Վիտալի Բալասանյան

«Հերքում ենք նմանօրինակ սին ենթադրությունները». ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Վիտալի Բալասանյանին

186
(Թարմացված է 15:51 07.02.2020)
ԱԳՆ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկություն տարածելուց

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ժնևյան հանդիպման վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ Նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է Բալասանյանին ուղարկած պատասխանը։

«Եվս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է ՀՀ ԱԳՆ պատասխանում:

11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: Նա հետաքրքրվել էր` արդյո՞ք այդ հարցը ներառված է եղել ժնևյան օրակարգում:

Գրիգորյան. «Ի տարբերություն ժնևի, Նուրսուլթանում Սիրիայի շուրջ եկան ընդհանուր հայտարարի»

Նշենք, որ Ժնևում հունվարի 29–30–ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

186
թեգերը:
Աննա Նաղդալյան, Վիտալի Բալասանյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (323)
Ըստ թեմայի
Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ-ն համատեղ հայտարարություն են տարածել
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց
Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները գործոն չեն խաղաղ գործընթացում. ՀՀ ԱԳՆ