Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա

462
(Թարմացված է 18:10 08.02.2020)
Սահմանադրական դատարանի շուրջ ներկա ու նախկին իշխանությունների համատեղ ջանքերով ստեղծված ճգնաժամի լուծումն ի վերջո մնաց ՀՀ շարքային քաղաքացու ուսերին։ 2 ամիս քարոզարշավ, ընտրական խաղեր ու խարդավանքներ, ու այս ամենի դիմաց միլիոնավոր դրամներ` ՀՀ քաղաքացու գրպանից։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի քաղաքականացված զանգվածի հետաքրքիր ժամանցն առնվազն 2 ամսով ապահովված է։ Մեկնարկն արդեն տրված է։ ԱԺ–ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փետրվարի 7-ին վարպետորեն փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։ «Կստորագրի, թե չի ստորագրի» հարցն այս պահին աշխատատեղերի, աղքատության, կոռուպցիայի խնդիրներ ունեցող, վարկերի տակ կքած ՀՀ քաղաքացիների համար դարձել է թիվ մեկ խնդիրը։

Քանի դեռ ՍԴ–ում ճգնաժամը հաղթահարված չէ, շարունակելու են քայլեր ձեռնարկվել. ԱԽ քարտուղար

Ու թեև վարչապետ Փաշինյանը երեկ ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ նախագահը համաձայնել է ստորագրել փաստաթուղթն ու առաջիկայում ինքն այդ մասին կհայտարարի, Արմեն Սարգսյանն առայժմ ո՛չ ստորագրել է, ո՛չ էլ հայտարարություն արել։

Նախագահի լռությունը չի կարող երկար ձգվել։ ԱԺ ընդունած նախագիծը ստորագրելու համար նա 3 օր ժամանակ ունի։

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Հանրաքվեի մասին օրենքը նախատեսում է նաև այն դեպքերը, որոնք կարող են խոչընդոտել հանրաքվեի անցկացումը։

Նման բան կարող է լինել միայն նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նոր նախագահ նշանակվի ու անցնի պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, կամ եթե Հայաստանում կամ դրա 1/3 մասում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվի։ Այս դեպքում օրենքը թույլ է տալիս հանրաքվեի մասին հիշել միայն արտակարգ դրությունը վերացվելուց հետո:

Բայց եթե օրենքի նախատեսած այս բարդությունները մեր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի առաջ չկանգնեն, հանրաքվեն կանցկացվի նախագահի կողմից այն նշանակելու մասին որոշումն ընդունելու օրվանից նվազագույնը 50, առավելագույնը` 65 օր հետո։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը շուրջ 2 ամիս ապրելու է քարոզարշավի մթնոլորտում։

Հերթական «հանդեսի» ակնկալիքով տարված հանրությունը, սակայն, կարծես թե առայժմ չի գիտակցում, որ դրա գխավոր հովանավորն ինքն է` իր գրպանից վճարած հարկերով ու իշխանությանը վստահած բյուջեով։

Հասկանալու համար, թե ՍԴ անցանկալի դատավորներից ազատվելու համար մոտավորապես ինչ գին պետք է վճարի ՀՀ քաղաքացին, Sputnik Արմենիան փորձեց վեր հանել ոչ վաղ անցյալի ընտրությունների ծախսերը։

2015թ.–ի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն, օրինակ, Հայաստանի բյուջեից 1 մլրդ 786 մլն 759 հազար 900 դրամ։ 

Իսկ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար պետական բյուջեից գրեթե կրկնակի ավելի` 2 մլրդ 567 մլն 144 հազար 200 դրամ է ծախսվել։ 

2020թ.–ի հանրաքվեի վերջնական ծախսը կհաշվարկի կառավարությունը, բայց արդեն իսկ պարզ է, որ այն ավելի մոտ կլինի 2018–ի ծախսերին, քանի որ ընտրատեղամասերի տեխնիկական ապահովման, ընտրական գործընթացում ներգրավված անձանց աշխատավարձի չափերով ու նույնիսկ գրասենյակային նյութերի ու կապի ծառայությունների գներով ներկա իրողություններն ավելի մոտ են 2018թ.–ի, քան 2015թ.–ի գներին։

Այնպես որ, Սահմանադրության մի հոդվածի փոփոխությունը պետության համար կարժենա մոտավորապես 2.5 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, այս տարի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներն ու երեխաների ծննդյան միանվագ աջակցությունն ավելացնելու համար կառավարությունը բյուջեից ուղիղ 2.5 մլն դրամ էր հատկացրել։ 

Ստացվում է, որ եթե անցանկալի 7 դատավորներին «կամավոր» թոշակի ուղարկելու համար ՀՀ քաղաքացին իր գրպանից պետք է տարեկան 90 մլն 796 հազար 992 դրամ վճարեր, խաղադրույքը հիմա ավելի քան 2.5 անգամ ավելացել է։

Բայց, եթե իշխանությունը որոշել է, որ նպատակին հասնելուց հետո միջոցն արդարացվելու է, մնում է հուսալ, որ միջոցն իսկապես անտեղի չի ծախսվելու, ու ՍԴ–ի ճգնաժամը հանրաքվեով լուծելուց հետո ՀՀ քաղաքացին վերջապես կկարողանա ապրել հեղափոխությամբ խոստացած օրենքի երկրում։

Հանրաքվեն կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվի, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Նշենք, որ 2018թ.–ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի։ Որպեսզի սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, դրանց «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։

