Գագիկ Խաչատրյան

Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը

693
(Թարմացված է 11:54 08.02.2020)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետությանը պատճառված 1 747 195 905 դրամի նյութական վնասի դեպք է բացահայտել։ Հայաստանից փախած նախկին պաշտոնյայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ֆինանսների նախկին նախարարի ու նրա տեղակալներից մեկի վերաբերյալ կոռուպցիոն նոր գործարք է բացահայտել։

Ըստ ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության` 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, որի անունը դեռևս չի հրապարակվում, ֆինասների նախարարի հետ նախնական համաձայնությամբ մաքսային մարմիններն արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրվակով կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք է բերել 8 500 հատ էլեկտրոնային կողպեք։

Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 2 282 387 249 ՀՀ դրամ։ Նախաքննությունը, սակայն պարզել է, որ իրականում մաքսային մարմիններն ընդամենը 2000 կողպեքի կարիք են ունեցել, ավելին` 2019 թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ դրանցի միայն 251–ն է փաստացի օգտագործվել։

Բացահայտման արդյունքում հաշվարկվել է, որ 2 բարձրաստիճան պաշտոնյաները պետությանը պատճառել են 1 747 195 905 դրամի նյութական վնաս։

ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Բայց, քանի որ նա 2018 թ.–ի հունիսին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարարը եղել է Գագիկ Խաչատրյանը, որն արդեն իսկ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար և այժմ կալանավորված է: Նախաքննության ընթացքում Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառած վնասից 800 միլիոն դրամը։

Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան

693
Ըստ թեմայի
Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը
Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը
Զուրաբյան. «Մենք դեռ 2013-ին բացահայտել էինք Սերժ Սարգսյանին առնչվող կոռուպցիոն գործարքը»