Հրայր Թովմասյան

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

180
(Թարմացված է 18:34 06.02.2020)
Հրայր Թովմասյանը ելույթ է ունեցել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սահմանադրական դատարանի հիմնադրման 24–րդ տարեդարձի առթիվ ՍԴ-ում իր ելույթի ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա։

Այսօր ընթացող ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։ Վերջինով առաջարկում է 2015-ի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

«Բոլոր ժամանակներում ՍԴ-ն եղել է մեր պետության կայացման հիմքում։ Մենք հեշտ ժամանակահատված չենք ապրել` մեզ քննադատել են տեղի, թե անտեղի։ Հիմա էլ մենք հեշտ ժամանակաշրջան չենք ապրում. մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա»,–ասել է Թովմասյանը։

Խոսելով ապագա անելիքների մասին` ՍԴ նախագահը 7 կետ է առանձնացրել։ Ըստ այդմ` նա հայտնել է` ՍԴ-ն քաղաքական ինստիտուտ չէ և անթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության աստիճանը։ Նրա խոսքով` ոչ անկախ դատավորը չարիք է, չարիք է իր ընտանիքի և մեր պետության համար. վախեցած դատավորը, որը կարող է ինչ-որ մեկին հաճոյանալու համար ինչ-որ որոշում կայացնել, վաղը նույն կերպ կարող է այդ անձի դեմ որոշում կայացնել։

Մինչ ԱԺ–ն փորձում է պաշտոնանկ անել Թովմասյանին, ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում

«Իրավական և դատական համակարգում առկա խնդիրների առումով մեզանից յուրաքանչյուրը որպես անհատ և որպես ինստիտուտ ունենք մեր ներդրումը և մեր մեղքի բաժինը»,–ասաց ՍԴ նախագահը։

Նրա խոսքով` իրավական համակարգի և դատարանների բարեփոխումները երկրում հրամայական են, սակայն ցանկացած բարեփոխման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։

Նշենք, որ հուլիսի 27–ին ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Դրանից հետո իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, որոնցից մեկն էլ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի ընդունում էր։

180
թեգերը:
ԱԺ, սահմանադրություն, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (87)
Ըստ թեմայի
Մտահոգված են. ԵԽԽՎ–ն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ
Հայրապետյան. «Եթե պարտադրված լիներ, ՍԴ դատավորները հեռացված կլինեին պաշտոններից»