ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` իշխանական շրջանակում արդեն ՍԴ նոր դատավորների հավանական թեկնածուներ են քննարկում։
«Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաև ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ»,– գրում է թերթը։
Ըստ թերթի` Վլադիմիր Վարդանյանը եվրոպական կառույցների հետ լավ հարաբերություններ ու փորձ ունի, տիրապետում է լեզուների։
Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ն փետրվարի 6-ի արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
ՀՀ նախագահի ստորագրելուց հետո Հայաստանում կկայանա հանրաքվե։ Իսկ նախագծի ընդունումից հետո ՀՀ ՍԴ 7 դատավորներին, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, սպասվում է պաշտոնանկություն։ Իսկ ՍԴ նոր կազմը կընտրվի արդեն նոր Սահմանադրությամբ` կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի հաջորդաբար առաջարկած թեկնածուներից։
Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է ՀԱՊԿ–ի անդամ։ Ինչքան էլ մենք համարել ենք, որ ՀՀ անվտանգության երաշխավորն ինքը ՀՀ–ն է, նկատի ենք ունեցել նաև այն իրավապայմանագրային բազան, որը Հայաստանը ստեղծել է իր հարաբերությունների շնորհիվ։ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում անկհայտորեն նոր գործոն է ավելացել` ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դրական երևույթ է, և նրանց ներկայությունն անվտանգային խնդիրներ լուծելու համար է տեղի ունեցել։ Վարչապետը նշեց` ԼՂ–ում խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման վրա, որպեսզի Հայաստանը կարողանա լիարժեք կատարի իր գործառույթն Արցախի անվտանգության հարցով։
Փաշինյանը վստահեցրեց` եթե խաղաղապահներն Արցախում չլինեին, հնարավոր է` չկարողանար ՀՀ–ն այդ գործառույթն իրականացնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Թվերը, որ տարբեր շրջանակներ շրջանառում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Նույնականացման գործընթացի արդյունքում ավելի հստակ տվյալներ կունենանք. վերջնական ցուցակը կհրապարակի պաշտպանության նախարարությունը»,–ասաց Ավինյանը։
Նա հիշեցրեց, որ կան նաև անհետ կորածներ, և վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու։
Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է
Ինչ վերաբերում է ծանր վիրավորներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150–ը։ Նա հավելեց, որ պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին կտրամադրվի լավագույն ստանդարտներով պրոթեզավորում։
Նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար կտրամադրվեն վկայագրեր
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած, սակայն անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին վերջնական տվյալներ դեռ չկան։
Ադրբեջանը հունվարի 20-ին հայկական կողմին արգելել է զոհվածների աճյունների որոնումներ կատարել