Հանրաքվեի դրվելու համար սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է տապալվի. ինչպե՞ս

462
թեգերը:
Հայաստան, հանրաքվե, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, Արմեն Սարգսյան, Հրայր Թովմասյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան
Հրայր Թովմասյանի հարցը կորոշվի հանրաքվեով. «Իմ քայլի» նոր առաջարկը
Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ
Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ովքե՞ր կփոխարինեն Հրայր Թովմասյանին ու մյուսներին. փնտրվում են նոր դատավորներ. «Հրապարակ»
Սոթքի ճանապարհին

Ինչպես չսխալվել սահմանները գծելիս․ պարզաբանում է ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը

34
(Թարմացված է 10:59 03.12.2020)
Որպես հիմք պետք է վերցնել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմանի խորհրդային կոորդինատները։ Հնարավոր է՝ կողմերը փոխզիջումային մոտեցում ցուցաբերեն և համաձայնեն կտրել սահմանի՝ ոլորուն ռելիեֆով հատվածները։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցում ամենաճիշտը կլինի որպես հիմք վերցնել խորհրդային սահմանը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Ստեփանյանը։ Խորհրդային տարիներին սահմանը շատ հստակ էր՝ աշխարհագրական կոորդինատներով, նույնիսկ միութենական հանրապետությունների միջև, հավելել է նա։

Ժամանակին նա նմանատիպ խնդիրներ ուսումնասիրել է վրացի գործընկերների հետ՝ Վրաստանի հետ սահմանագծման համար։ Արխիվում առանձին հանրապետությունների միջև նշված սահմաններով փաստաթղթեր են պահպանվել դեռևս անցյալ դարի 20-ական թվականներից՝ ԽՍՀՄ կազմում Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմավորման ժամանակներից ի վեր։ Այն ժամանակ ինչ-ինչ բաներ պարզվեցին Թբիլիսիի արխիվներից (որը ԱԽՖՍՀ-ի կենտրոնն էր), ինչ-որ բան էլ հայտնաբերվեց Մոսկվայի միութենական արխիվներում։ Անկասկած, նույնպիսի տվյալներ կան Ադրբեջանի հետ սահմանի հետ կապված, հավելել Է գեներալ Ստեփանյանը։

Այն բանից հետո, երբ կուսումնասիրվեն իրավական, քաղաքական, տնտեսական և այլ բաղադրիչները, հնարավոր կլինի Ադրբեջանի հետ միջպետական հանձնաժողով ստեղծելու առաջարկ անել։

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

Նույնիսկ Վրաստանի հետ հայկական սահմանը որոշված է դեռ միայն մոտ 60 տոկոսով։ Ադրբեջանի հետ ավելի բարդ կլինի, քանի որ սահմանը քարտեզի վրա շատ ոլորուն է, բացի այդ, այն անցնում է խիստ կտրտված տեղանքով, նկատել է Ստեփանյանը: Հնարավոր է՝ հատուկ քննարկումներ անհրաժեշտ լինեն Սոթքի ոսկու հանքավայրում սահմանի վերաբերյալ, հավելել է նա:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը կողջունի նման մոտեցումը, քանի որ դա կհեշտացնի սահմանի պահպանությունը։ Հավանաբար նրանք էլ կցանկանան ազատվել սահմանի ոլորուն գծից։ Այն չափազանց շատ տեխնիկա և մարդ կպահանջի, դա երկու կողմին էլ ձեռնտու չէ։ Այդ հարցերը, կարծում եմ, կլուծվեն փոխզիջումային եղանակով»,-ավելացրել է նա։

Ավելի բարդ կլինի հստակեցնել ստատուս-քվոյի գիծը Արցախում։ Բայց քանի որ արդեն հաստատված է, թե որ գյուղն ում է մնում, ապա այստեղ էլ կարելի է որպես հիմք վերցնել նախկին ԼՂԻՄ կոլխոզների և սովխոզների սահմանների մասին խորհրդային տվյալները։

Սահմանները որոշելիս պետք է առաջնորդվել 2017 թվականին ԵԱՀԿ շրջանակներում կայացած միջազգային խորհրդաժողովում մշակված սկզբունքներով, հավելել Է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում բարձրացվեց Սոթքի հանքավայրով անցնող սահմանի հարցը։ Այժմ այնտեղ կանգնած են հայ և ադրբեջանցի սահմանապահները, հանքի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում։

34
թեգերը:
Լևոն Ստեփանյան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Սահման
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել
Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ
Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան
Երևան. բողոքի ակցիա

Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը

413
(Թարմացված է 10:16 03.12.2020)
Ընդդիմության թեկնածուն կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետը. նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այսօր, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները պատրաստվում են հայտարարել վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը Հայաստանի 3–րդ Հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։

Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուն։ Դա նշանակում է, որ նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը` պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։

Մանուկյանը հոկտեմբերի 27–ին, Արցախի պատերազմից մեկ ամիս անց, կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին։

Նա առաջարկել էր բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը, Արցախի հետ միասին ստեղծել Պաշտպանական միասնական կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների և միջազգային կառույցների հետ։ Այն ժամանակ Մանուկյանը զգուշացրել էր. «Հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»։

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ 16 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

413
թեգերը:
ընդդիմություն, Վազգեն Մանուկյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Վարդևանյանը՝ աղմկոտ հանդիպման մասին
Ռազմական գործում մեծամիտ լինելն անթույլատրելի է, կամ ո՞րն է հայերի կորուստների պատճառը
Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին