, ՀՀ կառավարության նիստում հայտնել էր Փաշինյանը։

Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա

Փաստաբանները հղում են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Իր վերոգրյալ հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խախտել է առերևույթ հանցագործության կատարմանը առնչություն ունեցող անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև կանխորոշել ողջ քննության հետագա ընթացքը և մեղադրական դատավճռի կայացումը»,–ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Ըստ նրանց` վարչապետի հայտարարությունից հետո վարույթն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, «կանաչ լույս» է ստացել իրականացնելու ցանկացած՝ «անգամ օրենքով արգելված քննչական ու դատավարական գործողություններ` վարչապետի ուղղակի «ցուցումը» կատարելու և անձանց առերևույթ հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար»։

Փաստաբանները հայտնում են նաև, որ 2020 թվականի փետրվարի 7-ին երկու կասկածյալների միջև առերեսում է կատարվել, որից առաջ իրենց պաշտպանյալը հայտնել է, որ երկու գիշեր չի քնել, Երևան քաղաքի քննչական վարչության ձերբակալվածների պահման վայրում ընդունել է մի քանի դեղահաբ, ուստի հրաժարվում է քննչական գործողությանը մասնակցելուց, քանի որ չի գիտակցում քննչական գործողության էությունն ու բովանդակությունը, պատշաճ ու ողջ ծավալով չի ընկալում կատարվող գործողության նշանակությունը։

Չնայած դրան, քննիչը կատարել է առերես հարցաքննությունը։

Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` 2020թ–ի փետրվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։

Փաշինյանը վստահեցրել էր` կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները։

Մեկ օր անց ԱԱԾ–ն հայտնեց, որ Բավրայի մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային 2 տեսուչ 2020 թ. հունվարի 25-ին 3000 դոլար կաշառքի դիմաց համաձայնության են եկել բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ հետ, որ առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնեն այդ կազմակերպության` Վրաստանից ներկրվող 4.5 տոննա քաշով բեռը:

Իսկ արդեն 2020թ. փետրվարի 6-ի առավոտյան Վրաստանից մուտք գործած բեռնատարի անխոչընդոտ մուտքն ապահովելու համար մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որ 200 դոլարի դիմաց մաքսակետում իր գործողություններով շեղի մաքսային այլ տեսուչների և մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, որպեսզի բեռն առանց մաքսազերծման հեռանա մաքսատան տարածքից։

Բայց ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները բռնել ու բերման են ենթարկել մաքսավորներին, որոնցից մեկը խոստովանել է հանցագործությունը։

Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

300
թեգերը:
Բավրա, փաստաբան, մաքսանենգություն, ավտոմաքսատուն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը
Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. գործարարը դիմել է ԱԱԾ
ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում