Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

256
(Թարմացված է 20:05 06.02.2020)
ՀՀ վարչապետը կարծում է, որ գործող Սահմանադրությամբ գործարք է կնքվել Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի միջև։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սահմանադրական դատարանում ներկայում պաշտոնավարում են Լևոն Տեր-Պետրոսյանի նշանակած 2 անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 և 2029թթ–ին, Սերժ Սարգսյանի նշանակած 2 անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 և 2037 թթ-ին, Հովիկ Աբրահամյանի առաջարկով ընտրված 1 անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027թ.–ին, Գալուստ Սահակյանի առաջարկով ընտրված 1 անդամ` պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031թ.-ին և Արա Բաբլոյանի առաջարկով ընտրված 1 անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035թ.-ին։

Այս պատմական էքսկուրսն ԱԺ արտահերթ նիստում, իր ելույթում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` այս ամենի արդյունքում, թեև այսօր գործող Սահմանադրությամբ ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց գործող անդամներից ոմանք պաշտոնավարելու են որոշ դեպքերում մինչև 3 անգամ ավելի երկար։

ՍԴ նախագահը Սահմանադրությամբ պետք է պաշտոնավարի մինչև 6 տարի, բայց 2018թ.-ին նշանակված Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2035թ–ին։

Մարդակերները ժողովրդավարությունից են խոսում. Ալեն Սիմոնյանը բաց ակնարկներ արեց ԱԺ ամբիոնից

«Հրայր Թովմասյանի դեպքն առանձին պատմություն ունի։ Լինելով Սերժ Սարգսյանի մարդը` նա ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստն իր սեփական պլաններին հարմարեցնելու համար։ Գործարք է կնքվել Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի միջև այն մասին, որ եթե Հրայր Թովմասյանը ստեղծում է տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու իրավունք է տալիս, ապա այդ նույն տեքստը պետք է նաև իրեն պաշտոնավարելու իրավունք տա` մինչև 2035թ.-ը»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կարող է կատարվել բացառապես ՍԴ թույլտվությամբ։

Մինչ ԱԺ–ն փորձում է պաշտոնանկ անել Թովմասյանին, ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում

«Այսինքն` Հայաստանի ժողովուրդը կարող է ցանկանալ որևէ փոփոխություն անել Սահմանադրության մեջ, բայց ՍԴ–ն կարող է թույլ չտալ` այդ ձգտումը համարելով հակասահմանադրական։ Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ որոշումը։ Այսինքն` ՀՀ ժողովուրը կարող է Հրայր Թովմասյանին ապօրինի ձեռք բերված պաշտոնից զրկելու ձգտում ունենալ, բայց ՍԴ–ն դա թույլ չտա` համարելով հակասահմանադրական»,– ասաց Փաշինյանը։

ՍԴ–ն, վարչապետի խոսքով, կարող է անգամ ինքն իր վերաբերյալ անբեկանելի որոշումներ կայացնել։

«Հայաստանի հպարտ քաղաքացիները երբեմն չեն հասկանում, զայրանում են, թե էդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկումներն ու օտարածին մականուններով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարությունն ու արդարադատությունը շատ շուտով անխուսափելիորեն առնելու են սեփական ոտքերի տակ։ Եվ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու։ Ինչի՞ վրա է ուրեմն նրանց հույսը։ Միայն ու միայն մի բանի` Հրայր Թովմասյանի ու գործող ՍԴ-ի»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` նախկին ռեժիմը քմծիծաղով է նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, քանի որ հույս ունի, որ ՍԴ–ը իրենց կազատի պատասխանատվությունից։

Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱԺ–ն որոշում կկայացնի ներկայացված օրինագիծն ընդունելու մասին ու դրա արդյունքում կայացած հանրաքվեի ընթացքում ժողովուրդը «այո» կասի առաջարկվող կարգավորմանը։

Հանրաքվեի դրվելու համար սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է տապալվի. ինչպե՞ս

ՀՀ վարչապետը նշեց, որ հանրաքվեից հետո կկազմվի նոր ՍԴ, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ պաշտոնյայի «կրնկի տակ»։

Իր ելույթում Փաշինյանը դիմեց նաև ՍԴ անդամներին` չբացառելով, որ իր ելույթի որոշ դրվագներ գուցե նրանց համար վիրավորական են եղել, ուստի ներողություն խնդրեց։ «Բայց իրողությունները սրանից չեն փոխվում։ ՍԴ շուրջ ստեղծվել է ճգնաժամ, որը դուք` ինքներդ կարող եք փոխել` հրաժարական ներկայացնելով ՍԴ անդամի կարգավիճակից»,– ասաց նա` հիշեցնելով, որ ՍԴ անդամները կարող են հրաժարական ներկայացնել մինչև հանրաքվեի մասին որոշումը ՀՀ նախագահի կողմից ստորագրվելը։

Փաշինյանը հայտնեց, որ այդ հանրաքվեի հարցը քննարկել է Արմեն Սարգսյանի հետ ու հայտարարեց, որ նախագահը ևս համաձայն է խնդրի լուծման այդ տարբերակին։

Հիշեցնենք` այսօր ընթացող Աժ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխութփյուններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Առավոտյան պարզ դարձավ, որ ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնանկության հարցը, չի կայանա։ Նիստի բացմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստի նախաձեռնողը` «Իմ քայլը» խմբակցությունը, հետ է կանչել օրակարգում ընդգրկված իր երկու նախագծերը։

256
թեգերը:
ելույթ, Սահմանադրական դատարան, ԱԺ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (942)
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ
«Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին». նախագահականից պատասխանում են