Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը կարծիք ունի, բայց չի կարող արտահայտել. նախագահը հիշել է հին կատակը

254
(Թարմացված է 12:36 12.02.2020)
Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել մի քանի ԶԼՄ–ի և անդրադարձել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է այս կամ այն օրենքի վերաբերյալ խորհուրդ տալ, բայց սխալ է համարում գործադիր իշխանության գործունեությանը խառնվելը։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա իր տեսակետն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու պատասխանելով հարցին`արդյոք ստորագրելո՞ւ է ԱԺ–ի` համաժողովրդական հանրաքվեի մասին որոշումը։

«Ինչ-որ սպասելիք կա նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով: Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երևույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն»,– ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է` իրավիճակը հաճախ իրեն հիշեցնում է խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ողջ սովետական ժողովրդին։

«Քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են: Եվ այդ սահմանափակության սահմաններում, կարծում եմ, պետք է աշխատել»,– ասել է նա:

Սարգսյանը շեշտել է` նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում:

«Սա բավականին կարևոր խնդիր է: Բերեմ շատ ավելի պարզ օրինակ: Ենթադրենք նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը: Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում: Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում»,– ասել է նա:

«ԵԽԽՎ-ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել». Դանիելյանը` ՍԴ–իշխանություն վեճի մասին

Սարգսյանի խոսքով` նմանատիպ օրինակները բազմաթիվ են:

«Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եվ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել»,– ասել է ՀՀ նախագահը:

Ըստ Սարգսյանի` մեր կյանքը շատ ավելի բարդ է, քան օրենքներն են: Ամենակարևոր օրենքը՝ Սահմանադրությունն, այն սահմաններն են, կարմիր գծերը, որոնք մենք չպետք է անցնենք:

«Սակայն այդ կարմիր գծերի ներսում կյանքն է եռում և իր օրինաչափությունն ու օրենքներն ունի: Հետևաբար, եթե հնարավորություն լիներ դիմել Ազգային ժողովին և ասել՝ հարգելի պատգամավորներ, նախագահն այս օրենքը ուղարկում է կրկին ձեր ուշադրությանը և գտնում է, որ այսպիսի վտանգներ կան... Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական...»,– նշել է նա։

Սարգսյանը վստահեցրել է, որ ուշիուշով հետևել է վերջին օրերին կատարված իրադարձություններին:

«Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իր վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել-չստորագրելուն»,– շեշտել է նա:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա, ըստ նախագահի, դրանից պետք չէ վախենալ։

«Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել»,– ասել է նա:

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի փետրվարի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: ԱԺ–ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։

Հովակիմյան. «Նախագիծը քննադատատողների խոսքի հիմքում ընտրակեղծարարության հոգեբանությունն է»

254
թեգերը:
Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան
«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ
ՍԴ փոփոխությունների նախագիծն ուղարկեք Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ կոչը ՀՀ իշխանություններին
«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում
Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Ստեփանակերտի ծննդատունն ադրբեջանական հրթիռակոծությունից հետո

Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ

13
(Թարմացված է 18:37 28.10.2020)
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Շուշիի և Ստեփանակերտի հրթիռակոծությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմական հանցագործությունը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,– գրել է Նաղդալյանը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

13
թեգերը:
հրթիռակոծություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
«Մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա». Արծրուն Հովհաննիսյան
Լոռի, ստուգայցեր

Ալավերդիում և Ստեփանավանում խախտումները շատացել են. ստուգայցերի արդյունքները

15
(Թարմացված է 18:34 28.10.2020)
Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, կազմվում է արձանագրություն։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շուրջ 4 տասնյակ ստուգայցեր են իրականացրել Ալավերդիում և Ստեփանավանում և արձանագրել են, որ խախտումները շատացել են։

«Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս ոլորտներում գործող տնտեսավարողների մոտ այսօր արձանագրել են հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ։ Ռազմական դրության շրջանում տնտեսավարողների կողմից նկատվում է կանոնների պահպանման հանդեպ զգոնության թուլացում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հաճախակի են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետ ի խախտումները․ տնտեսավարողների մի մասը թյուրիմացաբար կարծում է, թե այս նորմն ուժը կորցրել է։

Երբեմն թերի են լրացվում ջերմաչափման և ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, իսկ որոշ տնտեսավարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։

Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը

«Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, որոշ թերություններ տեղում շտկվում են: Խախտումների արձանագրման դեպքում կազմվում է արձանագրություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման, այլապես կկիրառվի վարչական պատասխանատվության միջոցներ։

Նշենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրացվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք։ Ընդհանուր վարակվածների թիվը 82651 է։

15
թեգերը:
ստուգումներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ), համաճարակ, կորոնավիրուս, Ստեփանավան, Ալավերդի
Ըստ թեմայի
COVID-19-ով հիվանդ 186 մարդու համար Հայաստանի հիվանդանոցներում տեղ չկա
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
«Մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա». Արծրուն Հովհաննիսյան

«Բայրաքթարները» ՀՀ սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքներ են անում. ի՞նչն են դիտարկում

0
«Հայաէրոնավիգացիայի» և ԱԱԾ–ի մասնագետները տեսաձայնային փաստերի համադրմամբ ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ` Էրզրումի կենտրոնում պտտվող կապի և հրամանատարական թռչող օբյեկտն է ղեկավարում ադրբեջանական գործողությունները։

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: ՀՀ կառավարությունը հրապարակել է «Հայաէրոնավիգացիայի» տեխնիկական տնօրեն Գևորգ Սիմոնյանի հետ հարցազրույցի տեսագրությունը։

Դիտարկվող տարածքները Գյումրու և Երևանի օդանավակայաններն են։ Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն «Հայաէրոնավիգացիայում» նկատել են սեպտեմբերի 27-ից:

«Բայրաքթարները` Եվլախի մոտից և Գյանջայի օդանավակայանից։ Այս ինքնաթիռները չեն մտնում Ղարաբաղի օդային տարածք, այլ աշխատում են 30-40 կմ ավելի հեռու»,–ասում է Սիմոնյանը։

«Հայաէրոնավիգացիայի» և ԱԱԾ–ի մասնագետները տեսաձայնային փաստերի համադրմամբ ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ` Էրզրումի կենտրոնում պտտվող կապի և հրամանատարական թռչող օբյեկտն է ղեկավարում ադրբեջանական գործողությունները։

Օդաչուներից մեկը հայտնում է, որ «Բայրաքթարից» կոորդինացիոն տվյալները կարող են փոխանցվել օդային հրամանատարական կետին, իսկ այնտեղից էլ արդեն` ինքնաթիռներին։ Սա մի քանի անգամ արագացնում է մարտական գործողությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
հետախույզ, Թուրքիա, «Բայրաքթար» ԱԹՍ
Ըստ թեմայի
«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը
Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել. տեսանյութ
Ավստրիան դադարեցնում է «Բայրաքթար» ԱԹՍ–ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը